Աննայի համալսարան, տեխնիկական համալսարան Հնդկաստանի Թամիլ Նադու նահանգում։ Համալսարանը գլխավոր կամպուսը տեղակայված է Չեննայ քաղաքում։ Ստեղծվել է 1978 թվականի սեպտեմբերի 4-ին։ Անվանումը ստացել է Աննա Դուրայի՝ նահանգի գլխավոր նախարարի պատվին։ 2001 թվականին համալսարանի կազմի մեջ են մտնում Թամիլ Նադուի բոլոր ինժեներական քոլեջները, 2007 թվականին բաժանվել է վեց շրջանային համալսարան-մասնաճյուղերի։ 2011 թվականի սեպտեմբերի 14-ին բոլոր մասնաճյուղերը կրկին միավորվել են Թամիլ Նադուի ինժեներական կազմավորման մեջ[2]։

Աննայի համալսարան
Տեսակհամալսարան
Հիմնադրված է1978
Անվանված էC. N. Annadurai?
Անդամակցությունe-ShodhSindhu[1]
Երկիր Հնդկաստան
ՏեղագրությունՉեննայ
Կայքannauniv.edu և annatech.ac.in/index.htm
Աննայի համալսարան (Հնդկաստան)##
Աննայի համալսարան (Հնդկաստան)
Աննայի համալսարան, Հնդկաստան

Պատմություն խմբագրել

Աննայի տեխնոլոգիական համալսարանը ստեղծվել է 1978 թվականի սեպտեմբերի 4-ի Թամիլ Նադու նահանգի կառավարության որոշմամբ։ Նոր համալսարանը կազմակորվել է Մադրասի համալսարանի ինժեներա-տեխնոլոգիական ֆակուլտետի բազայի վրա և կազմված է եղել չորս ինստիտուտներից՝ Գուինդիի ինժեներական քոլեջից, Ալահապայի տեխնոլոգիական քոլեջից, Մադրասի տեխնոլոգիական ինստիտուտից ու Ճարտարապետության և քաղաքական պլանավորման դպրոցից։ 1982 թվականին համալսարանը ստացել է ներկայիս անվանումը՝ Աննայի համալսարան[3]։

2001 թվականին Աննայի համալսարանի մասին որոշման ուղղումների համապատասխան բուհի կազմում են մտել Թամիլ Նադուի բոլոր ինժեներական քոլեջները՝ վեց պետական տեխնիկական քոլեջներ, պետական առաջկցությամբ երեք մասնավոր ինստիտուտներ և 426 ինքնավար քոլեջներ։ 2007 թվականի փետրվարի 1-ին նահանգի կառավարության որոշմամբ համալսարանը բաժանվել է վեց համալսարանների՝ Չեննայի Աննայի համալսարանի, Չեննայի Աննայի տեխնոլոգիական համալսարանի, Տիրուչիրապալիի Աննայի տեխնոլոգիական համալսարանի, Կոիմբատուրայի Աննայի տեխնոլոգիական համալսարանի, Տիրունելվելիի Աննայի տեխնոլոգիական համալսարանի և Մուդրայի Աննայի տեխնոլոգիական համալսարանի[4]։ Նոր կառուցվածքների ստեղծումը պաշտոնապես ընդունվել է 2010 թվականին։ 2011 թվականի սեպտեմբերի 14-ին որոշ է ընդունվել, որով բոլոր ինստիտուտները միավորվում են մեկ միասնական կոմպլեքսի մեջ[5], սակայն 2012 թվականի օգոստոսին համալսարանները կրկին սկսել են անջատ գործել[6]։

Ընդունելություն խմբագրել

Մինչև 2006 թվականն ընդունման հիմք էր համարվում Թամիլ Նադուի ընդհանուր ընդունելության քննության արդյունքները (TNPC EE)[7]: 2007 թվականից սկսած ուսանողները բուհ են ընդունվում ավագ դպրոցի գնահատականներով[8]։

Առարկաներ խմբագրել

Համալսարանը տեխնիկայի և տեխնոլոգիայի ոլորտում առաջարկում է տարբեր կուրսեր, ուսուցումն իրականացվում է մասնագիտացված քոլեջներում։ Ուսումնական տարին բաղկացած է երկու կիսամյակներից։ Յուրաքանչոյւր տարի համալսարանն իրականացնում է քննություններ։ Առաջին կիսամյակից հետո ուսանողները հունվարին քննություններ են հանձնում։

Քոլեջներ խմբագրել

Համալսարանի գլխավոր կամպուսը տեղակայված է Չեննայ քաղաքում և զբաղեցնում է 185 հեկտար տարածք։ Այստեղ տեղակայված են Գուինդիի ինժեներական քոլեջը, Ալահապայի տեխնոլոգիական քոլեջը, Ճարտարապետության և քաղաքական պլանավորման դպրոցը, Մադրասի համալսարանի երեք տեխնիկական ամբիոններ։ Երկրորդ կամպուսը տեղակայված է Չրոմպետեում, այն զբաղեցնում է Մադրասի տեխնոլոգիական ինստիտուտը։

Համալսարանի մասնաճյուղերը գտնվում են Կոիմբատորում, Տիրուչիրապալիում, Մուդրայում և Տիրունելվելիում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://ess.inflibnet.ac.in/member.php
  2. «Anna University to become a single entity from August 1». The Hindu. 2012 թ․ հուլիսի 23. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 27-ին.
  3. Tamil Nadu Act 26 of 1982(չաշխատող հղում)
  4. «Welcome to Anna University of Technology, Coimbatore». annauniv.ac.in. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 18-ին.
  5. «The Hindu : States / Tamil Nadu : House passes Bill to amend Anna University Act». thehindu.com. The Hindu. 2011 թ․ սեպտեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 18-ին.
  6. «AUT merger not total, universities separately handle affiliation - Times Of India». indiatimes.com. 2012 թ․ փետրվարի 3. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 7-ին.
  7. «Common Entrance Test abolished in Tamil Nadu». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 27-ին.
  8. «Should Common Entrance Test be scrapped?». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 27-ին.

Արտաքին հղումներ խմբագրել