Անիտա Սարկիսյան (անգլ.՝ Anita Sarkeesian, օգոստոսի 15, 1983(1983-08-15)[1], Տորոնտո, Կանադա), կանադա-ամերիկյան ֆեմինիստ, մեդիա քննադատ, բլոգեր և հռետոր։ «Ֆեմինիստ հաճախականություն» կայքի հիմնադիրն է, որում ներկայացվում են զանգվածային մշակույթում կանանց կերպարի վերաբերյալ տեսանյութեր և վերլուծական մեկնաբանություններ։ Առանձնակի ուշադրության է արժանացել իր «Սարկազմ կանանց նկատմամբ վիդեոխաղերում» վիդեո շարքի համար, որում դիտարկվում է վիդեոխաղերում կանանց կերպարի ենթադրյալ բացասական ներկայացումը։

Անիտա Սարկիսյան
անգլ.՝ Anita Sarkeesian
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 15, 1983(1983-08-15)[1] (40 տարեկան)
ԾննդավայրՏորոնտո, Կանադա
Քաղաքացիություն Կանադա և  ԱՄՆ
ԿրթությունԿալիֆորնիայի նահանգային համալսարան (Նորթրիդջ) և Յորքի համալսարան
ՄասնագիտությունԶԼՄ-ների քննադատ, բլոգեր, communicator, սոցիոլոգ, լրագրող, կանանց իրավունքների պաշտպան, յություբեր և հեռուստատեսային պրոդյուսեր
Պարգևներ և
մրցանակներ
Կայքanitasarkeesian.com
 Anita Sarkeesian Վիքիպահեստում

2012 թվականին Սարկիսյանը առցանց հետապնդման արշավի թիրախ էր դարձել՝ իր «Սարկազմ կանանց նկատմամբ վիդեոխաղերում» տեսաշարքի համար ֆինանսական միջոցներ հայթայթելու նախաձեռնության պատճառով։ Արդյունքում նրա աջակիցները հավաքեցին $160 000 ակնկալվող $6 000-ի փոխարեն։

Իրավիճակը լայնորեն լուսաբանվեց լրատվամիջոցներում, Սարկիսյանին դնելով վիդեոխաղերի մշակույթում ենթադրյալ կնատյացության վերաբերյալ քննարկումների կենտրոնում։

Նա շարունակում է հրապարակավ մեկնաբանել և վերլուծել տեսախաղերում գենդերային ներկայացվածության՝ սեռի և ոտնձգությունների թեման տեսանյութերի արդյունաբերության և մշակույթի մեջ։

Նախապատմություն

խմբագրել

Անիտա Սարկիսյանը ծնվել է Տորոնտոյի մոտակայքում Իրաքից ներգաղթած հայ ծնողներից։ Այնուհետ նա տեղափոխվում է Կալիֆորնիա։ Ավարտել է Լոս Անջելեսի կալիֆորնյան համալսարանը (UCLA)՝ մեդիա վերլուծությունների բակալավրի աստիճանով, այնուհետ Յորքի համալսարանում ձեռք է բերել մագիստրոսի աստիճան՝ հասարակական և քաղաքագիտական բնագավառներում։

Ծանոթագրություններ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անիտա Սարկիսյան» հոդվածին։