Անկախության հուշարձան (Բաքու)
Անկախության հուշարձան, հուշարձան Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում։ Գտնվում է Ազգային ակադեմիայի ձեռագրերի ինստիտուտի և Ադրբեջանի պետական տնտեսագիտական համալսարանի շինությունների միջև։ Տեղադրվել է ի պատիվ Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետության, որը հռչակել է Ադրբեջանի ազգային խորհուրդը 1918 թվականի մայիսի 28-ին Թիֆլիսում։ Այդ օրը 1992 թվականի մայիսի 28-ից նշվում է որպես Հանրապետության օր[1]։
![]() | |
![]() | |
Կոորդինատներ | 40°22′05″ հս․ լ. 49°49′57″ ավ. ե.HGЯO |
Հուշարձանի բացումԽմբագրել
Հուշարձանը դրվել է Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետության ստեղծման պատվին[2][3]։
2006 թվականի դեկտեմբերի 18-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է № 1838 կարգադրությունը Անկախության թանգարանի ստեղծման և Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում Անկախության հուշարձանի տեղադրման վերաբերյալ։ Կարգադրությանը համապատասխան հայտարարվել է մրցույթ Անկախության հուշարձանի ստեղծման համար և տրվել են պարգևատրություններ[4]։
Հուշարձանի բացումը կայացել է 2007 թվականի մայիսի 25-ին Իստիգլալիյաթ փողոցում։ Բացման արարողությանը մասնակցել է նախագահ Իլհամ Ալիևը[5]։
Հուշարձանը պատրաստված է գրանիտից և սպիտակ մարմարից, հին արաբերեն և լատինական այբուբեններով փորագրված է Անկախության հռչակագրի տեքստը Ազգային խորհրդի անդամների ստորագրություններով[6]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Public Holidays in Azerbaijan in 2019 | Office Holidays
- ↑ Azerbaijan Democratic Republic: The first democratic, parliamentary and secular republic in the Islamic East
- ↑ Речь Ильхама Алиева на официальном приеме по случаю 28 Мая — Дня Республики
- ↑ Распоряжение Президента Азербайджанской Республики О создании музея Независимости и установлении памятника Независимости в столице Азербайджанской Республики городе Баку
- ↑ «Памятник Независимости» посвящённый Народной Республике
- ↑ «Azərbaycan Respublikasının Prezidenti Heydər Əliyevin Azərbaycan Xalq Cümhuriyyətinin yaradılmasının 85 illiyi münasibəti ilə Azərbaycan xalqına müraciəti (Bakı şəhəri, 27 may 2003-cü il) sənədinə tarixi arayış»։ Lib.aliyev-heritage.org։ Վերցված է դեկտեմբերի 15, 2018