Անկախության թանգարան (Վարշավա)
Անկախության թանգարան (լեհ.՝ Muzeum Niepodległości w Warszawie), պատմության թանգարան, որը գտնվում է Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում։ Հիմնադրվել է 1990 թվականին և գրանցված է Լեհաստանի պետական թանգարանների գրանցամատյանում[1]։
Անկախության թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Վարշավա |
Հիմնադրվել է | 1990 |
Կայք | muzeum-niepodleglosci.pl |
![]() | |
![]() |
Պատմություն
խմբագրելՎարշավայի անկախության թանգարանը հիմնադրվել է 1990 թվականի հունվարի 30-ին Լեհաստանում։ Թանգարանը նվիրված է լեհ ժողովրդի ազատագրական պայքարի պատմությանը Muzeum Historii Polskich Ruchów Niepodległościowych i Społecznych), ինչպես նաև Լեհաստանի հեղափոխությանը (Muzeum Historii Polskiego Ruchu Rewolucyjnego)։
Վարշավայի անկախության և հեղափոխությունների թանգարանում ներկայացված թանգարանային նմուշները այստեղ են տեղափոխվել հիմնականում Լենինի անվան թանգարանից[2]։ Ներկայիս անվանումը թանգարանը կրում է 1991 թվականից սկսած։
1992 թվականից սկսած թանգարանը ստացել է ազատ գործունեություն ծավալելու իրավունք։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ թանգարանի տնօրեն է նշանակվում ազգությամբ լեհ Դադեուշ Սկոչեկը[3]։
Պատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Անկախության թանգարանի պաշտոնական կայքը
- ↑ Լեհաստանի անկախության թանգարանը Վարշավայում
- ↑ «Լեհաստանի անկախության թանգարանի մասին». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 30-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անկախության թանգարան (Վարշավա)» հոդվածին։ |