Անդրեյ Ստեպանով (դիվանագետ)
Անդրեյ Ստեպանով (ռուս.՝ Андре́й Ива́нович Степа́нов, փետրվարի 13, 1930, Կալուգա, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 17, 2018), խորհրդային և ռուս դիվանագետ։ Արտակարգ և լիազոր դեսպան։
Անդրեյ Ստեպանով | |
Կրթություն՝ | Մոսկվայի պետական համալսարանի պատմության ֆակուլտետ |
---|---|
Գիտական աստիճան՝ | պատմական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն՝ | պատմաբան և դիվանագետ |
Ծննդյան օր | փետրվարի 13, 1930 |
Ծննդավայր | Կալուգա, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանի օր | հունիսի 17, 2018 (88 տարեկան) |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրել1953 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանը։
1953 թվականից զբաղվել է դիվանագիտական գործունեությամբ։
- 1956-1960 թվականներին՝ Ռոստոկում (ԳԴՀ) ԽՍՀՄ հյուպատոսության փոխ-հյուպատոս, ԳԴՀ-ում ԽՍՀՄ դեսպանության երկրորդ քարտուղար։
- 1960-1962 թվականներին՝ ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության երրորդ եվրոպական բաժնի աշխտակից։
- 1962-1978 թվականներին՝ ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության բարձրագույն դիվանագիտական դպրոցում (1974-ից Դիվանագիտական ակադեմիայում) գիտաուսումնական աշխատանք է ծավալել։
- 1978 թվականին ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության բարձրագույն դիվանագիտական դպրոցում «Գերմանիայի և Չինաստանի միջև հարաբերությունները և եվրոպական անվտանգությունը (1949-1975 թթ.)» թեմայով պաշտպանել Է պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան ստանալու դիսերտացիան[1]։
- 1978-1982 թվականներին՝ Ավստրիայում ԽՍՀՄ դեսպանի խորհրդական։
- 1987-1990 թվականներին՝ ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության կադրերի և ուսումնական հաստատությունների գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ։
- 1990-1992 թվականներին՝ Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի ռեկտոր։
- 1992 թվականի սեպտեմբերի 21-ից մինչև 1999 թվականի հոկտեմբերի 21-ը Շվեյցարիայում եղել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[2][3]։
- 1995 թվականի փետրվարի 28-ից մինչև 1999 թվականի հոկտեմբերի 21-ը Լիխտենշտայնում եղել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[3][4]։
Անձնական կյանք
խմբագրելԱմուսնացած է եղել, ունեցել երկու դուստր։
Դիվանագիտական աստիճան
խմբագրել- Արտակարգ և լիազոր դեսպան
Գրքեր
խմբագրել- Unknown Liechtenstein. Through the Eyes of the First Russian Ambassador. М., 2002.
- The Russians and the Swiss. Notes of a Diplomat. М., 2006.
- The Bern Diaries of the Russian Ambassador. 1992-1999. М., 2011.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Степанов, Андрей Иванович. Отношения между ФРГ и КНР и европейская безопасность (1949-1975 гг.): Автореф. дис. ... д-ра. ист. н. / Дипломат. акад. - Москва : [б. и.], 1978. - 45 с.
- ↑ Указ Президента Российской Федерации от 21.09.1992 № 1113 «О назначении Степанова А. И. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Швейцарской Конфедерации»
- ↑ 3,0 3,1 Указ Президента Российской Федерации от 21.10.1999 № 1409 «О Степанове А. И.»
- ↑ Указ Президента Российской Федерации от 28.02.1995 № 225 «О назначении Степанова А. И. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Княжестве Лихтенштейн по совместительству»
Գրականություն
խմբագրել- Кто есть кто в России и в ближнем зарубежье: Справочник. - М: Издательский дом «Новое время», «Всё для Вас», 1993. - С. 617. - ISBN 5-86564-033-X
- Андрей Иванович Степанов (1930-2018) // Новая и новейшая история. - 2018. - № 5. - С. 249.