Անժելիկա Վան Բյուրեն, (ի ծնե՝ Անժելիկա Սառա Սինգլտոնի անգլ.՝ Angelica Singleton Van Buren, փետրվարի 13, 1818(1818-02-13)[1], Wedgefield, South Carolina, High Hills of Santee, Սամտեր շրջան, Հարավային Կարոլինա - դեկտեմբերի 29, 1877(1877-12-29)[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ԱՄՆ առաջին տիկին, ԱՄՆ 8-րդ նախագահ Մարտին Վան Բյուրենի hարսը: Ամուսնացած է եղել նախագահի որդու՝ ԱՄՆ պետքարտուղար Աբրահամ Վան Բյուրենի հետ: Առաջին տիկնոջ պաշտոնը ստանձնել է այն պատճառով, որ Մարտին Վան Բյուրենի կինը՝ Հաննա Վան Բյուրենը, մահացել է 1819 թվականին և երբեք առաջին տիկին չի եղել, իսկ Մարտին Վան Բյուրենը կնոջ մահից հետո մինչև կյանքի վերջը այրի է մնացել:

Անժելիկա Վան Բյուրեն
անգլ.՝ Angelica Singleton Van Buren
Angelica Singleton.jpg
 
Կրթություն՝ Madame Grelaud's French School?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր փետրվարի 13, 1818(1818-02-13)[1]
Ծննդավայր Wedgefield, South Carolina, High Hills of Santee, Սամտեր շրջան, Հարավային Կարոլինա
Վախճանի օր դեկտեմբերի 29, 1877(1877-12-29)[1] (59 տարեկանում)
Վախճանի վայր Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Գերեզման Singleton's Graveyard
Թաղված Singleton's Graveyard
Քաղաքացիություն Flag of the United States (1877–1890).svg ԱՄՆ
Ի ծնե անուն անգլ.՝ Sarah Angelica Singleton
Ամուսին Abraham Van Buren?
 
Ինքնագիր Presidents Angelica Van Buren signature.jpg

ԿենսագրությունԽմբագրել

Անժելիկա Սառա Սինգլթոնը ծնվել է Վեջֆիլդում՝ Հարավային Կարոլինայում և եղել է Ռիչարդ Սինգլթոնի և նրա կնոջ՝ Ռեբեկա Թրևիս Քոլսի դուստրը[2]: Անժելիկան մեծանալով բարձր հասարակության միջավայրում Սպիտակ տուն է բերել նրբաճաշակություն և նորարարություն, ինչի պատճառով Առաջին տիկնոջ դերն ավելի հետաքրքիր ու փոքր-ինչ վեհ է դարձել[3]: ԱՄՆ-ի առաջին տիկին Անժելիկան ամուսնացել է Մարտին Վան Բյուրենի որդու՝ ԱՄՆ-ի պետական քարտուղար Աբրահամ Վան Բյուրենի հետ 1839 թվականի փետրվարի 14-ին Վեջֆիլդում: Երբ Մարտին Վան Բյուրենը պարտվեց 1841 թվականի նախագահական ընտրությունները, Մարտին Վան Բյուրենի ավագ որդին, Աբրահամը և նրա կինը՝ Անժելիկան, սկսեցին ապրել Մարտին Վան Բյուրենի տանը, ամեն կերպ աջակցելով նրան, լուսավորելով մենակությունը և կարոտը իր սիրելի Հաննայի համար և հոգ տանելով նրա մասին, պայմանավորված էր այն հանգամանքով, որ Մարտին Վան Բյուրենը մենակ էր ապրում և այլևս բարեկամ չուներ: Նրանք ապրում էին Նյու Յորք նահանգի Քինդերհուկ քաղաքում, ձմեռն անցկացնելով Հարավային Կարոլինայում գտնվող Անժելիկա Սինլգթոնի ընտանեկան տանը: 1848 թվականից Անժելիկան ապրում էր Նյու Յորքում[3]:

Թաղված է Սինգլթոնի գերեզմանատանը:

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել