Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անձավ (այլ կիրառումներ)

Անձավ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Վանի գավառում[1]։ Գտնվում էր Վան քաղաքից հյուսիս-արևելք, հարթավայրում։

Գյուղ
Անձավ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթՎանի վիլայեթ
ԳավառակՎանի գավառակ
Այլ անվանումներԱնզապ, Անզավ, Անզաֆ, Անզաֆֆ, Անզեվ, Անձապ, Անձեվ
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականունանձավցի
Ժամային գոտիUTC+3
Փոստային ինդեքսներ65000
Անձավ (Վանի գավառ) (Աշխարհ)##
Անձավ (Վանի գավառ) (Աշխարհ)

Պատմություն

խմբագրել

Բնակիչները գործուն մասնակցություն են ունեցել 1915 թվականի Վանի ինքնապաշտպանական մարտերին։

Բնակչություն

խմբագրել

1850-ական թվականներին ուներ 8 տուն՝ 60 հայ բնակչով։ XX դարի սկզբին հայերի հետ նաև ապրում էին մի քանի տուն եզդի քրդեր։

Տնտեսություն

խմբագրել

Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու երկրագործությունն էր։

Պատմամշակութային կառույցներ

խմբագրել

Անձավում գտել են ուրարտական թագավոր Մենուա Ա-ի սեպագիր մի քանի արձանագրություններ։ Գյուղի մոտակայքում նշմարվում են նաև հին բերդի ավերակներ[2]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Վանի նահանգի Վանի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 279

Աղբյուրներ

խմբագրել