Անդրեյ Կելին (ռուս.՝ Андре́й Влади́мирович Ке́лин, մայիսի 15, 1957(1957-05-15)), ռուս դիվանագետ։

Անդրեյ Կելին
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ (1979)
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր մայիսի 15, 1957(1957-05-15) (66 տարեկան)
Քաղաքացիություն  Ռուսաստան
 
Պարգևներ
Ալեքսանդր Նևսկու շքանշան (Ռուսաստան) Պատվո շքանշան Բարեկամության շքանշան և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի երկրորդ աստիճանի մեդալ

Կենսագրություն խմբագրել

1979 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի միջազգային լրագրության ֆակուլտետը։ 1979 թվականին սկսել է զբաղվել դիվանագիտական գործուեությամբ։ Տիրապետում է ֆրանսերեն, հոլանդերեն և անգլերեն լեզուներին։

  • 1979-1983 թվականներ՝ Նիդեռլանդներում ԽՍՀՄ դեսպանության աշխատակից։
  • 1990-ից մինչև 1995 թվականը եղել է Բելգիայում ԽՍՀՄ, իսկ 1991 թվականից՝ Ռուսաստանի դեսպանության աշխատակից։
  • 1998 թվականից մինչև 2003 թվականը Բրյուսելում եղել է Ռուսաստանի Դաշնության դեսպանության խորհրդական։
  • 2003 թվականից մինչև 2005 թվականը զբաղեցրել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության եվրոպական համագործակցության դեպարտամենտի տնօրենի տեղակալի պաշտոնը։
  • 2005 թվականի սեպտեմբերից մինչև 2011 թվականը եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն։
  • 2011 թվականի հունիսի 7-ից մինչև 2015 թվականի օգոստոսի 5-ը Վիեննայում ԵԱՏՄ-ի Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ[1][2]։
  • 2015 թվականի սեպտեմբերի 21-ից Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության Համաեվրոպական համագործակցության դեպարտամենտի տնօրենն է[3]։

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության կոլեգիայի անդամ է[4][5]։

Դիվանագիտական աստիճան խմբագրել

  • 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2001 թվականի հունիսի 27)[6]
  • 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2007 թվականի հուլիսի 18)[7]
  • Արտակարգ և լիազոր դեսպան (2012 թվականի նոյեմբերի 14)[8]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Указ Президента Российской Федерации от 07.06.2011 № 710 «О назначении Келина А. В. Постоянным представителем Российской Федерации при Организации по безопасности и сотрудничеству в Европе (ОБСЕ) в Вене, Австрийская Республика»
  2. Указ Президента Российской Федерации от 05.08.2015 № 406 «О Келине А. В.»
  3. Данные с сайта МИД России
  4. «Состав Коллегии МИД России» (ռուսերեն). www.mid.ru. Վերցված է 2019 թ․ հունվարի 15-ին.
  5. «Распоряжение Президента Российской Федерации от 01.05.2016 г. № 106-рп» (ռուսերեն). Президент России. Վերցված է 2019 թ․ հունվարի 15-ին.
  6. Указ Президента Российской Федерации от 27.06.2001 г. № 776 "О присвоении дипломатических рангов"
  7. Указ Президента Российской Федерации от 18.07.2007 г. № 928 "О присвоении дипломатических рангов"
  8. Указ Президента Российской Федерации от 14.11.2012 № 1540 «О присвоении Келину А.В. дипломатического ранга Чрезвычайного и Полномочного Посла»

Արտաքին հղումներ խմբագրել