Հռանդեա, պատմական վայր Ծոփաց աշխարհի Խարբերդի դաշտում։ Հայտնի է 62 թ. գարնանը տեղի ունեցած ճակատամարտով, որտեղ պարթևական կամ հայ-պարթևական զորքերը պարտության մատնեցին Պետոսի գլխավորած հռոմեական բանակը և պարտադրեցին անձնատուր լինել։ Հռոմեացի զինվորները ստիպված էին անցնել երեք նիզակներից կազմված անարգանքի «լծի» տակով, որը խայտառակություն էր նրանց համար[1]։

64 թվականին այստող կնքվեց Հռանդեայի պայմանագիրը, որով ավարտվեց Հռոմեա-պարթևական պատերազմը (54–64)։

Հղումներ խմբագրել