Անթառամ հայկական
Անթառամ հայկական | |
Անթառամ հայկական | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Աստղածաղկավորներ (Asterales) |
Ընտանիք | Աստղածաղկազգիներ (Asteraceae) |
Ենթաընտանիք | Աստղածաղկայիններ (Asteroideae) |
Տրիբա | Gnaphalieae |
Ցեղ | Անթառամ (Helichrysum) |
Տեսակ | Անթառամ հայկական (H. armenium) |
Միջազգային անվանում | |
Helichrysum armenium |
Անթառամ հայկական (լատին․՝ Helichrysum armenium), բազմամյա խոտաբույս, պատկանում է Անթառամ (Helichrysum) ցեղին, Աստղածաղկազգիների (Asteraceae) ընտանիքին[1]։
Տարածվածությունը և էկոլոգիան
խմբագրելՏեսակը տարածված է Փոքր Ասիայում, Հարավային Կովկասում և Իրանում։
Աճում է ալպյան և մերձալպյան չորային ժայռային վայրերում։
Բույսի նկարագիրը
խմբագրելԱրմատը հաստ է, 10-12 մմ.հաստությամբ, փայտացած, բաժանվում է խորը գնացող խիտ ճյուղավորումների։ Ծաղկող ցողունները ուղղաձիգ են, պարզ, 25-30 սմ. բարձրությամբ, հիմքում փայտանում են, ծաղկաբույլի տակ խիտ մոխրաթավշյա խավավորմամբ, որն էլ ներքև իջնելով նոսրանում է։
Վեգետատիվ ընձյուղների տերևները-գծավոր թիանման տերևաթիթեղով են, ձգված դեպի կոթունը։ Գեներատիվ ընձյուղների տերևները սովորաբար ավելի կարճ են, գծային կամ նշտարաձև-գծային, ընձյուղի վրա վեր բարձրանալով նոսրանում են, տերևաթիթեղները կենտրոնական ջղով կորացած են ։
Ծաղկաբույլերը կազմված են 20-30 մանր ծաղիկներից,որոնք հավաքված են գլխիկ տեսակի գնդաձև ծաղկաբույլում՝ 7մմ. երկարությամբ, 6-9մմ. լայնությամբ տարածք զբաղեցնելով։ Բաժակաթերթերը 40-50 հատ են, դասավորված 6-7 շարքերով, մոխրագույն, կանաչավուն, դեղնավուն երանգներով, պսակաթերթերը՝ դեղին։
Կարգաբանություն
խմբագրելԱնթառամ հայկականը պատկանում է Անթառամ (Hel ichrysum) ցեղին, Աստղածաղկազգիների (Asteraceae) ընտանիքին, Աստղածաղկավորների (Asterales) կարգին։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Об условности указания класса двудольных в качестве вышестоящего таксона для описываемой в данной статье группы растений см. раздел «Системы APG» статьи «Двудольные».
Գրականություն
խմբագրել- ФлораСССР|автор=Кирпичников М. Э.|часть=Род 1493. Цмин, Бессмертник — Helichrysum Mill.|том=25|стр=422—423
Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անթառամ հայկական» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անթառամ հայկական» հոդվածին։ |