Անխելո Սագալ

չիլիացի ֆուտբոլիստ

Անխել Նիկոլաս Սագալ Տապիա (իսպ.՝ Ángelo Nicolás Sagal Tapia, ապրիլի 18, 1993(1993-04-18)[1][2][3], Տալկա (քաղաք), Չիլի), չիլիացի ֆուտբոլիստ, «Պաչուկա» ակումբի և Չիլիի հավաքականի հարձակվողական ոճի կիսապաշտպան։

Անխելո Սագալ
Քաղաքացիությունը  Չիլի
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 18, 1993(1993-04-18)[1][2][3] (31 տարեկան)
Ծննդավայր Տալկա (քաղաք), Չիլի
Հասակ 177 սանտիմետր
Դիրք կիսապաշտպան

Ակումբային կարերիա խմբագրել

Սագալն իր հայրենի քաղաքի «Ռեյնջերս» ակումբի սան է։ 2011 թվականին նա որպես հիմնական կազմի խաղացող իր նորամուտն է նշել Չիլիի առաջնությունում։ Նույն թվականին Անխելն օգնել է ակումբին դուրս գալ բարձրագույն լիգա։ 2012 թվականի մարտի 25-ին «Ուաչիպատոյի» դեմ խաղում իր նորամուտն է նշել Չիլիի առաջնությունում[4]։ Օգոստոսի 30-ին Չիլիի առաջնությունում «Սան Անտոնիո Ունիդո» ակումբի դեմ խաղում Սագալն առաջին գոլն է խփել «Ռեյնջերսի» կազմում[5]։

2013 թվականի ամռանը Անխելոն համաձայնագիր է ստորագրել «Ուաչիպատոյի» հետ։ Հուլիսի 27-ին «Սանտիագո Ուոնդերերս» ակումբի դեմ խաղում նա իր նորամուտն է նշել նոր թիմում[6]։ 2014 թվականի հոկտեմբերի 5-ին «Ունիվերսիդադի» դեմ խաղում Սագալն իր առաջին գոլն է խփել «Ուաչիպատոյի» կազմում[7]։

2017 թվականի ամռանը Սագալը տեղափոխվել է մեքսիկական «Պաչուկու» ակումբ։ Հուլիսի 23-ին ՈւՆԱՄ Պումասի դեմ խաղում նա իր նորամուտն է նշել Մեքսիկայի առաջնությունում։ Օգոստոսի 13-ին ՈւԱՆԼ Տիգրեսի դեմ խաղում Անխելոն իր առաջին գոլն է խփել «Պաչուկու» ակումբի կազմում[8]։ Դեկտեմբերի 17-ին աշխարհի ակումբային առաջնության ժամանակ «Ալ Ջազիրա» ակումբի դեմ խաղում աչքի է ընկել խփած գոլով[9]։

Միջազգային կարերիա խմբագրել

2015 թվականի հունվարի 29-ին ԱՄՆ-ի հավաքականի դեմ ընկերական խաղում Սագալն իր նորամուտն է նշել Չիլիի հավաքականում[10]։ 2017 թվականի հունվարի 15-ին China Cup 2017 առաջնության ընթացքում Իսլանդիայի հավաքականի դեմ խաղում Անխելը խփել է իր առաջին գնդակն ազգային հավաքականի կազմում[11]։

2017 թվականին Սագալը դարձել է Ռուսաստանում կայացած Կոնֆեդերացիաների գավաթի արծաթե մրցանակակիր։ Մրցաշարում նա մասնակցել է Գերմանիայի հավաքականի դեմ խաղին[12]։

Գոլեր Չիլիի հավաքականի կազմում խմբագրել

# Տարեթիվ Վայր Հակառակորդ Հաշիվ Արդյունք Մրցույթ
01. 2017 թվական, հունվարի 15 Գուանչի Սպորտ Սենթր, Նանյին, Չինաստան Իսլանդիա 0:1 0:1 China Cup 2017
02. 2017 հունիսի 2 Ազգային մարզադաշտ, Սանտյագո, Չիլի Բուրկինա Ֆասո 3:0 3:0 Ընկերական հանդիպում

Ձեռքբերումներ խմբագրել

  Չիլի-Չիլիի ֆուտբոլի ազգային հավաքական

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Soccerway(բազմ․)
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. «Рейнджерс Талька VS. Уачипато 2:1» (անգլերեն). soccerway.com. 2012-03—25.
  5. «Рейнджерс Талька VS. Сан-Антонио Унидо 3:1» (անգլերեն). soccerway.com. 2012-08—30.
  6. «Уачипато VS. Сантьяго Уондерерс 0:1» (անգլերեն). soccerway.com. 2013-07—27.
  7. «Универсидад Католика VS. Уачипато 0:3» (անգլերեն). soccerway.com. 2014-10—05.
  8. «Пачука VS. УАНЛ Тигрес 2:1» (անգլերեն). soccerway.com. 2017-08—13.
  9. «Аль-Джазира VS. Пачука 1:4» (անգլերեն). soccerway.com. 2017-12—17.
  10. «Чили VS. США 3:2» (անգլերեն). soccerway.com. 2015-01—29.
  11. «Исландия VS. Чили 0:1» (անգլերեն). soccerway.com. 2017-01—15.
  12. «УНАМ Пумас VS. Пачука 1:0» (անգլերեն). soccerway.com. 2017-07—23.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անխելո Սագալ» հոդվածին։