Անկրոնությունը Հայաստանում
Անկրոնությունը Հայաստանում, կրոնական համոզմունքների բացակայություն, անտարբերություն կրոնի նկատմամբ, կրոնի ժխտում կամ թշնամական վերաբերմունք ունեցող մարդկանց և շարժումների ամբողջությունը Հայաստանում։ Անկրոնությունը կարող է իր մեջ ընդգրկել ապաթեիզմը, դեիզմը, թաքնված աթեիզմը, հոգևոր, բայց անկրոն, ագնոստիցիզմը, պանդեիզմը, իգնոստիցիզմը, նոնթեիզմը, համաստվածությունը, պանեթեիզմը, կրոնական թերահավատությունը և ազատախոհությունը[1]։ Համաձայն հասարակակն կարծիքի ուսումնասիրման ամերիկյան Գելափի ինստիտուտի, Հայաստանի բնակչության 18%-ը իրեն անկրոն է համարում[2]։ Համաձայն 2011 թվականի Հայաստանի մարդահամարի տվյալների, 34 373 Հայաստանի քաղաքացիներ իրենց անվանել են «անկրոն», ինչը կազմում է բնակչության շուրջ 1,1%-ը[3]։
Անկրոնությունը, այդ թվում նաև աթեիզմը, ժամանակակից Հայաստանում չունի ձևավորված ինստիտուցիոնալ որևէ միավորում, սակայն առկա է աթեիստների հասարական շարժում։ Հայաստանում անկրոնության հարթակներ են հանդիսանում բժիշկ Արթուր Մինասյանի[4] կողմից հիմնադրած համացանցում գործող «Աթեիստ Հայաստան»[5] աթեիստական կայքը և Էդգար Առաքելյանի, Արսեն Թորոսյանի և Հրանտ Առաքելյանի Ֆեյսբուքում գործող «Հայաստանեայց աթեիստների միություն» աթեիստական խումբը, որոնց շուրջ հավաքված են բազմաթիվ աթեիստներ[6]։
Համաձայն Pew Research Center-ի 2015 թվականին Հայաստանում անցկացված հարցմանը, Հայաստանում հարցվածների 5%-ը չի հավատում աստծուն, 95%-ը՝ հավատում է, իսկ Հայաստանի բնակչության 85%-ը իրեն քրիստոնյա է համարում[7]։
Տես նաև խմբագրել
Արտաքին հղումներ խմբագրել
- Հանրակրթությունը և կրոնը Հայաստանում. խորհրդային աթեիստական կրթությունից մինչև «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան(չաշխատող հղում)
- «Աթեիստ եմ» աթեիստական խումբը Ֆեյսբուքում
- Էդգար Հարությունյան // Մարտնչող անաստվածների միության գործունեությունը Խորհրդային Հայաստանում 1920-1930-ական թթ. Արխիվացված 2019-10-24 Wayback Machine
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Campbell, Colin. 1971. Towards a Sociology of Irreligion. London:McMillan p. 31.
- ↑ GALLUP WorldView
- ↑ Հայաստանի 2011 թվականի մարդահամար
- ↑ Աթեիզմը Հայաստանում։ Զրույց Արթուր Մինասյանի հետ։
- ↑ atheist.am
- ↑ Հոսանքին հակառակ՝ աթեիստները Հայաստանում (հայ.)
- ↑ «Հավատ, հույս, սեր և թվեր». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 5-ին.
Գրականություն խմբագրել
Հայերեն խմբագրել
- Արծրունի Գ. Հ., Մասսայական աթեիզմի զարգացումը Հայաստանում (1920-1930 թթ.) (ԵՊՀ հրատարակչություն), Երևան, 1982 — 46 էջ։
- Թ.Ս. Իսայան, Մ.Կ. Մալաքյանի աթեիզմը, Երևան, 1976 — 30 էջ։
- Թ.Ս. Իսայան, Գալուստ Կոստանդյան (խմբ. խմբ.՝ Մ.Ա. Մելիքյան), Երևան, 1965 — 23 էջ։
Ռուսերեն խմբագրել
- Исаян, Торгом Саркисович. Свободомыслие и атеизм в Армении во второй половине XIX века [Текст] : Автореферат дис. на соискание ученой степени доктора философских наук. (625) / Моск. гос. ун-т им. М. В. Ломоносова. Философ. фак. Москва : [б. и.], 1969 - 44 с.
- Саркисян, Малхаз Константинович. Свободомыслие в средневековой Армении IX-XIV веков : диссертация ... кандидата философских наук : 09.00.06 Ленинград, 1987 - 193 с. - Библиогр.: с. 166-193.
- Саакян, Размик Аракелович. Свободомыслие и антиклерикализм Степаноса Назарянца : диссертация ... кандидата философских наук : 09.00.06 Ереван, 1981 - 157 с. - Библиогр.: с. 143-157.