Անմոռուկ ազորյան

բույսերի տեսակ
Անմոռուկ ազորյան
Անմոռուկ ազորյան
Անմոռուկ ազորյան
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Boraginales
Ընտանիք Գաղտրիկազգիներ (Boraginaceae)
Ենթաընտանիք Գաղտրիկայիններ (Boraginoideae)
Տրիբա Myosotideae
Ցեղ Անմոռուկ (Myosotis)
Տեսակ Անմոռուկ ազորյան (M. azorica)
Միջազգային անվանում
Myosotis azorica
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Խոցելի տեսակ

Անմոռուկ ազորյան, (լատին․՝ Myosotis azorica)։ Պատկանում են գաղտրիկազգիների ընտանիքին։

Բնութագիր խմբագրել

Անմոռուկները միամյա, երկամյա և բազմամյա բույսեր են։ Գարնանային ամենագեղեցիկ ծաղիկներից մեկն է համարվում, առանձնապես գեղեցկությունը երևում է մասսայական տնկման դեպքում։ Ծաղկի գեղեցկությունը պայմանավորված է փիրուզի նման նուրբ երկնագույն, սպիտակ և բաց վարդագույն ծաղիկների շնորհիվ։ Շատ են անմոռուկի տեսակները նաև մեր հանրապետությունում, բոլորն էլ գեղեցիկ , բարձր դեկորատիվ բույսեր են և մեծ ուշադրության են արժանի։

Ավելի մեծ տարածում ունեն մշակության մեջ անմոռուկի ճահճային, երկարավուն, ազորյան և ալպիական տեսակները։ Ազորյան անմոռուկը բազմամյա է, սական մշակվում է միամյա բույս, որի բարձրությունը հասնում է մինչև 30 սմ-ի։ Ամռան ընթացքում ծաղիկները ամբողջությամբ ծաղկում են։

Բազմացում խմբագրել

Մարտի սկզբին ծաղկի սերմերը ցանում են ջերմատներում, որից հետո սերմնաբույսերը վերատնկում են արկղերում։

Արդեն մայիսին վերատնկում են թաղարներում, իսկ հունիսին արդեն դաշտ են տեղափոխում։ Բազմացումը կատարվում է նաև ինքնացանով։ Դա ավելի լավ է կատարվում կիսաստվերոտ վայրերում որտեղ առկա է խոնավություն, սննդանյութերով հարուստ հող։ Անմոռուկը ամբողջ ամռան ընթացքում պահանջում է առատ ոռոգում։

Օգտագործում խմբագրել

Օգտագործվում է ծաղկաթմբերի, եզրաշերտերի, ալպինարիաների ձևավորման համար։ Ծաղիկն օգտագործվում է ծաղկեփնջերի պատրաստման մեջ հատկապես ճահճային անմոռուկը, ընդ որում ծաղիկները ջրի մեջ երկար են պահպանվում։

Գոյություն ունեն անմոռուկի բազմաթիվ սորտեր հատկապես՝ արժեքավոր։

Գրականություն խմբագրել

  • Լ.Վ. Հարությունյան «Քո շրջապատի ծաղիկները», Երևան «Արևիկ 1987»
  • Flora of the Azores, Governo dos Açores
  • Watson, Hewett Cottrell. 1844. Myosotis azorica, Azorean mouse-ear or forget-me not. Botanical Magazine 70:
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անմոռուկ ազորյան» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անմոռուկ ազորյան» հոդվածին։