Անիծած հարսը

Հովհաննես Թումանյանի բալլադ

«Անիծած հարսը», բալլադ, որի հեղինակը հայ գրող Հովհաննես Թումանյանն է։ Բալլադի սյուժեն վերցված է ժողովրդական բանահյուսությունից։

Անիծած հարսը
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրբալլադ
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1898
Հրատարակվել է1898
ՎիքիդարանԱնիծած հարսը

Պատմություն

խմբագրել

Ենթադրվում է, որ Թումանյանը նյութը ստեղծել է ըստ բանավոր զրույցների, որովհետև հայտնի երկու տարբերակները լույս են տեսել բալլադի ստեղծումից հետո` 1900 և 1908 թվականներին[1]։

Բալլադը գրվել է 1898 թվականին։

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի համար 39 ֆոնդում պահվում է մեկ ինքնագիր` «Ժողովրդական լեգենդա» ենթավերնագրով։

Թումանյանի ընտանիքի արխիվում պահվում են սևագրության տարբերակներ, որոնք հրապարակել է Արամ Ինճիկյանը։

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի համար 1354 և համար 1355 ֆոնդերում պահվում են Թիֆլիսում տպագրված բանաստեղծությունների և Բաքվում տպագրված բանաստեղծությունների` գրողի սեփական օրինակները, որոնց վրա Թումանյանը աշխատել է[1]։

«Ժողովրդական լեգենդա» ենթավերնագրով առաջին անգամ տպագրվել է «Մուրճ» ամսագրում, 1901, համար 3, էջ 65-68, այնուհետև` Թիֆլիսում տպագրված բանաստեղծությունների ժողովածուում, էջ 58-60 և Թիֆլիսում տպագրված լեգենդների ժողովածուում, էջ 15-17, Բաքվում տպագրված բանաստեղծությունների ժողովածուում, էջ 78-80, 1909, էջ 165-167, Կ. Պոլսում տպագրված բանաստեղծությունների ժողովածուում, էջ 81-83, ապա` Երկերի ժողովածուի առաջին հատորում, 282-284։

Սյուժե

խմբագրել

Մի հայ շենում լինում է մի գեղեցիկ հարս։ Մի անգամ նա դուրսը նստած իր շքեղ մազերի հետ էր խաղում և երգ ասում, այդ ժամանակ նրա ծեր սկեսուրը հոպոպ կանչելով մտնում է ներս ու անիծում է հարսին։ Հարսը հոպոպ է դառնում և դուրս է թռչում պատուհանից։ Եվ մինչև այսօր դաշտերի մեջ թափառելով` հիշում է, թե ինչպես է սկեսուրն անիծել իրեն։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Թումանյան, Հովհաննես (1988). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն. էջ 555.