Անժել Դիաբան Բրեներ
Անժել Դիաբան Բրեներ (ֆր.՝ Angèle Diabang Brener, 1979, Դակար, Սենեգալ), ժամանակակից սենեգալցի սցենարիստ, կինոռեժիսոր, պրոդյուսեր
Անժել Դիաբան Բրեներ | |
---|---|
Ծնվել է | 1979 |
Ծննդավայր | Դակար, Սենեգալ |
Քաղաքացիություն | Սենեգալ |
Մասնագիտացում | կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր և սցենարիստ |
IMDb | ID ID 2687886 |
Կենսագրություն խմբագրել
Անժել Դիաբան Բրեները ծնվել է 1979 թվականին, Սենեգալի մայրաքաղաք Դակարում։ Մասնագիտական կրթության առաջին փուլն անցել է Դակարի մեդիա կենտրոնում, այնուհետև սովորել է Ֆրանսիայի պետական կինոդպրոցում և գերմանական Բադեն-Վյուրտեմբերգի հեղինակավոր կինոակադեմիայում[1]։
Ռեժիսորական իր կարիերան սկսել է 2005 թվականին՝ նկարահանելով Mon beau sourire փաստավավերագրական ֆիլմը, որը պատմում է սենեգալցի կանանց գեղեցկության ընկալումների ու չափորոշիչների մասին[1][2]։
Անժել Դիաբան Բրեները ղեկավարում է Karoninka ընկերությունը, որն արդեն մի քանի տասնյակ կինոնկար է թողարկել[1]։
Ֆիլմագրություն խմբագրել
- 2005 : Mon beau sourire[3][4]
- 2007 : L’Homme est le remède de l’homme, Ուսեյնու Նդիեյի և Էլ Հաջի Մամադուի հեղինակակցությամբ
- 2007 : Le Revers de l'exil[2]
- 2007 : Sénégalaises et Islam
- 2008 : Yandé Codou, la griotte de Senghor[5]
- 2014 : Congo, un médecin pour sauver les femmes[1] (փատավավերագրական կինոնկար դոկտոր Դենիս Մուկվեգեի աշխատանքի մասին)
Պարգևներ խմբագրել
- Sénégalaises et Islam կինոնկարի համար՝
- Un air de kora կարճամետրաժ կինոնկարի համար՝
- Կինո և հեռուստատեսային ֆիլմերի համաաֆրիկյան FESPACO 2019 փառատոնում արժանացել է Արևմտյան Աֆրիկայի երկրների տնտեսական միության՝ CEDEAO-ի մրցանակին՝ որպես լավագույն կին կինոռեժիսոր և «Բրոնզե նժույգ» մրցանակի[6]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 «Une cinéaste sénégalaise filme des Congolaises victimes de violences» (ֆրանսերեն). Sabine Cessou, Rfi.fr, 21 November 2014 (fr)
- ↑ 2,0 2,1 «Biography of Angèle Diabang on Africiné.org» (ֆրանսերեն).
- ↑ (Ֆրանսերեն)Sénégalaises et islam Արխիվացված Հունիս 17, 2010 Wayback Machine on Jeune Afrique
- ↑ (Ֆրանսերեն)Mon beau sourire Արխիվացված 2008-12-01 Wayback Machine on Africultures.com
- ↑ Le Quotidien (Senegal), Horizon Angèle Diabang, réalisatrice, productrice : « Etre cinéaste, ce n'est pas capter un moment et le montrer sur YouTube » (23 February 2019) [1] (Retrieved 2 June 2019)
- ↑ Gnigno Faye (2019 թ․ մարտի 2). «Fespaco 2019 : La Sénégalaise Angèle Diabang lauréate du prix de la meilleure femme cinéaste de la Cedeao». teranganews.sn. Վերցված է 2019-03-02-ին.
Գրականություն խմբագրել
- Françoise Pfaff, 'Angèle Diabang Brener', in À l'écoute du cinéma sénégalais, Éditions L'Harmattan, Paris, 2010, pp. 109–119, 9782296103528