Անդրեյ Վասյանովիչ

ռուս ֆուտբոլիստ

Անդրեյ Ալեքսանդրովիչ Վասյանովիչ(ռուս.՝ Андрей Александрович Васянович, հունիսի 13, 1988(1988-06-13)[1][2], Կրասնոդար, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[3]), ռուս ֆուտբոլիստ, պաշտպան։

Անդրեյ Վասյանովիչ
Քաղաքացիությունը  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ հունիսի 13, 1988(1988-06-13)[1][2] (36 տարեկան)
Ծննդավայր Կրասնոդար, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 183 սանտիմետր
Քաշ 72 կիլոգրամ
Դիրք պաշտպան
Պատանեկան կարիերա
Ռուսաստան Ռոտոր

Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2005—2007 Ռուսաստան Կրասնոդար-2000 56 (0)
2008-2009 Ռուսաստան Մոսկվա 5 (0)
2010-2013 Ռուսաստան ԲԿՄԱ (Մոսկվա) 0 (0)
2010  Ռուսաստան Սպարտակ-Նալչիկ 13 (0)
2011  Ռուսաստան Ժեմչուժինա-Սոչի 9 (0)
2012  Ռուսաստան Դինամո (Բրյանսկ) 10 (1)
2012-2013  Ռուսաստան Ռոտոր 21 (1)
2013-2014 Ռուսաստան Ռոտոր 9 (1)
2014 Ռուսաստան Բալթիկա 10 (0)
2015 Ռուսաստան Վիտյազ (Կրիմսկ) 14 (2)
2016 Ռուսաստան Նեֆտեխիմիկ 19 (0)
2016-2017 Ռուսաստան Սոկոլ 36 (0)
2017—մ.հ. Ռուսաստան Տորպեդո (Մոսկվա) 8 (0)
Ազգային հավաքական
Ռուսաստան Ռուսաստան (մինչև 21) 8 (1)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարիերա

խմբագրել

Ակումբային

խմբագրել
 
Վասյանովիչը «Մոսկվայի» կազմում

Վոլգոգրադի «Ռոտորի» դպրոցի սան է[4]։ Ֆուտբոլիստի պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 2005 թվականին երկրորդ լիգայի «Կրասնոդար-2000» ակումբում, որտեղ խաղացել է մինչև 2007 թվականը՝ այդ ընթացքում անցկացնելով 56 խաղ Ռուսաստանի առաջնությունում և երեք հանդիպում երկրի գավաթի խաղարկությունում։ 2008 թվականի հունվարին համալրել է Ռուսաստանի բարձրագույն լիգայի «Մոսկվա» ակումբի կազմը[4]։ Այդ մրցաշրջանում անցկացրել է 19 խաղ թիմի երիտասարդական կազմում։ Թիմի հիմնական կազմում իր նորամուտը կատարել է 2009 թվականի մայիսի 16-ին առաջնության 9-րդ տուրի «Խիմկի» ակումբի դեմ խաղում։ Մասնակցել է ամբողջ խաղին, առաջին խաղակեսի վերջում ստացել է դեղին քարտ[5]։ Ընդհանուր առմամբ այդ մրցաշրջանում Վասյանովիչն անցկացրել է հինգ խաղ առաջնությունում և 11 խաղ երիտասարդական առաջնությունում։

2010 թվականի սկզբին «Մոսկվա» ակումբի՝ առաջնությունից կամավոր դուրս գալու և պրոֆեսիոնալ կարգավիճակը կորցնելու պատճառով ստիպված է եղել ընտրել նոր թիմ։ 2010 թվականի մարտի 19-ին ընդգրկվել է ԲԿՄԱ ակումբի հայտացուցակում[6]։ Օգոստոսի սկզբին վարձավճարով տեղափոխվել է «Սպարտակ-Նալչիկ» ակումբ[7], որտեղ անցկացրել է մրցաշրջանի երկրորդ կեսը, 13 անգամ խաղադաշտ է դուրս եկել հիմնական թիմի կազմում։

2011 թվականի հունվարին վարձավճարային հիմունքներով տեղափոխվել է Սոչիի «Ժեմչուժինա» ակումբ[8]։ Նույն թվականի օգոստոսին՝ առաջին լիգայի առաջնությունից «Ժեմչուժինայի» դուրս գալուց հետո[9], վերաարձել է ԲԿՄԱ։ 2012 թվականի փետրվարի 8-ին վարձավճարով տեղափոխվել է Բրյանսկի «Դինամո» ակումբ[10], որի կազմում անցկացրել է 10 խաղ և խփել է իր առաջին գնդակը երկրի առաջնությունում՝ աչքի ընկնելով Մոսկվայի «Տորպեդո» ակումբի դեմ խաղում 2012 թվականի մարտի 20-ին[11]։

2012 թվականի հունիսի 29-ին՝ «Դինամոյի» պրոֆեսիոնալ արտոնագրի հետկանչումից հետո[12], վարձավճարով տեղափոխվել է Վոլգոգրադի «Ռոտոր» ակումբ[13]։ Մեկ մրցաշրջան հետո ֆուտբոլիստի տրանսֆերը գնվել է Վոլգոգրադի ակումբի կողմից[14]։ Ընդհանուր առմամբ Վոլգոգրադի թիմի կազմում Վասյանովիչն անցկացրել է 30 խաղ և խփել երկու գոլ։ 2014/15 մրցաշրջանից առաջ՝ ՖԱԼ առաջնությունից «Ռոտորի» դուրս գալուց հետո, պայմանագիր է կնքել Կալինինգրադի «Բալթիկա» ակումբի հետ[15]։ 2014 թվականի հուլիսի 6-ին կատարել է իր նորամուտը նոր թիմում՝ մասնակցելով առաջնության առաջին տուրի՝ «Շիննիկ» ակումբի դեմ խաղին[16]։ 2014 թվականի վերջին հեռացել է ակումբից[17]։

Հավաքականում

խմբագրել

Հանդես է եկել Ռուսաստանի երիտասարդական հավաքականում։ Մասնակցել է 8 խաղի, որոնցում խփել է մեկ գոլ։

Ելույթների վիճակագրություն

խմբագրել
2014 թվականի նոյեմբերի 23-ի դրությամբ
Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Ընդհանուր
Մակ. Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
  Կրասնոդար-2000 2005 III 4 0 0 0 4 0
2006 III 26 0 2 0 28 0
2007 III 26 0 1 0 27 0
Ընդհանուր 56 0 3 0 59 0
  Մոսկվա 2008 I 0 0 0 0 0 0
2009 I 5 0 0 0 5 0
Ընդհանուր 5 0 0 0 5 0
  Սպարտակ-Նալչիկ 2010 I 13 0 0 0 13 0
  Ժեմչուժինա-Սոչի 2011/12 I 9 0 0 0 9 0
  Դինամո (Բրյանսկ) 2011/12 II 10 1 0 0 10 1
  Ռոտոր (Վոլգոգրադ) 2012/13 II 21 1 1 0 22 1
2013/14 II 9 1 0 0 9 1
Ընդհանուր 30 2 1 0 31 2
  Բալթիկա (Կալինինգրադ) 2014/15 II 10 0 1 0 11 0
Ընդհանուր կարիերայում 133 3 5 0 138 3

Աղբյուրներ:

Ծանոթագրություն

խմբագրել
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. Юрий Воропаев. (2012 թ․ հոկտեմբերի 22). «Андрей Васянович: «В „Ротор" я пришёл в девять лет»». Спортивный информационный портал Sport34.ru (со ссылкой на официальный сайт ФК «Ротор» (Волгоград)). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 21-ին.
  4. 4,0 4,1 «Васянович стал «горожанином»». Официальный сайт ФК «Москва». 2012 թ․ հունվարի 25. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 4-ին.
  5. «Чемпионат России по футболу. Протокол матча «Химки» — «Москва» 1:1». Официальный сайт РФПЛ. 2010 թ․ մայիսի 16. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 9-ին.
  6. «ЦСКА заявил Васяновича». Сайт болельщиков ПФК ЦСКА. 2010 թ․ մարտի 19. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 9-ին.
  7. ««Спартак-Нальчик» арендовал защитника ЦСКА». ЦСКАinfo.com. 2010 թ․ օգոստոսի 4. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 9-ին.
  8. ««Жемчужина-Сочи» арендовала у ЦСКА Васяновича». Чемпионат.com (со ссылкой на «Спорт-Экспресс»). 2011 թ․ հունվարի 11. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 9-ին.
  9. «Якушев сообщил, что «Жемчужина-Сочи» снимается с первенства ФНЛ». Чемпионат.com (со ссылкой на официальный сайт ФК «Жемчужина-Сочи»). 2011 թ․ օգոստոսի 6. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 9-ին.
  10. «Подкрепление в защиту». Официальный сайт ФК «Динамо» (Брянск). 2012 թ․ փետրվարի 8. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 9-ին.
  11. «Первенство России по футболу. Протокол матча «Торпедо» (Москва) — «Динамо» (Брянск) 2:3». Sportbox.ru. 2012 թ․ մարտի 20. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 9-ին.
  12. «Брянское «Динамо» покидает ФНЛ». Onedivision.ru. 2012 թ․ հունիսի 28. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 6-ին.
  13. «Трансферные новости». ЦСКАinfo.com. 2012 թ․ հունիսի 29. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 9-ին.
  14. «Андрей Васянович заключил с «Ротором» полноценный контракт». Официальный сайт ФК «Ротор» (Волгоград). 2013 թ․ հունիսի 27. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 9-ին.
  15. ««Балтика» усилилась бывшим футболистом ЦСКА». ЦСКАinfo.com. 2014 թ․ հունիսի 11. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 22-ին.
  16. «Первенство ФНЛ. Протокол матча «Шинник» (Ярославль) — «Балтика» (Калининград) 2:1». Официальный сайт ФНЛ. 2014 թ․ հուլիսի 6. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 22-ին.
  17. ««Балтику» покидают пять игроков». Onedivision.ru. 2014 թ․ նոյեմբերի 22. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 22-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրեյ Վասյանովիչ» հոդվածին։