Աննա Անտոնովա (ռուս.՝ Анна Кирилловна Антонова, սեպտեմբերի 18, 1965(1965-09-18), Խարկով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային մենասահորդ-գեղասահորդուհի։

Աննա Անտոնովա
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝գեղասահորդուհի և գեղասահքի մարզիչ
Երկիր՝ Ուկրաինա և  ԽՍՀՄ
Ծննդյան ամսաթիվ՝սեպտեմբերի 18, 1965(1965-09-18) (58 տարեկան)
Ծննդավայր՝Խարկով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Խարկովում։ Աննայի առաջին մարզիչները եղել են Վլադիմիր Կարպովը և Գալինա Մելնիկովան։ 1979 թվականին նա տեղափոխվել է Լենինգրադ և սկսել մարզվել ամուսիններ Ալեքսեյ և Տատյանա Միշինների խմբում (խորեոգրաֆիայով զբաղվում էին Լենինգրադի բալետային պարողներ Նիկոլայ Տագունովը, Վլադիմիր Սիվակը)` ներկայացնելով «Զենիթ» ակումբը (Լենինգրադի մարզ, ավելի ուշ՝ ԲՄԱ)։ Առաջին հաջողությունները գրանցվել են 1981 թվականին, երբ նա զբաղեցրեց երրորդ հորիզոնականը պատանիների աշխարհի առաջնությունու և հինգերորդը` ԽՍՀՄ առաջնությունում։ 1982-84 թվականներին կայուն կերպով գտնվում էր ԽՍՀՄ առաջնությունների հաղթողների և ԽՍՀՄ գավաթի խաղարկության մրցումների հաղթողների շարքում, այդ թվում հաղթել է 1982 թվականի երկրի առաջնության ցուցադրական ծրագիրը։ Կրասնոյարսկում կայացած ԽՍՀՄ ժողովուրդների ձմեռային սպարտակիադայում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը։ 1986 թվականի հունվարին ԽՍՀՄ առաջնությունում 10-րդ հորիզոնականը զբաղեցնելուց հետո հետո նա ավարտեց սպորտային կարիերան։

Անտոնովան աչքի էր ընկնում բալետի պարային ռիթմով։ Նա աշխարհում առաջին 3-4 գեղասահորդուհիներից մեկն է, ով կատարել է «բիլման» պիրուետը։ Եռակի թռիչքները գեղասահորդուհուն ոչ միշտ էին հաջողվում, ինչն էլ հանդիսնում էր միջազգային մրցումներում ցածր արդյունքների պատճառը։

2017 թվականի դրությամբ Անտոնովան աշխատում է որպես մարզիչ Էվրիի (Ֆրանսիա) SCA2000 ակումբում[1]։

Արդյունքներ խմբագրել

Մրցումներ/մրցաշրջան 1980—1981 1981—1982 1982—1983 1983—1984 1984—1985 1985—1986
Գեղասահքի աշխարհի առաջնություն 10 7 - - -
Գեղասահքի աշխարհի առաջնություն պատանիների կարգում 3
Գեղասահքի ԽՍՀՄ առաջնություն 5 2 3 3 - 10
NHK Trophy 7

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել