Անդրեյ Ղուկասյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղուկասյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Անդրեյ Սերժիկի Ղուկասյան (օգոստոսի 12, 1980, Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական, պետական գործիչ, ատամնաբույժ, Հայաստանի Լոռու մարզպետ (2018 թվականի հոկտեմբերի 10-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 17-ը)[1]։
Անդրեյ Ղուկասյան | ||
![]() | ||
| ||
---|---|---|
Նախորդող | Հրանտ Մարգարյան | |
Հաջորդող | Արամ Խաչատրյան | |
Կուսակցություն՝ | Քաղաքացիական պայմանագիր | |
Կրթություն՝ | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (2002) | |
Մասնագիտություն՝ | ատամնաբույժ, պետական գործիչ և քաղաքական գործիչ | |
Ծննդյան օր | օգոստոսի 12, 1980 (43 տարեկան) | |
Ծննդավայր | Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ | |
Քաղաքացիություն | ![]() |
Կենսագրություն խմբագրել
Ծնվել է 1980 թվականի օգոստոսի 12-ին Վանաձորում։ 1987-1995 թվականներին հաճախել է Վանաձորի թիվ 1 միջնակարգ դպրոցը։ 1995-1997 թվականներին սովորել է Վանաձորի Ս. Աբովյանի անվան թիվ 1 վարժարանում։ 1997-2002 թվականներին սովորել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետում։ 2002-2004 թվականներին ՌԴ Վորոնեժի Ն. Ն. Բուրդենկոյի անվան պետական բժշկական ակադեմիայի օրթոդոնտիայի ամբիոնում անցել է օրդինատուրա և ստացել է ստոմատոլոգ-օրթոդոնտի որակավորում։
2004-2006 թվականներին ծառայել է ՀՀ ԶՈւ որպես բուժծառայության սպա։ 2006-2014 թվականներին աշխատել է Վան-Մեդ բժշկաստոմատոլոգիական կենտրոնում որպես բժիշկ-ստոմատոլոգ (օրթոդոնտ)։ 2009 թվականին անցել է վերապատրաստում ատամնային իմպլանտացիա մասնագիտությամբ և ստացել իմպլանտոլոգի որակավորում։ 2007, 2011, 2013 թվականներին Գերմանիայում անցել է վերապատրաստում ատամնային իմպլանտացիա մասնագիտությամբ։ 2014 թվականից մինչ օրս աշխատում է «Օպտիմում Դենտ» ստոմատոլոգիական կլինիկայում որպես հիմնադիր-տնօրեն և բժիշկ-ստոմատոլոգ (օրթոդոնտ, իմպլանտոլոգ)[2]։
Կուսակցական և քաղաքական գործունեություն խմբագրել
2007 թվականից անդամակցել է ՀՅԴ-ին, որը լքել է 2016 թվականին[3]։
Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ է։
2017 թվականի Խորհրդարանական ընտրություններին ԵԼՔ դաշինքի կողմից առաջադրվել է որպես ԱԺ պատգամավորի թեկնածու Լոռու մարզն ընդգրկող թիվ 9 ընտրատարածքում՝ ստանալով 287 ձայն։
2018 թվականին նշանակվել է Լոռու մարզպետի տեղակալ[4]։ 2018 թվականի հոկտեմբերի 10-ին նշանակվել է Լոռու մարզպետ։
2018 թվականի դեկտեմբերի 9-ին մասնակցել է Հայաստան Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին Լոռու մարզն ընդգրկող թիվ 9 ընտրատարածքում՝ ստանալով 4286 ձայն, ընրվել պատգամավոր, սակայն հրաժարվել մանդատից՝ պահպանելով Լոռու մարզպետի պաշտոնը։
Անձնական կյանք խմբագրել
Ամուսնացած է, ունի երեք երեխա։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «ԱՆԴՐԵՅ ՂՈՒԿԱՍՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ»։ Արխիվացված է օրիգինալից 2020-09-21-ին։ Վերցված է 2018-10-10
- ↑ Անդրեյ Սերժիկի Ղուկասյանի էջը Լոռու մարզպետարանի կայքում
- ↑ «ԿՈՒՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՍ ԳԱՂՏՆԻ ԹՈՂ ՄՆԱ ԿԱՄ ԴՐՎԱԳՆԵՐ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԻ ԵՐԿԿՈՒՍԱԿԱՑԱԿԱՆ ԱՆՑՅԱԼԻՑ»։ Լոռի Թիվի։ 09/06/2019։ Վերցված է 15/06/2019
- ↑ «ԱՆԴՐԵՅ ՂՈՒԿԱՍՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ»։ Արխիվացված է օրիգինալից 2021-02-26-ին։ Վերցված է 2018-10-10
Նախորդող Հրանտ Մարգարյան |
ՀՀ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյան 2018 թվականի հոկտեմբերի 10-ից |
Հաջորդող ներկայումս պաշտոնավարում է |