Անհաջող կյանք (կորեերեն՝ 미생 - 아직 살아 있지 못한 자), 2014 թվականի հարավկորեական հեռուստասերիալ, Գո խաղացողի մասին, ով ստիպված պետք է աշխատի խոշոր գործակալության ցածր դիրքերում, նկարահանված Յուն Թհե Հոյի համանուն վեմ կոմիքսի հիման վրա[1][2]։ Սերիալը ցուցադրվել է tvN հեռուստաալիքով ուրբաթ և շաբաթ օրերին ժամը 20:40 կորեական ժամանակով 17 հոկտեմբերից մինչ 20 դեկտեմբերի[3][4][5][6]։

Անհաջող կյանք
կորեերեն՝ 미생 - 아직 살아 있지 못한 자
Изображение логотипа
Ժանրհեռուստադրամա
ՍտեղծողՋոն Յունգ Ջոն
Երկիր Հարավային Կորեա
ՀիմքMisaeng?
Լեզուկորեերեն
ՌեժիսորԿիմ Վոնգ Սոկ
Գլխավոր
դերերում
Լիմ Սի Վան, Քանգ Սո Ռա, Լի Սոնգ Մին, Կան Հա Նըլ, Բյոն Յու Հան, Պակ Հե Ջուն, Կիմ Հի Վոն, Լի Գյոնգ Յոնգ, Կի Դե Մյոնգ, Շին Ըն Ջոնգ, Սոնգ Բյոնգ Սուկ և Նամ Մյոնգ Ռյուլ
Պատմվածքի վայրՍեուլ
Եթերաշրջանների քանակ1
Սերիաների քանակ20
Էկրաններին էհոկտեմբերի 17, 2014-ից դեկտեմբերի 20, 2014
ՀեռուստաալիքTvN (Հարավային Կորեա)
ԴիստրիբյուտորՆեթֆլիքս
ՆախորդPlus Nine Boys?
ՀաջորդHeart to Heart?
Պաշտոնական կայքէջ
Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։

Տեղեկություն հեռուստասերիալի մասին

խմբագրել

Misaeng բառը (բառացի «լեցուն կյանք») — գո խաղի տերմին, որը նշանակում է հատուկ կառուցվածք տախտակի վրա, որի ժամանակ հնարավոր չէ ավարտել խաղը, այն շատ հազվադեպ հանդիպող դեպք է, որի ժամանակ խաղն ավարտվում է առանց հաղթողի բացահայտման։ «Անհաջող կյանքը» դարձել է առաջին կորեական դրամատիկական հեռուստասերիալը, որը նկարահանվել է Հորդանանում, Լիմ Սի Վանը և Լի Սոնգ Մինը նախաբանը նկարահանվել են Ամմանում, Պետրայում և Վադի Ռամում[7]. Лим Сиван подхватил свою роль из предыдущей адаптации комикса, снятой в 2013 году[8][9]:

Յուն Թաե Հոն իր կոմիքսում անցկացրել է նմանություն կյանքի մասին ժամանակակից հասարակությունում և տրամաբանական սեղանի գո խաղի միջև։ Ստեղծագործությունում նաև նկարագրված է կորեացի կորպորատիվ աշխատողների կյանքը և պրոբլեմները, ովքեր բախվում են աշխատանքի վայրում տեղի ունեցող գոյատևման մրցույթին, անդեմ հարաբերություններին և գրասենյակային քաղաքականությանը։ Misaeng-ը դարձել է շատ հայտնի կորեացի սպիտակ օձիքավորների շրջանում, քանի որ հստակ ներակայցնում է իրենց իրականությունը և կյանքի փորձը։ 2012- 2013 թվականներին, երբ վեմ կոմիքսը հրատարակվել է համացանցային Daum պորտալում. նա հավաքել է 1 միլիարդ դիտում. թղթային հրատարակչությամբ վաճառվել է 600 000 կրկնօրինակ[10][11]։

Սերիալում Կան Սորայի հերոսուհին բազմիցս խոսում է ռուսերեն, իսկ Լի Սոնգ Մինի հերոսը յոթերորդ սերիայում խոստովանում է, որ երկու տարի ապրել է Ռուսաստանում, և քննադատում է ռուսական ֆիլմագրաֆիան և մեջբերում է Վլադիմիր Վիսոցկիին։ Սերիալի սաունդթրեկներից մեկը դարձել է «Кони привередливые» ռուսական երգի քավեր տարբերակը կորեերենով, Rose Motel[12][13] խմբի կատարմամբ։ Երգի օրիգինալ տարբերակը հայտնվում է Վիսոցկիի կատարմամբ վերջին սերիայում։

Սյուժե

խմբագրել

Չան Գը Րեն մանկուց մտածել է միայն գո խաղի մասին։ Երբ նա չկարողացավ հասնել իր երազանքին՝ դառնալ գոյի պրոֆեսիոնալ խաղացող, նա սկսում է գոյատևելու այլ միջոց փնտրել, քանի որ նրա ընտանիքին անհրաժեշտ է գումար։ Հերոսը ունի միայն դպրոցի կրթություն։ Առաջարկի միջոցով նա կարողանում է ընդունվել խոշոր գործակալություն, որպես վերապատրաստվող։

Աշխատանքի ժամանակ Գը Րեն բախվում է տարբեր մարդկանց հետ. մենեջեր Օ Սանգ Սիկը, բարեհոգի է և աշխտասեր, վերապատրաստվող Ան Յոն Ի, գրավում է գործընկերների ուշադրությունն ազդեցիկ կրթությամբ և ամեն ինչում իրազեկ լինելով, Չան Փհեկ Գի, գործընկեր, ում «գիտունիկի» տեսքը չի համապատասխանում ներքին ամբիցիաներին։ Գը Րեն սովորում է գոյատևել գրասենյակում և կողմնորոշվել կորպորատիվ մշակույթում, ստեղծված իրավիճակների և պրոբլեմների հետ, գո խաղի համանմանության միջոցով[14]։

Գլխավոր դերերում

խմբագրել
Վաճառքի բաժնի աշխատակազմ
  • Լիմ Սի Վան — Չան Գըր Է — մանկուց որոշել է ամբողջ կյանքում խաղալ գո և դառնալ պրոֆեսոնալ խաղացով, բայց չի կարողանում. 26 տարեկանում, ունենալով միայն միջնակարգ կրթություն, գալիս է գործակալության երրորդ բաժին, որպես վերապատրաստվող։ Նոր աշխատանքից առաջ փորձում էր մոռանալ գոյի մասին, բայց հենց խաղի սկզբունքները օգնում են նրան նոր կյանքում։ Հարգում է Օ Սանգ Սիկին և տեսնում է նրանում ուսուցչի։
  • Լի Սոնգ Մին — Օ Սան Սիկ — մենեջեր, վաճառքի երրորդ բաժնի գլխավոր (տասնմեկերորդ սերիայից որպես գլխավոր մենեջեր)։ Սկզբունքային է, չի հարգում աշխատողներին, կայացել է «կապերի» միջոցով, այդ պատճառով սկզբում չի սիրում Չան Գըր Էին, բայց շուտով փոխում է իր վերաբերմունքը նրա նկատմամբ, նաև ուշադիր է դավաճանությանը, հարգում է կանանց, փորձում է պաշտպանել աշխատակիցներին կոլեգաների հարձակումներից։ Շատ է սիրում իր ընտանիքը և երեք որդիներին։ Լարված հարաբերություններ ունի ընկերության գործադիր տնօրենի հետ, մի հին պատմության պատճառով, կապված աշխատակցի մահվան հետ։
  • Կիմ Դեմ Յոն - Կիմ Դոնգ Սիկ — երրորդ բաժնի մենեջերի օգնական։ Բարեհոգի է, բայց կարող է լինել խիստ։ Հենց սկզբից օգնել է Չան Գըր Էին իր խորհուրդներով. հենց իրեն է Չան Գըր Էն պատմել իր անցյալի մասին, կապված գոյի հետ։
  • Կիմ Հի Վոն — Պակ Չոն Սիկ — գալիս է վաճառքի երրորդ բաժին, որպես «Մերձավոր արևելքի երկրների փորձագետ» իր անցկացրած գործարքների համար։ Չան Գը Րե և երրորդ բաժնի այլ աշխատողներ բացահայտում են նրան, բայց այդ պատճառով ավելի շուտ դառնում են «հակահերոսներ», քանի որ սկանդալի պատճառով հաջորդեցին Կիմ Բու Րյոնի և այլ աշխատակիցների հրաժարականները և ստեղծվել է լարված իրավիճակ բոլոր բաժիներում։
  • Սին Ըն Ջոն — Սոն Ջի Յոն — վաճառքի բաժնի տնօրենի տեղակալ, եկել է ընկերություն, որպես վերապատրաստվող Օ Սան Սիկի հետ միաժամանակ, ներկայացնում է կնոջ մի օրինակ, ով հասել է բարձր արդյունքների աշխատանքում. դաստիարակում է աղջկան, բայց չի կարողանում նրան տրամադրել ավելի շատ ժամանակ աշխատանքի պատճառով։
  • Պակ Հե Ջուն — Չհոն Գվան Ուն — գալիս է վաճառքի երրորդ բաժին մենեջերի Պակի հրաժարականից հետո. մեկ անգամ արդեն աշխատել է այդ բաժնում և ընկերություն է արել Կիմ Դոնգ Սիկի հետ, բայց նրան խնդում է մոռանալ անցյալի մասին, լուրջ է մոտենում ներկորպորատիվ քաղաքականությանը և երբեմն իրեն ավելի վեր է դասում անկախ աշխատանքի արդյունքից։
  • Կիմ Ջոն Սու — Կիմ Բուր Յոն — վաճառքի բաճիների ղեկավար. եղել է Օ Սան Սիկի ուսուցիչը, երբ նա եկել է գործակալություն որպես վերապատրաստվող. ավելի ուշ նրանք երկուսնել կարողացել են վիճել աշխատողների հարցերի մասին, բայց ունեն հարգալից հարաբերություններ. ստիպված է իր կամքով հեռանալ աշխատանքից կոռուպցիայի հետ կապված սկանդալի պատճառով։
  • Ռյու Թհե Հո — Գո Դոնգ Հո — վաճառքի երկրորդ բաժնի ղեկավար։
Վերապատրաստվողներ
  • Կան Սորա — Ան Յոն Ի — միակ աղջիկ վերապատրաստվողը. դեռ վերապատրաստման ժամանակ կարողացել է անցկացնել շահավետ գործարք. աչքի է ընկնում ավագ աշխատակազմում, որպես «ամենահեռանկարային վերապատրաստվող», տիրապետում է օտար լեզուների, այդ թվում շատ լավ խոսում է ռուսերեն։ Վերապատրաստումը ավարտելուց հետո ընդունվել մատակարարման բաժին, բայց այնտեղ նա դարձել է «աղջիկ ցրիչ», ով ստիպված է հանդուրժել գործընկերների հարձակումները։ Անցյալում աշխատել է խոշոր «Սամջոն» ընկերությունում, բայց անձնական խնդիրների պատճառով ստիպված է եղել հեռանալ այդտեղից։
  • Կան Հա Նըլ — Չան Փհեկ Գի — վերապատրաստվող մատակարարման բաժնում, բայց վերապատրաստումը ավարտելուց հետո ընդունվել է աշխատանքի մետղագործության բաժնում։ Մի փոքր և ինքնավստահ և հպարտ է, որի պատճառով թերահասկացոման մեջ է հայտնվում մետաղագործության բաժնի տնօրենի հետ, այդ պատճառով սկսել է մտածել աշխատանքից հեռանալու մասին և գնացել է այլ գործակալություններ անձնակազմի համար անցկացվող հարցազրույցների, բայց ի վերջո որոշել է չհեռանալ։ Փորձում է օգնել Ան Յոն Իին, երբ նրա համար դժվարի է իր բաժնում։
  • Պյոն Յո Հան — Հան Սոգ Յուլ — վերապատրաստվող, գիտի աշխատանքի գործարանի աշխատանքի նրբությունները և արտադրությունը, դարձել է Չան Գը Րեի գործընկերը պրեզենտացիայի պատրաստման ընթացքում, որի արդյունքում որոշվել է, թե՛ արդյոք վերապատրաստվողները կմնան ընկերությունում, թե՛ ոչ։ Սկզբում Չան Գը Րեին ստիպել է մի քանի անգամ փոփոխել պրեզենտացիան և խուսափել է աշխատանքից, որի պատճառով նրանք վիճել են, ավելի ուշ երկուսնել եկել են համաձայնության, հենց պրեզենտացիայի ժամանակ։ Ընկերանում է Չան Գը Րեի, Ան Յոն Իի և Չան Փհեկի Գիի հետ։ Վերապատրաստման արդյունքերի հիման վրա նա ընդունվում է աշխատանքի ընկերությոան մանածագործության բաժնում, որտեղ շուտով վիճում է մենեջերի օգնականի հետ, այն բանի համար, որ նա իր աշխատանքը թողնում է Սոգ Յուլի վրա։ «Գիտի ամեն ինչ, բոլորի մասին» գործակալությունում։
Կառավարիչներ
  • Լի Գյոնգ Յոնգ — Չհվե Յոնգ Հու — ընկերության գործադիր տնօրենը, Օ Սան Սիկի հետ ունի լարված հարաբերություններ, բայց դա չի խանգառում նրան աշխատանքում։
  • Նամ Գյոն Ըպ — ընկերության նախագահը։
  • Չոն Սոկ Հո — Հա Սոն Ջուն — մատակարարման բաժնի ղեկավար։
  • Սոն Չոն Հակ — Մա Բոն Նյոլ։
  • Չոն Հիէ Հե — Չոն Հի Սոկ։
  • Յու Հյոն Գի — Յու Հյոն Գի։
  • Օ Մին Սոկ — Կան Հե Ջուն։
  • Թհե Ին Հո — Սոն Ջուն Սին
  • Չհվե Գվան Հվա — Պակ Յոն Գու։
  • Պակ Չին Սո — Սին Դա Ին
  • Չո Հյոն Սիկ — Կիմ Սոկ Հո
  • Հվան Սոկ Չոն — Կիմ Սոն Ջու
  • Կիմ Ջոն Հակ — Լի Սոկ Չուն
  • Կվան Ին Ջուն — աուդիտայի խմբի ղեկավար։
Այլ
  • Սոմ Բյոնգ Սուկ — Չան Գըր Էի մայրը։
  • Նամ Մյոն Նյոլ — Չան Գըր Էի ուսուցիչը
  • Լի Սի Վոն — Հա Չյոնգ Յոնգ, երեխաների ուսուցչուհի
  • Յուն Հոնգ — Օ Սանգ Սիկի կինը
  • Լի Սըն Ջուն — Սին Ու Հյոն
Կամեո
  • Չո Հունգ Կյոնգ- ինքն իր դերում
  • Յու Չհանգ Հյոկ- ինքն իր դերում
  • Կիմ Գի Բան
  • Կիմ Մինչ Հան
  • Լի Ջունգ Հյոկ
  • Յուն Ջոնգ Հունգ
  • Յո Իդ Ջու
  • Լի Դար Հյոն
  • Չոն Իգ Ապ
  • Չոն Սոգ Գյոն

Վարկանիշ

խմբագրել

Վերջին սերիայի վարկանիշը գրեթե վեց անգամ գերազանցել է առաջին սեիայի վարկանիշը[15]։ Հարցման արդյունքում Ssul Jeon, որը անցկացվել է մարդկանց երկու խմբերի մեջ, դիտողների և Կորեայի հեռարձարկման գործակալությունների ներկայացուցիչների, երկրորդ խումբը «Ձախողված կյանքը» անվանել է տարվա լավագույն սերիալը[16]։

Սերիա Ցուցադրման ամսաթիվ AGB Nielsen[17]
(միջին)
Միջին վարկանիշը Բարձր վարկանիշը
01 17 հոկտեմբերի 2014 1,6 % 2,8 %
02 18 հոկտեմբերի 2014 2,35 % 3,1 %
03 24 հոկտեմբերի 2014 3,11 % 4,6 %
04 25 հոկտեմբերի 2014 3,49 % 4,9 %
05 31 հոկտեմբերի 2014 4,55 % 6,0 %
06 01 նոյեմբերի 2014 3,7 % 5,4 %
07 07 նոյեմբերի 2014 5,2 % 6,4 %
08 08 նոյեմբերի 2014 5,0 % 6,6 %
09 14 նոյեմբերի 2014 5,2 % 6,7 %
10 15 նոյեմբերի 2014 5,9 % 7,0 %
11 21 նոյեմբերի 2014 6,1 % 7,1 %
12 22 նոյեմբերի 2014 6,3 % 7,8 %
13 28 նոյեմբերի 2014 6,3 % 7,9 %
14 29 նոյեմբերի 2014 5,8 % 7,9 %
15 05 դեկտեմբերի 2014 7,2 % 9,4 %
16 06 դեկտեմբերի 2014 7,4 % 8,6 %
17 12 դեկտեմբերի 2014 7,6 % 9,7 %
18 13 դեկտեմբերի 2014 8,0 % 9,5 %
19 19 դեկտեմբերի 2014 7,6 % 9,3 %
20 20 դեկտեմբերի 2014 8,4 % 10,3 %

Մրցանակներ և անվանակարգեր

խմբագրել
Թվական Մրցանակ Կատեգորիա Ստացող Արդյունք
2015
Cable TV Broadcasting Awards[18]
Гран При (Daesang) Misaeng Հաղթանակ
Star Award - Լավագույն դերասան Լիմ Սի Վան Հաղթանակ
Կան Հա Նըլ Հաղթանակ
Paeksang Arts Awards[19]
Լավագույն դրամատիկական սերիալ Misaeng Առաջադրված
Լավագույն ռեժիսոր (TV) Կիմ Վոնգ Սոկ Հաղթանակ
Լավագույն դերասան(TV) Լի Սոնգ Մին Հաղթանակ
Լավագույն նոր դերասան (TV) Լիմ Սի Վան Հաղթանակ
Կիմ Դեմ Յոն Առաջադրված
Seoul International Drama Awards
Լավագույն մինի սերիալ Misaeng Հաղթանակ
Լավագույն ռեժիսոր Կիմ Վոնգ Սոկ Առաջադրված
Korea Drama Awards
Լավագույն դրամատիկական սերիալ Misaeng Հաղթանակ
Լավագույն ռեժիսոր Կիմ Վոնգ Սոկ Առաջադրված
Լավագույն սցենարի հեղինակ Ջոն Յունգ Ջոն Առաջադրված
Top Excellence Award, Դերասան Լիմ Սի Վան Առաջադրված
Excellence Award, Դերասան Կիմ Դեմ Յոն Հաղթանակ
Ժուրիի հատուկ մրցանակ Լիմ Սի Վան Հաղթանակ
APAN Star Awards
Top Excellence Award, Դերասան մինի սերիալում Լի Սոնգ Մին Հաղթանակ
Excellence Award,Դերասան մինի սերիալում Լիմ Սի Վան Հաղթանակ
Excellence Award, Դերասան մինի սերիալում Կան Սո Րա Առաջադրված
Երկրորդական լավագույն տղամարդու դեր Կիմ Դեմ Յոն Առաջադրված
Լի Գյոնգ Յոն Հաղթանակ
Լավագույն դեբյուտային դերասան Պյոն Յոհ Ան Հաղթանակ
Կան Հա Նըլ Առաջադրված

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «New Soap Becomes Instant Hit Among Salarymen». The Chosun Ilbo. 2014 թ․ հոկտեմբերի 30. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 6-ին.
  2. Ahn, Sung-mi (2014 թ․ նոյեմբերի 12). «Misaeng syndrome grips the nation». The Korea Herald. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 14-ին.
  3. An, So-hyoun (2014 թ․ սեպտեմբերի 1). «ZE:A's Im Si Wan, Kang Ha Neul, Kang Sora and More Gather for Misaeng Scripts Reading». enewsWorld. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 28-ին.
  4. Lee, Sun-young; Chung, Joo-won; Ahn, Sung-mi (2014 թ․ սեպտեմբերի 16). «New TV dramas to look out for». The Korea Herald. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 28-ին.
  5. «Misaeng Teasers Revealed; Im Si Wan, Kang So Ra, Kang Ha Neul Pose For Cosmopolitan». KDramaStars. 2014 թ․ սեպտեմբերի 24. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 28-ին.
  6. «Office grunts clock in at Misaeng's press conference». Dramabeans. 2014 թ․ հոկտեմբերի 6. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 8-ին.
  7. «Misaeng teases realistic portrayal of salaryman's life». Dramabeans. 2014 թ․ սեպտեմբերի 22. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 28-ին.
  8. Chung, Ah-young (2013 թ․ հունիսի 5). «Webtoon give inspiration to films». The Korea Times. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 28-ին.
  9. «Incomplete life: Prequel». PiFan. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 28-ին.
  10. Lee, Claire (2014 թ․ մարտի 28). «Telling stories of 'incomplete lives'». The Korea Herald. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 28-ին.
  11. Ki, Sun-min (2013 թ․ փետրվարի 19). «Misaeng creator makes art from company malaise». Korea JoongAng Daily. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 28-ին.
  12. Rose Motel (장미여관) — Dream — Misaeng OST Part.1 ՅուԹյուբում
  13. «미생 OST Part.1» (կորեերեն). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 1-ին.
  14. Hwang, Hye-jin (2014 թ․ օգոստոսի 7). «ZE:A's Im Si Wan, Kang Ha Neul, Kang Sora and More Confirmed for Misaeng». enewsWorld. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 28-ին.
  15. «'Misaeng' ends with 6 times more ratings on its final episode than its pilot episode». Allkpop (անգլերեն). 2014 թ․ դեկտեմբերի 20.
  16. «'Ssul Jeon' ranks artists, actors, and dramas based on votes from broadcasting reps and viewers». Allkpop (անգլերեն). 2014 թ․ դեկտեմբերի 18.
  17. «AGB 닐슨 미디어리서치 홈페이지». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 1-ին.
  18. «Cable TV Awards: Incomplete Life and producer Na Young-seok sweep awards». Hancinema. 2015 թ․ մարտի 13. Վերցված է 2015 թ․ ապրիլի 10-ին.
  19. Lee, Hoo-nam; Kim, Hyung-eun (2015 թ․ մայիսի 28). «Baeksang honors new, veteran stars». Korea JoongAng Daily. Վերցված է 2015 թ․ մայիսի 28-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել