Անդրեյ Պյատով (ուկր.՝ Андрій П'ятов, հունիսի 28, 1984(1984-06-28)[1][2][3], Կրոպիվնիցկի, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Շախտյոր Դոնեցկի և Ուկրաինայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է դարպասապահի դիրքում[4]։

Football pictogram.svg
Անդրեյ Պյատով
Андрій П'ятов
Andriy Pyatov 2017.jpg
Պյատովը Շախտյորի կազմում 2017 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Андрій Валерійович П'ятов
Քաղաքացիությունը Ուկրաինա Ուկրաինա
Ծննդյան ամսաթիվ հունիսի 28, 1984(1984-06-28)[1][2][3] (36 տարեկան)
Ծննդավայր Կրոպիվնիցկի, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 190 սմ
Քաշ 78 կգ
Դիրք դարպասապահ
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ուկրաինա Շախտյոր Դոնեցկ
Համար 30
Պատանեկան կարիերա
ՈւկրաինաՎորսկլա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2002-2007 Ուկրաինա Վորսկլա 36 (0)
2007-ներկա Ուկրաինա Շախտյոր Դոնեցկ 231 (0)
Ազգային հավաքական
2004-2006 Ուկրաինա Ուկրաինա Մ21 22 (0)
2007-ներկա Ուկրաինա Ուկրաինա 79 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ մարտի 23-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ մարտի 23-ի, 2018

Ակումբային կարիերաԽմբագրել

Շախտյոր ԴոնեցկԽմբագրել

Պյատովը իր պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան սկսել է 2002 թվականին Վորսկլա Պոլտավայում։

2006 թվականի դեկտեմբերի 13-ին Պյատովը 880․000 եվրոյի դիմաց տեղափոխվել է Շախտյոր Դոնեցկ։ 2006-07 մրցաշրջանի շարունակությունը անցկացրեց Վորսկլայում և ամռանը միացավ Շախտյորին։ 2007-08 մրցաշրջանում Պյատովը դարձավ Շախտյորի հիմնական դարպասապահը։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց 2007 թվականի հուլիսի 10-ին՝ Ուկրաինայի սուպերգավաթի Դինամո Կիևի դեմ խաղում։ Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց 2-2 հաշվով և Դինամոն հաղթեց 6-4 հաշվով հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում[5]։ Ուկրաինայի առաջնությունում Շախտյորի կազմում դեբյուտը նշեց հուլիսի 15-ին՝ նույն Դինամո Կիևի դեմ խաղում[6]։ Եվրոպական առաջնություններում իր դեբյուտը նշեց 2007 թվականի հուլիսի 31-ին՝ Չեմպիոնների Լիգայի որակավորման 2-րդ փուլի Փյունիկի դեմ խաղում[7]։

2008-09 մրցաշրջանում Պյատովը Շախտյորի հետ հաղթեց ՈՒԵՖԱ Գավաթը՝ եզրափակչում 2-1 հաշվով պարտության մատնելով Վերդեր Բրեմենին[8][9]։ 2009 թվականի նոյեմբերի 1-ին՝ Չեռնոմորեց Օդեսայի դեմ խաղում[10] Պյատովը անցկացրեց իր 100-րդ հանդիպումը Շախտյորի կազմում, ինչպես նաև ճանաչվեց այդ խաղի լավագույն ֆուտբոլիստ[11]։ 2015 թվականի հոկտեմբերի 21-ին՝ Մալմյոյի դեմ Չեմպիոնների Լիգայի խաղում Պյատովը հետ մղեց 11-մետրանոց հարվածը[12][13]՝ դառնալով ուկրաինական ակումբների պատմության եվրոպական առաջնություններում ամենաշատ 11-մետրանոց հետ մղած դարպասապահը՝ 4 սեյվով[14]։

Միջազգային կարիերաԽմբագրել

 
Պյատովը Ուկրաինայի հավաքականի կազմում Եվրո 2012-ի ժամանակ

Պյատովը Ուկրաինայի ազգային հավաքական առաջին անգամ հրավիրվեց 2006 թվականին և մասնակցեց 2006 թվականի աշխարհի առաջնությանը, սակայն չանցկացրեց ոչ մի հանդիպում[15]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց 2007 թվականի օգոստոսի 22-ին՝ Ուզբեկստանի դեմ խաղում[16]։

Ուկրաինայի կազմում Պյատովը մասնակցեց Եվրո 2012-ին՝ անցկացնելով բոլոր 3 հանդիպումները և բաց թողելով 4 գնդակ, իսկ Ուկրաինան զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը՝ դուրս մնալով առաջնությունից[17]։ Նա մասնակցեց նաև Եվրո 2016-ի Ուկրաինայի 3 խաղերին, և Ուկրաինան դուրս մնաց խմբային փուլից[18]։

Կարիերայի վիճակագրությունԽմբագրել

Ակումբային վիճակագրությունԽմբագրել

2018 թվականի մարտի 23-ի դրությամբ[19]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Վորսկլա Պոլտավա 2002–03 1 0 1 0
2003–04 0 0 0 0
2004–05 1 0 1 0
2005–06 4 0 4 0
2006–07 30 0 30 0
Ընդհանուր 36 0 0 0 0 0 0 0 36 0
Շախտյոր Դոնեցկ 2007–08 23 0 4 0 10 0 1 0 38 0
2008–09 24 0 3 0 17 0 0 0 44 0
2009–10 27 0 2 0 12 0 0 0 41 0
2010–11 29 0 2 0 10 0 1 0 42 0
2011–12 10 0 4 0 0 0 1 0 15 0
2012–13 22 0 4 0 8 0 1 0 35 0
2013–14 16 0 3 0 8 0 0 0 27 0
2014–15 15 0 5 0 8 0 0 0 28 0
2015–16 14 0 2 0 16 0 0 0 32 0
2016–17 28 0 1 0 10 0 1 0 40 0
2017–18 23 0 2 0 8 0 1 0 34 0
Ընդհանուր 231 0 32 0 107 0 6 0 376 0
Կարիերայի ընդհանուր 267 0 32 0 107 0 6 0 412 0

Միջազգային վիճակագրությունԽմբագրել

2018 թվականի մարտի 23-ի դրությամբ[19]

Ուկրաինա
Տարի Խաղեր Գոլեր
2007 4 0
2008 5 0
2009 8 0
2010 5 0
2011 2 0
2012 10 0
2013 12 0
2014 7 0
2015 8 0
2016 10 0
2017 8 0
Ընդհանուր 79 0

ՆվաճումներԽմբագրել

ԱկումբայինԽմբագրել

ԱնհատականԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Base de Datos del Futbol Argentino (իսպ.)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: PRISA, 1967.
  4. «Ukraine - A. Pyatov - Profile with news, career statistics and history - Soccerway»։ us.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-03-23 
  5. «Dynamo Kyiv - Shakhtar Donetsk, Jul 10, 2007 - Ukrainian Super Cup - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-23 
  6. «Shakhtar Donetsk - Dynamo Kyiv, Jul 15, 2007 - Premier Liga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-23 
  7. «FC Pyunik Erewan - Shakhtar Donetsk, Jul 31, 2007 - UEFA Champions League Qualification - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-23 
  8. «Shakhtar Donetsk vs. Werder Bremen - Football Match Line-Ups - May 20, 2009 - ESPN»։ ESPN.com։ Վերցված է 2018-03-23 
  9. «Shakhtar Donetsk claim Uefa Cup final glory over Werder Bremen»։ the Guardian (անգլերեն)։ 2009-05-21։ Վերցված է 2018-03-23 
  10. «Chornomorets Odessa - Shakhtar Donetsk, Nov 1, 2009 - Premier Liga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-23 
  11. ««Черноморец» – «Шахтер»: день вратаря | Фан-клуб Шахтер Донецк»։ shahta.org (ru-RU)։ Վերցված է 2018-03-23 
  12. «LIVE Malmö FF - Shakhtar Donetsk - Champions League - 21 October 2015»։ Eurosport։ 2015-10-21։ Վերցված է 2018-03-23 
  13. uefa.com (2015-10-21)։ «UEFA Champions League 2015/16 - History - Malmö-Shakhtar Donetsk – UEFA.com»։ Uefa.com (անգլերեն)։ Վերցված է 2018-03-23 
  14. «Пятов побил рекорд Шовковского по количеству отбитых пенальти в еврокубках»։ Sports.ru (ռուսերեն)։ Վերցված է 2018-03-23 
  15. FIFA.com։ «2006 FIFA World Cup Germany ™ - Teams - Ukraine - FIFA.com»։ FIFA.com (en-GB)։ Վերցված է 2018-03-23 
  16. «Ukraine - Uzbekistan, Aug 22, 2007 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-23 
  17. uefa.com։ «UEFA EURO 2012 - History - Ukraine – UEFA.com»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-03-23 
  18. uefa.com։ «UEFA EURO 2016 - History - Ukraine – UEFA.com»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-03-23 
  19. 19,0 19,1 Strack-Zimmermann Benjamin։ «Andriy Pyatov»։ www.national-football-teams.com (անգլերեն)։ Վերցված է 2018-03-23 

Արտաքին հղումներԽմբագրել