Բացել գլխավոր ցանկը
Անիի տուֆե պարիսպը

Անիի տիպի տուֆ, պեմզային տուֆ, հրաբխային ապար, տուֆի տարատեսակ։

Առաջացել է հրաբխի իգնիմբրիտային ժայթքման ժամանակ՝ մոխրի, ավազի, պեմզայի և լապիլների խտացումից ու ջերմազոդումից։ Կազմված է հիմնականում ապակե ոչ բյուրեղային (ամորֆ) մանրաբեկորներից՝ պլագիոկլազի, պիրոքսենի ու հանքային միներալների բյուրեղներից և հին լավաների կտորներից։ Գույնը դեղին է, երբեմն՝ դեղնաշագանակագույն, վարդադեղնագույն, ծակոտկենությունը՝ 35-44%։ Ջերմաձայնամեկուսիչ է։ Տարածված է Արագած լեռնավահանում։ Շահագործվում է Անիպեմզայի տուֆի հանքավայրը։ Օգտագործվում է շինարարության մեջ։ Անիի տիպի տուֆից են կառուցվել Անիի եկեղեցիները, շենքերը, Երևանի երկաթուղային կայարանի և բազմաթիվ բնակելի ու վարչական շենքեր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png