Անձխոտ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophytes)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophytes)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Գորտնուկածաղկավորներ (Ranunculales)
Ընտանիք Կակաչազգիներ (Papaveraceae)
Ենթաընտանիք Ծխաբուսայիններ (Fumarioideae)
Ցեղ Անձխոտ (Corydalis)
DC.

Անձխոտ (Corydalis), շահթառակ, ծխաբուսազգիների ընտանիքի բազմամյա, հազվադեպ՝ երկամյա կամ միամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 150 (այլ տվյալներով՝ 300), ՀՀ-ում՝ 6 տեսակ՝ Անձխոտ ալպիլական (C. alpestris), Անձխոտ նեղատերև (C. angustifolia), Անձխոտ պարսկական (C. persica), Անձխոտ Մարշալի (C. marshalliana), Անձխոտ Նարինյանի (C. nariniana) և Անձխոտ Էրդելի (C. erdelii)։ Հանդիպում է Սյունիքի, Արագածոտնի, Կոտայքի մարզերում։ Աճում է անտառներում, ենթալպյան և ապլյան մարգագետիններում։

Ցողունի բարձրությունը 5-30 սմ է։ Տերևները կտրված են, ցողունի վրա՝ 2-3 հատ։ Ծաղկաբույլը մարտ-մայիսին։ Պտուղը կարճ, պատիճանման, բազմասերմ տուփիկ է։ Գեղազարդիչ է։

Մարշալի անձխոտը աճում է միայն Տավուշի մարզում։ Ծաղիկները ծիրանագույն են (հաճախ հանդիպում են նաև թխածիրանագույն ողկույզներով), գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անձխոտ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անձխոտ» հոդվածին։