Անիպեմզայի տուֆի հանքավայր

Անիպեմզայի տուֆի հանքավայր, ՀՀ Շիրակի մարզում։ Հանքադաշտը սկսվում է Անիպեմզա գյուղից, տարածվում Ախուրյան գետի ձախ ափով հյուսիս՝ մինչև Խարկով գյուղի ավերակները։

Ներկայացված է Անիի և Երևան-Գյումրու տիպերի տուֆերով։ Տարածքը 60 կմ² է, արդյունաբերական շերտի հզորությունը՝ 6-8 մ։ Տուֆաշերտը տեղադրված է վերին պլիոցենի դոլերիտային բազալտները (հաստությունը՝ մինչև 200 մ) ծածկող լճագետային նստվածքների վրա։ Հիմքում պեմզաավազային կամ պեմզամոխրային գոյացումներ են, որոնք աստիճանաբար փոխակերպվում են բաց դեղնավուն տուֆերի։ Վերջիններն առաջացել են դացիտային կազմի մոխրի և պեմզայի բեկորների ջերմազոդումից։

Հետախուզված պաշարները կազմում են 6115 հզ․ մ³։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 417