Անի․ եկեղեցական կյանքը և ձեռագրական ժառանգությունը (գիրք)

Կարեն Մաթևոսյանի գիրքը

«Անի․ եկեղեցական կյանքը և ձեռագրական ժառանգությունը», Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Ա Քեսաբցու բարձր հովանավորությամբ հրատարակված գիրքը, որը նվիրված է Բագրատունյաց թագավորության մայրաքաղաք Անիի եկեղեցական կյանքին ու ձեռագրական ժառանգությանը։ Գրքի հեղինակն է հայագետ, աղբյուրագետ, պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Մատենադարանի գիտական գծով փոխտնօրեն Կարեն Մաթևոսյանը։ Անձնանունների և տեղանունների ցանկը կազմել է՝ Անի Մաթևոսյանը, սրբագրիչ՝ Ժ․Ադոնց, էջադրումը և համակարգչային ձևավորումը՝ Ս․Մայիլյանի։ Հրատարակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տպարանում[1][2][3]։

Անի․ եկեղեցական կյանքը և ձեռագրական ժառանգությունը
Գրքի կազմերեսը
ՀեղինակԿարեն Մաթևոսյան
Տեսակգիրք
Ժանրպատմություն և մշակույթ
ԹեմաԱնի
Բնօրինակ լեզուՀայերեն
Ստեղծման տարեթիվ1997
Էջեր412
ԵրկիրՀայաստան Հայաստան
Հրատարակման վայրԵրևան
ՀրատարակիչՄայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Հրատարակման տարեթիվ1997
ՀՏԴ941(479.25)
ԳՄԴ63.3(2Հ)
Թվային տարբերակarmenianart.org/books/Ani-Book.pdf

Գրքում ներկայացված է միջնադարյան Հայաստանի մայրաքաղաք Անիի հոգևոր-եկեղեցական կյանքը և ձեռագրական ժառանգությունը։ Առաջին անգամ փորձ է արվել ներկայացնել Անի քաղաքի դերը հայոց եկեղեցու պատմության մեջ։ Գիրքը բաղկացած է երկու մասից․ առաջին մասում առանձին բաժիններով ներկայացվում է Հայոց կաթողիկոսության անիական շրջանը, Անիի եպիսկոպոսությունը, հոգևորականությունը, եկեղեցիներն ու կրոնական փոքրամասնությունները, իսկ երկորդ մասում ներկայացվում է Անիի հոգևոր մշակույթի կարևոր բնագավառներից մեկը՝ ձեռագրական ժառանգությունը, քաղաքի վանական գրչատներում ստեղծված ձեռագրերը, նրանց գրիչներին ու ծաղկողներին։ Գիրքը նախատեսված է Հայոց պատմությամբ, միջնադարյան մշակույթով հետաքրքրվող մասնագետների ու ընթերցող լայն շրջանակների համար[2][3]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Պատմաբան Կարեն Մաթևոսյան. Գիտական աշխատությունների ցանկ». armenianart.org. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 30-ին.
  2. 2,0 2,1 «Անի․ եկեղեցական կյանքը և ձեռագրական ժառանգությունը», Կարեն Մաթևոսյան, Վաղարշապատ, 1997, էջ 1-5։
  3. 3,0 3,1 «Անի. եկեղեցական կյանքը և ձեռագրական ժառանգությունը, Կարեն Մաթևոսյան». kochnak.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 30-ին.