Անիրական եղանակ, բայական եղանակ, որը ցույց է տալիս այնպիսի գործողություն, որի կատարումն անիրական է թվում կամ համարվում է անիրականանալի, թեև այդ գործողության իրականացումը կարող է լինել ցանկալի։ Կա աֆրիկյան բոնգո լեզվում։ Այդիմաստ որոշ բայաձևեր կան նաև հնդեվրոպական լեզուներում: Օրինակ՝ լատիներեն «si uelles» արտահայտությունը նշանակում է «եթե դուք ցանկանայիք», նկատի ունենալով՝ «Բայց ես գիտեմ, որ չեք ուզում»[1]։

Տերմինի ծագումը խմբագրել

Երկար ժամանակ «անիրական եղանակ» տերմինը գոյություն ուներ միմյանցից մեկուսացված տարբեր իմաստներով։ Այդ իմաստներից մեկը կապված էր ավստրոնեզյան լեզուների հետ, այդ լեզուներում «իրականի» և «երևակայականի» հակասության արտահայտման հետ, մյուս իմաստը՝ Ամերիկայի հնդկացիական լեզուների նկարագրության հետ։ Այս տերմինի օգտագործումը ունիվերսալ տիպաբանական առումով շատ հետազոտողների կողմից կասկածի տակ է առնվում։ Այսպես, Ջոան Բայբին առաջարկում է հրաժարվել անիրական եղանակի գաղափարի հետ՝ համապատասխան ընդհանրական կատեգորիայի բացակայության պատճառով։ Բայբիի համաձայն՝ այն, ինչ քերականական աշխատություններում անվանվում է անիրական եղանակ, չի համապատասխանում քերականական կատեգորիա հասկացության հետ, քանի որ իմաստաբանորեն նրա արտահայտումները միմյանցից շատ տարբերվոմ են և գոյություն չունի մեկ որոշակի նշանակություն, որով հնարավոր կլիներ դրանով նկարագրել այդ արտահայտումները[2]։

Այնուամենայնիվ, անիրական եղանակի գաղափարը շարունակում է օգտագործվել, օրինակ, Ռոբերտսի տիպաբանական աշխատություններում[3]։ Թալմի Գիվոնի աշխատության մեջ անիրական եղանակը սահմանվում է մի փոքր այլ կերպ, որպես՝ «հնարավոր իրական իրավիճակի մասին թույլ պնդում»[4]։ Այսպիսի մեկնաբանությունն, ի տարբերություն մոդալության, թույլ է տալիս բացատրել անիրական եղանակի առկայությունը տարբեր իրավիճակներում։

Անիրական եղանակի մասին խոսում են այն դեպքում, երբ ոչ մի հատուկ քերականական կատեգորիա հնարավոր չի առանձնացնել։ Անիրական եղանակի հասկացությունն օգտագործելով շատ հեղինակներ նկատի ունեն ուղղակի «իրական աշխարհին չպատկանելը»[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյուլյան, Լեզվաբանական բառարան (խմբ. Էդ. Բ. Աղայան), Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1975, էջ 13։
  2. Bybee 1998
  3. Roberts 1990
  4. Givon 1984
  5. Ландер и др. (ред.) 2004

Աղբյուրներ խմբագրել

  • Bybee, Joan 'Irrealis' as a Grammatical Category (English) // Anthropological Linguistics. Vol. 40 № 2. — 1998.
  • Roberts J. R. Modality in Amele and other Papuan languages (English) // Journal of Linguistics 26. — 1990.
  • Givon, Talmy. Syntax: A Functional-Typological Introduction. Vol. I. — Amsterdam, 1984.
  • Ландер Ю. А., Плунгян В. А., Урманчиева А. Ю. (ред.) Исследования по теории грамматики. Вып. 3. Ирреалис и ирреальность. — Москва, 2003.