Ուրծադաշտ, Արածո դաշտ, Արազդայանի դաշտ, Արազդայանի տափաստան, Երասխավանի դաշտ, Արարատյան դաշտի հարավարևելյան մասը, գտնվում է Հայաստանի Արարատի մարզում և Նախիջևանում, Արածո գետի ստորին հոսանքի ավազանում՝ Ուրծի լեռնաշղթայի ու Արաքս գետի միջև։ Բարձրությունը 800-900 մ է։ Սինկլինային ճկվածք է՝ լցված անտրապոգենի լճագետային նսավածքներով։ Հարավային մասի մակերևույթը հարթ Է՝ բռնված Արաքսի ոդոդատով, հյուիսս-արևելյան մասինը՝ քիչ թեք՝ բաղկացած Արաքսի ցածրադիր դարավանդների ու Արածո գետի արտաբերման կոնի բերվածքներից։ Կլիման ցամաքային է, տարեկան տեղումները՝ 229 մմ։ Ցածրադիր մասերում կան ճահճուտներ և եղկգնուաներ, բարձրադիր մասերի լանդշաֆտը անապատային և կիսաանապատային է։ Ուրծադաշտում է Արազդայանի ջրանցքը։ Ուրծադաշտը, մշակելի և արգավանդ հողերից բացի, ունի շատ աղուտներ։ Խորհրդային իշխանության տարիներին զգալի աշխատանքներ են կատարվել ոռոգման հին համակարգերի վերակառուցման և աղուտների աղագերծմամ ու ստորերկրյա ջրերի իջեցման ուղդությամբ, որի հետևանքով ավելացևլ է օգտակար ու մշակեփ հոդերի տարածքր։ Ուրծադաշտում կան բագմաթիվ բնակավայրեր, որոնց տնտեսական հիմնական ուղղությունը այգեգործությունը, պտղաբուծությանն ու բանջարեղենի մշակուբյունն է[1][2]։

Ուրծադաշտ
Տեսակհարթավայր
Երկիր Հայաստան և  Ադրբեջան
ՎարչատարածքԱրարատի մարզ և Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն
ԲԾՄ800 մետր և 900 մետր
Մասն էԱրարատյան դաշտ
Քարտեզ
Քարտեզ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 126 — 150 էջ։
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 5 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 212 — 916 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 685