Անդրեյ Վիկտորովիչ Զամկովոյ (ռուս.՝ Андрей Викторович Замковой, հուլիսի 4, 1987(1987-07-04), Svobodny, Ամուրի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս բռնցքամարտիկ։ Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ, Օլիմպիական խաղերի կրկնակի բրոնզե մեդալակիր (2012, 2020), աշխարհի չեմպիոն (2019), աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր (2009), Ունիվերսիադայի չեմպիոն (2013), Ռուսաստանի յոթակի չեմպիոն (2010, 2011, 2013, 2015, 2017, 2018, 2020)։

Անդրեյ Զամկովոյ
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝բռնցքամարտիկ
Երկիր՝ Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝հուլիսի 4, 1987(1987-07-04) (36 տարեկան)
Ծննդավայր՝Svobodny, Ամուրի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ

Կարիերա խմբագրել

Մարզվել է Ֆելիքս Գելյուսի գլխավորությամբ։

2012 թվականի Օլիմպիական խաղերում նվաճել է բրոնզե մեդալ՝ կիսաեզրափակչում պարտվելով օլիմպիական չեմպիոն Սերիկ Սապիևին (Ղազախստան)։

2016 թվականի Օլիմպիական խաղերում ելույթներն ավարտել է 1/16 եզրափակչի փուլում՝ զիջելով Ռեթոն Օկվիրիին (Քենիա)։

Յոթ անգամ դարձել է Ռուսաստանի բռնցքամարտի առաջնության հաղթող (2010, 2011, 2013, 2015, 2017, 2018, 2020):

2019 թվականի աշխարհի առաջնությունում Եկատերինբուրգում զբաղեցրել է առաջին տեղը՝ եզրափակիչում հաղթելով անգլիացի Պիտ Մաքքորմակին։

2021 թվականի հուլիսին Զամկովոյը դարձել Է Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր։ Նա 1/16 եզրափակիչում հաղթել է զամբիացի Ստեֆան Զիմբուին և վրացի Էսկերհան Մադիևին, սակայն կիսաեզրափակիչում պարտվել է կուբացի Ռոնիել Իգլեսիասին։

Մրցանակներ խմբագրել

  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշան (օգոստոսի 13, 2012 թվական) - ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի, 2012 թվականի Լոնդոնի Օլիմպիական խաղերի ժամանակ մարզական բարձր նվաճումների համար (Մեծ Բրիտանիա)[1]
  • Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ (20 օգոստոս, 2012 թվական)[2]
  • Ռուսաստանի Դաշնության նախագահի պատվոգիր (հուլիսի 19, 2013 թվական) - 2013 թվականի Կազանի XXVII Համաշխարհային ամառային ունիվերսիադայում մարզական բարձր նվաճումների համար[3]
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշան (օգոստոսի 11, 2021 թվական) - հայրենական սպորտի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի, սպորտային բարձր նվաճումների, հաղթանակի կամքի, տոկունության և նպատակասլացության համար, որոնք դրսևորվել են 2020 թվականի 20-րդ Օլիմպիական խաղերի Տոկիոյում (Ճապոնիա)[4]
  • «Մարտական համագործակցության ամրապնդման համար» մեդալ (2021)[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Указ Президента Российской Федерации от 13 августа 2012 года № 1165 «О награждении государственными наградами Российской Федерации»». Официальный сайт Президента Российской Федерации. 2012 թ․ օգոստոսի 13. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 24-ին.
  2. Приказ Министерства спорта Российской Федерации от 20 августа 2012 года № 13-нг «О присвоении почетного спортивного звания „Заслуженный мастер спорта России“» Արխիվացված 2012-09-14 Wayback Machine
  3. Распоряжение Президента Российской Федерации от 19 июля 2013 года № 277-рп «О поощрении» Արխիվացված 2013-09-21 Wayback Machine
  4. Указ Президента Российской Федерации от 11 августа 2021 года № 463 «О награждении государственными наградами Российской Федерации»
  5. Шойгу присвоил очередные воинские звания и вручил награды спортсменам-олимпийцам ЦСКА

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրեյ Զամկովոյ» հոդվածին։