Անհետացող լեզուներ (անգլ.՝ еndangered languages), լեզուներ, որոնք ներկայումս օգտագործվում են, բայց շուտով կարող են անհետանալ բնակչության ոչնչացման կամ հիմնական լեզվի փոփոխության պատճառով։ Բազմալեզու երկրներում նախապատվությունը տրվում է հիմնական բնակչության լեզուներին, ինչը հանգեցնում է ազգային փոքրամասնությունների լեզուների ոչնչացման։ Լեզուն, որը չունի կրողներ, կոչվում է մեռած լեզու։

Դասակարգում խմբագրել

Աշխարհում ժամանակակից լեզուների ընդհանուր թիվը ճշգրիտ սահմանված չէ։ 2005 թվականին կազմված ազգային լեզուների թիվը կազմել է 6,912, որից 32.8%-ը (2.2269-ը) եղել են Ասիայում և 30.3%-ը (2,092) Աֆրիկայում[1]։ Աշխարհի 6.000 լեզուների կեսը ունի 10,000 խոսնակ, իսկ 1/4-ը`1000-ից պակաս։ Բոլոր լեզուների 96%-ը խոսում են աշխարհի բնակչության միայն 3%-ի կողմից։ Եվ սա միջին հաշվով 30,000 մարդ է (բացառությամբ ընդհանուր լեզուների 4%-ը)[2]։ Այսօրվա դրությամբ կան շուրջ 360 լեզուներ, որոնցից յուրաքանչյուրը խոսում է ավելի քիչ, քան 50 մարդ[2]։ Գրեթե բոլոր լեզվական սպառնալիքի ուսումնասիրությունը կապված էր խոսակցական լեզուների հետ։ Գոյություն ունի աշխարհի անհետացող և արդեն մահացած լեզուների դասակարգում (կազմված ՅՈՒՆԵՍԿՕ-ի «լեզուների Կարմիր գրքի» հիման վրա)․

  • Մեռած լեզուներ (անգլ.՝ extinct)
  • Լեզուներ, որոնք ոնչնչացման եզրին են (անգլ.՝ nearly extinct)
  • Անհետացող լեզուներ (անգլ.՝ seriously endangered)
  • Անբարենպաստ լեզուներ (անգլ.՝ endangered)
  • Բարեկեցիկ (ոչ մահացող) լեզուներ (անգլ.՝ not endangered)

Անհետացման վտանգի տակ գտնվող աշխարհի լեզուների ատլաս խմբագրել

Լեզվի անհետացումը ոչ միայն կորուստ է նրա կրողների համար, այլ նաև կորուստ ողջ մարդկության համար, քանի որ լեզուն այդ լեզվի կրողների մշակութային ժառանգության հիմնական մասն է։ «Անհետացման եզրին գտնվող աշխարհի լեզուների ատլաս» (անգլ.՝ Atlas of the world's Languages in Danger), նախկինում «անհետացող լեզուների Կարմիր գիրք» (անգլ.՝ Red Book of Endangered Languages), ՅՈՒՆԵՍԿՕ-ի հրատարակություն, որը նախատեսված է իշխանությունների, համայնքների և լայն հանրության ուշադրությունը լեզվի խնդրին, աշխարհում լեզվական բազմազանության պահպանման անհրաժեշտության վրա հրավիրելու համար։ Բացի այդ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի նպատակն է վերահսկել անհետացող լեզուների վիճակը։ Ատլասի վերջին թողարկումը լույս է տեսել 2010 թվականին Նորվեգիայի կառավարության աջակցությամբ անգլերեն, ֆրանսերեն և իսպաներեն լեզուներով և պարունակում է շուրջ 2500 լեզու (որոնցից 230-ն արդեն անհետացել է 1950 թվականից)։ Ատլասում, յուրաքանչյուր լեզվի բաժնում նշված են նրա բոլոր տվյալները՝ անունը, կենսունակության մակարդակը[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Summary by world area». Ethnologue. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 10-ին.
  2. 2,0 2,1 Гаршин Игорь Константинович, Россия. «Красная книга вымирающих языков на сайте Игоря Гаршина. Возрождение умерших языков» (ռուսերեն). www.garshin.ru. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 10-ին.
  3. «Атлас языков, находящихся под угрозой исчезновения | Организация Объединённых Наций по вопросам образования, науки и культуры» (ռուսերեն). www.unesco.org. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 10-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անհետացող լեզուներ» հոդվածին։