Եղանակի քերականական կարգ

Բայի եղանակի քերականական կարգով արտահայտվում է խոսողի, խոսակցի կամ մի երրորդ անձի վերաբերմունքը գործողության կատարման եղանակի (ձևի) նկատմամբ, ինչպես նաև գործողության ու իրականության փոխհարաբերության նկատմամբ[1]։

Բայի եղանակի կարգի տրամաբանական հիմքն այն է, որ նույն գործողությունը կարող է ներկայացվել որպես իրական, ցանկալի, ենթադրելի, պայմանական, անհրաժեշտական և այլն. նույն գործողության տարբեր երանգավորումները գնահատվում են խոսողի տեսանկյունից[2]։

Ժամանակակից հայերենում բայն ունի հինգ եղանակ.

  • Սահմանական եղանակը ցույց է տալիս հաղորդողի (խոսողի) կողմից հավաստի համարվող գործողություն կամ եղելություն (գրում եմ, գրելու եմ, գրել եմ, գրեցի)։ - Անկոթ կացինը ձեռքին ինքը կանգնել էր գոմաղբի հին, սև կույտի վրա ու ոտքով խաղում էր դդումի հետ, հայրը նստել էր փեթակների մեջ ու ականջ էր դնում: (Հրանտ Մաթևոսյան)
  • Հրամայական եղանակը ցույց է տալիս հաղորդողի կողմից ընդունողին (խոսակցին) պարտադրվող գործողություն (գրի՛ր, գրեցե՛ք
  • Ըղձական եղանակը ցույց է տալիս հաղորդողի կողմից ցանկալի, հնարավոր համարվող գործողություն (գրեմ, գրեի
  • Հարկադրական եղանակը ցույց է տալիս անհրաժեշտ համարվող գործողություն (պիտի գրեմ, պիտի գրեի)։ - Բայց չի կարելի ասել, թե քարատակ եկողն անպայման պիտի հարեր խմբերից մեկն ու մեկին: (Ակսել Բակունց)
  • Պայմանական եղանակը ցույց է տալիս հաղորդողի կողմից հաստատորեն որոշակիորեն ենթադրվող գործողություն (կգրեմ, կգրեիՍիմոնը տնքալով թիկնեց մութաքաներին և խուլ ու հոգնած ասաց.– Արմենակը գա` մի բան կմտածենք: (Հրանտ Մաթևոսյան)

Եղանակներից յուրաքանչյուրի արտահայտած իմաստը որոշակի հասկանալի է հատկապես համատեքստից դուրս կամ այն նախադասություններում, որոնցում չկան տվյալ եղանակի իմաստին հակադրվող բառային-խոսքային միջավայր, քերականական-հնչերանգային այլաբնույթ իրակություններ[3]։

Ասորերենում բայական եղանակներից մեկն անվանվում է ածանցական եղանակ, որն ըստ Աճառյանի՝ «նույնն է, ինչ սաստկական եղանակը, այն տարբերությամբ, որ իրենից հետո պահանջում է առարկայական եղանակի գործածություն»[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Գ. Խաչատրյան, Հայոց լեզվի ոլորաններում, Վանաձոր, 1994։
  2. Մ. Ասատրյան, Ժամանակակից հայոց լեզու, Ձևաբանություն, Երևան, 2002։
  3. Սերգեյ Աբրահամյան, Ժամանակակից հայերենի քերականություն, Երևան, 1975, էջ 161։
  4. Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյուլյան, Լեզվաբանական բառարան (խմբ. Էդ. Բ. Աղայան), Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1975, էջ 6։

Գրականություն խմբագրել

  • Է. Աղայան, Լեզվաբանության հիմունքներ, Երևան, 1987։
  • Հրաչյա Աճառյան, Լիակատար քերականություն հայոց լեզվի, հատոր 4, գիրք Ա, Երևան, 1959։
  • Ա. Աբրահամյան, Բայը ժամանակակից հայերենում, գիրք առաջին, Երևան, 1962։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 499