Անկարայի ամրոց (թուրքերեն՝ Ankara Kalesi), պատմական ամրոց Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում։ Հիմնադրվել է մ.թ.ա. 8-րդ դարում փռյուգիացիների և վերակառուցվել մ.թ.ա. 278 թվականին գալաթացիների կողմից։ Տարբեր ժամանակներում ամրոցը վերակառուցվել և փոփոխություններ է կրել հռոմեական, բյուզանդական, սելջուկյան և օսմանյան ժամանակաշրջաններում։

Անկարայի ամրոց
Նկարագրություն
Տեսակդղյակ, տեսարժան վայր և կառույց
ՏեղագրությունՔալե, Ալթընդաղ
Վարչական միավորԱնկարա
Երկիր Թուրքիա
Ճարտարապետական ոճբյուզանդական ճարտարապետություն
Կայքankarakalesi.com
Քարտեզ
Քարտեզ
 Ankara Castle Վիքիպահեստում

Պատմություն և ճարտարապետություն խմբագրել

Ամրոցը կազմված է միմյանց մոտ գտնվող աշտարակներով պարիսպների ներքին շարքից, որը շրջանակում է 350X150 մետր տարածք և միմյանցից մոտ 40 մետր հեռավորության վրա գտնվող աշտարակներով պարիսպների արտաքին շարքից։ Պարիսպների երկու շարքերն էլ կառուցվել են՝ օգտագործելով վերաթրծված աղյուսի մեծ քանակություն։ Դրանց կառուցման հստակ թվականը հայտնի չէ, բայց երկուսն էլ թվագրվում են պարսիկների կողմից Անկարայի զավթմամբ և ավերմամբ, որը, հավանաբար, տեղի է ունեցել 622 թվականին։ Քլիվ Ֆոսն այն կարծիքին է, որ ներքին պարիսպները կարող են թվագրվել Կոստանդ Բ գահակալության տարիներին։ Արտաքին պարիսպները, հավանաբար, կառուցվել են շատ ավելի ուշ[1]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Clive Foss, Late Antique and Byzantine Ankara in Dumbarton Oaks Papers Vol. 31 (1977), pp. 70-72

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անկարայի ամրոց» հոդվածին։