Անիթա Մոեն

նորվեգացի դահուկավազորդ

Անիթա Մոեն (նորվ.՝ Anita Moen, օգոստոսի 31, 1967(1967-08-31), Էլվերում, Հեդմարկ, Նորվեգիա), նորվեգացի դահուկավազորդ։

Անիթա Մոեն
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Ամբողջական անուն՝բուկմոլ՝ Anita Moen
Մասնագիտացում՝դահուկորդ և cross-country skiing coach
Երկիր՝ Նորվեգիա
Ծննդյան ամսաթիվ՝օգոստոսի 31, 1967(1967-08-31) (57 տարեկան)
Ծննդավայր՝Էլվերում, Հեդմարկ, Նորվեգիա
Ակումբ՝Trysil IL?
Հասակ՝167 սանտիմետր
Քաշ՝58 կիլոգրամ

Կարիերա

խմբագրել

Նորվեգիայի հավաքականի կազմում հանդես է եկել 1987-2003 թվականներին։ Մասնակցել է երեք Ձմեռային օլիմպիական խաղերի, նվաճել 5 մեդալ, երեք արծաթե (4 x 5 կմ՝ 1994, 1998, 2002) և երկու բրոնզե մեդալ (15 կմ՝ 1998, անհատական սպրինտ՝ 2002)՝ 1994 թվականին Լիլեհամերում 4 х 5 կմ էստաֆետում նվաճել է արծաթե մեդալ, 1998 թվականին Նագանոյում՝ արծաթե մեդալ, 2002 թվականին՝ Սոլթ Լեյք Սիթիում՝ արծաթե և բրոնզե մեդլաներ 1,5 կմ ազատ ոճում։

Մոենն աշխարհի առաջնություններում նվաճել է 5 մեդալ՝ ունի 4 արծաթե (1995, 1997, 2001, 2003) և մեկ բրոնզե մեդալ (1993)։ Անհատական մրցումներում լավագույն արդյունքը ցուցաբերել է 1997 թվականին, 30 կմ մրցավազքում ավարտել է հինգերորդը։ Ընդհանուր հաշվարկով՝ Անիտա Մոենը 20 անգամ Աշխարհի գավաթի խաղարկության տարբեր փուլերում բարձրացել է պոդիում, այդ թվում `երեք անգամ` առաջին տեղ, յոթ անգամ՝ երկրորդ և տասը անգամ` երրորդ։ 1992-2002 թթ. իր կարիերայի ընթացքում Մոենը բոլոր մակարդակներում հաղթել է 18 մրցավազքերում։

2001 թվականին եղել է Tjejvasan դահուկավազքի միջոցառման հաղթող[1]։

2002-2003 թթ. մրցաշրջանի վերջում Մոեն հայտարարել է իր սպորտային կարիերայի ավարտի մասին։

Օլիմպիական խաղեր

խմբագրել
  •   Արծաթ – 1994 թ. Լիլեհամեր 4 x 5 կմ
  •   Արծաթ – 1998 թ. Նագանո 4 x 5 կմ
  •   Արծաթ – 2002 թ. Սոլթ Լեյք Սիթի 4 x 5 կմ
  •   Բրոնզ – third place 1998 թ. Նագանո 15 կմ
  •   Բրոնզ – third place 2002 թ. Սոլթ Լեյք Սիթի, անհատական սպրինտ

Աշխարհի առաջնություններ

խմբագրել
  •   Արծաթ – 1995 թ. Ֆանդեր Բեյ 4 x 5 կմ
  •   Արծաթ – 1997 թ. Թրոնհեյմ 4 x 5 կմ
  •   Արծաթ – 2001 թ. Լահթի 4 x 5 կմ
  •   Արծաթ – 2003 թ. Վալ դի Ֆիեմ 4 x 5 կմ
  •   Բրոնզ – 1993 թ. Ֆալուն 4 x 5 կմ

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Tjejvasan» (PDF) (Swedish). Vasloppet. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 1-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ

խմբագրել