Անդրե Բուշե

ֆրանսիացի դերասան և հեռուստահաղորդավար

Անդրե Բուշե (ֆր.՝ André Bouchet, մարտի 29, 1967(1967-03-29), Իսի լե Մուլինո, Սենա), ֆրանսիացի դերասան և հեռուստահաղորդավար։ Ամենահայտնի գաճաճ դերասաններից մեկն է (հասակը 1,20 սանտիմետր է)։ Հայտնի է «Ֆորտ Բոյար» հեռուստախաղում իր մասնակցությամբ, որտեղ ներկայանում է Պասպարտու կեղծանվամբ։ Նա բոլոր փորձություններին ուղեկցում է խաղացողներին։

Անդրե Բուշե
Ծննդյան թիվ՝մարտի 29, 1967(1967-03-29) (57 տարեկան)
Ծննդավայր՝Իսի լե Մուլինո, Սենա
Քաղաքացիություն՝ Ֆրանսիա
Մասնագիտություն՝դերասան, հեռուստահաղորդավար և երգիչ
IMDb։ID 0990429
jesuispassepartout.com

Գործունեություն խմբագրել

Կինո և հեռուստատեսություն խմբագրել

1987 թվականին սկսել է դերասանի գործունեությունը` նկարահանվելով Միլեն Ֆարմերի «Tristana» երգի տեսահոլովակում, որի ռեժիսորը Լորան Բութոնան է։ 1990 թվականին կարճահասակ անձանց ասոցիացիայի (ֆր.՝ Association des Personnes de Petite Taille) հրավերով մասնակցել Է «Ֆորտ Բոյարին» և այնտեղ ստանձնել Պասպարտուի կերպարը, որը կատարում է մինչ օրս։ Նա բոլոր փորձություններին ուղեկցում է խաղացողներին` ամրոցի գանձատան բանալիներն ստանալու համար։

Շոուի կանադական և բրիտանական տարբերակներում նա կրել է, համապատասխանաբար, Դեդե և Ժակ անունները[1]։ 1994 թվականին օգնություն է ցուցաբերել մեկ այլ գաճաճ դերասանի` Անտոնի Լաբորին` ասոցիացիային անդամակցելու ժամանակ։ Ավելի ուշ Անտոնին դարձել է Ֆորտի ևս մեկ հերոս՝ Պասմյուրայ կեղծանվամբ[2]։

Բացի «Ֆորտ Բոյարին» մասնակցելուց նա նկարահանվել է «France Télévisions»-ի պատվերով նկարահանված «Երեք մերկ աղջիկ» (ֆր.՝ Trois jeunes filles nues), «Երեք հրաշալի հեքիաթ» (ֆր.՝ Trois contes merveilleux) ֆիլմերում (ստեղծվել են Ֆորտ Բոյարի ներկայիս հաղորդավար Օլիվյե Մինի օգնությամբ[3]), ինչպես նաև նկարահանվել է «Ես ապրում եմ իմ կողքին» (ֆր.՝ J'habite près de chez moi) պիեսում։ Երկու անգամ նկարահանվել է «France 2» հեռուստաալիքի «On n'demande qu'à en rire» շոուում։ TF1 հեռուստաալիքում նկարահանվել է իլյուզիոնիստ Ժիլ Արթուրի մի քանի շոուներում, որտեղ խաղացել է նույն աճպարարի դերը, ինչ որ «Ֆորտ Բոյարում» էր։

Բեմից դուրս խմբագրել

1997 թվականից պաշտոնապես աշխատում է «RATP» ընկերությունում` մետրոյի առաջին գծի տոմսարկղում` վաճառելով մետրոյի ուղեվարձի տոմսերը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Mohcene Bouzertit (2015 թ․ փետրվարի 23). «محسن في برج الأبطال». Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 2-ին.
  2. «Programmes France 2 - Toutes les émissions et séries tv | France tv». www.france.tv. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 28-ին.
  3. Match, Paris. «Fort Boyard : la vie secrète de Passe-Partout». parismatch.com (ֆրանսերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 28-ին.