Անթառամ ծաղկակիցավոր
Անթառամ ծաղկակիցավոր | |
![]() Անթառամ ծաղկակիցավոր | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Աստղածաղկավորներ (Asterales) |
Ընտանիք | Աստղածաղկազգիներ (Asteraceae) |
Ենթաընտանիք | Աստղածաղկայիններ (Asteroideae) |
Տրիբա | Gnaphalieae |
Ցեղ | Անթառամ (Helichrysum) |
Տեսակ | Անթառամ ծաղկակիցավոր (H. bracteatum) |
Միջազգային անվանում | |
Helichrysum bracteatum |
Անթառամ ծաղկակիցավոր (լատին․՝ Helichrysum bracteatum), աստղածաղկազգիների ընտանիքի բույս։ Անթառամի բազմաթիվ տեսակներ կան, որոնցից մի քանիսն էլ աճում են մեր հանրապետությունում (ալիքանման (ունդուլաթում), հայկական)։
Բնութագիր
խմբագրելՄշակության մեջ ամենուրեք հանդիպում է ծաղկակիցավոր անթառամը լիածաղիկ սպիտակ, բրոնզադեղին, նարնջագույն, վարդագույն, մուգ մանուշակագույն, երբեմն՝ դարչնագույն և այլ նրբերանգներով ծաղիկներ։ Մասսայական ծաղկում են հուլիսից մինչև ուշ աշուն։ Իր հայրենիքում` Ավստրալիայում, բաղմամյա բույս է, սակայն մեր կլիմայական պայմաններում մշակվում է որպես միամյա։ Շատ բարձր է գնահատվում ծաղիկների անթառամությունը, քանի որ կարծր և գեղեցիկ է ծաղկապսակը, որը պահպանվում է երկար տարիներ։ Սերմերը ցանում են մարտին կամ ապրիլի սկզբին՝ կիսատաք ջերմոցներում։ Սերմերը ծլում են 1-2 շաբաթում, որոնք վերատնկում են արկղերում կամ ջերմոցներում, որից հետո տեղափոխում են դաշտ, հունիս ամսին։ Անթառամը լուսասեր է, ջերմասեր նաև չորադիմացկուն։ Պահանջում է սննդանյութերով հարուստ հողեր։ Մեր հանրապետությունում առավել տարածված տեսակը ալիքանման անթառամի կարմրավարդագույն տեսակն է, երբեմն հանդիպում է բաց վարդագույն։ Ծաղկում են հունիս-օգոստոս ամիսներին։ Աճում է կիսաանապատային գոտու քարքարոտ լանջերին (Երևան, Գառնի, Գողթ, Ուրցի լեռներ)։ Հայկական անթառամի ծաղիկները բաց դեղնավուն են կամ սպիտակավուն՝ կանաչ շերտիկներով։ Աճում է նույն վայրերում։
Տարածում
խմբագրելԱնթառամի մի շարք տեսակներ կան, որոնցից մի քանիսն էլ աճում են մեր հանրապետությունում (ալիքանման (ունդուլաթում) հայակական)։ Իր հայենիքում Ավստրալիայում բազմամայա բույս է, սակայն մեր կլիմայական պայմաններում մշակվում է որպես միամյա։
Նշանակություն
խմբագրելԵրկուսն էլ ունեն մանրէասպան և բուժիչ նշանակություն։
Գրականություն
խմբագրել- Լ.Վ. Հարությունյան «Քո շրջապատի ծաղիկները»
- Henckel v. Donnersmarck, Leo F. V., Graf. (1806). Adumbrationes plantarum nonnullarum horti Halensis academici selectarum (in Latin). Halae: Formis F. A. Grunerti, Patr. p. 5.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անթառամ ծաղկակիցավոր» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անթառամ ծաղկակիցավոր» հոդվածին։ |