Անժելա Բակունց
քաղաքական գործիչ
Անժելա Բակունց (հոկտեմբերի 7, 1953[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ռեժիսոր, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր[2]։
Անժելա Բակունց | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 7, 1953[1] (69 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և ռեժիսոր |
ԿենսագրությունԽմբագրել
Անժելա Բակունցը ծնվել է 1953 թվականի հոկտեմբերի 7-ին Երևանում։ Ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը` ռեժիսորի որակավորմամբ։ 1972 թվականից աշխատել է հեռուստատեսությունում որպես ռեժիսորի օգնական, ռեժիսոր, ծրագրերի տնօրինության թողարկման բաժնի ավագ թողարկիչ։ 1995 թվականին ընտրվել է ԱԺ 1-ին գումարման պատգամավոր[3], և այդ պաշտոնում է եղել մինչև 1999 թվականը։ ԱԺ-ում ծավալած գործունեության ընթացքում եղել է սոցիալական, առողջապատության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի, ինչպես նաև «Շամիրամ» խմբակցության անդամ։ Այժմ համարվում է Ազգային Ժողովի «Շամիրամ» հասարակական-քաղաքական կազմակերպության անդամ։