Անդրեյ Գովորով (ուկրաիներեն՝ Андрі́й Го́воров, ապրիլի 10, 1992(1992-04-10), Սևաստոպոլ, Ուկրաինա), ուկրաինացի լողորդ, սպորտի վաստակավոր վարպետ, Սինգապուրի առաջին պատանեկան Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, 50 մ Բաթերֆլայ մարզաձևի աշխարհի ռեկորդակիր, պատանիների աշխարհի և Եվրոպայի առաջնությունների բազմակի չեմպիոն և մրցանակակիր, Եվրոպայի առաջնությունների բազմակի մրցանակակիր, 50 մ բատերֆլայ մարզաձևի Եվրոպայի կրկնակի ռեկորդակիր, Ուկրաինայի վեցակի ռեկորդակիր 50 մ և 100 մ ազատ ոճերի և 50 մ բատերֆլայ կարճ լողավազաններում։ Լոնդոնի Օլիմպիական խաղերում 50 մետր ազատ ոճում հասել է կիսաեզրափակիչ՝ 22,09 վայրկյան ցուցադրելով առավոտյան նստաշրջանին և 22,12 վայրկյան՝ օգոստոսի 2-ի երեկոյան նստաշրջանին։

Անդրեյ Գովորով
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝լողորդ
Երկիր՝ Ուկրաինա
Ծննդյան ամսաթիվ՝ապրիլի 10, 1992(1992-04-10) (32 տարեկան)
Ծննդավայր՝Սևաստոպոլ, Ուկրաինա
Ակումբ՝Toronto Titans?
190 սանտիմետր
Քաշ՝90 կիլոգրամ

Կենսագրություն խմբագրել

2013 թվականի հուլիսին Կազանի 27-րդ համաշխարհային ամառային ունիվերսիադայում 50 մ բատերֆլայ մրցատարածության եզրափակչում ոսկե մեդալ նվաճեց [1]։

Անդրեյի մարզիչը՝ Ուկրաինայի վաստակավոր մարզիչ Կոնստանտին Կարտաշովն է։

2015 թվականի օգոստոսին Մոսկվայում լողի աշխարհի գավաթի առաջին փուլում ստացել է ոսկե և բրոնզե պարգևներ[2][3]։

2015 թվականի դեկտեմբերին Նետանիայում (Իսրայել) կարճ ջրում 22.36 ժամանակի ընթացքում նվաճել է ոսկե մեդալ։

2016 թվականի հունիսի 10-ին հաղթել է Մարե Նոստրում (Բարսելոնա) մրցաշարի եզրափակիչ փուլում՝ թարմացնելով մրցումների ռեկորդը՝ 23,16 վրկ, լող 50 մ բատերֆլայ։

Բուդապեշտում ջրային մարզաձևերի աշխարհի առաջնությունում (2017) բրոնզ է ստացել 50 մետր բատերֆլայ մրցատարածությունում[4]։

Լավագույն արդյունքներ խմբագրել

Ժամային ցուցանիշներով խմբագրել

Պետական մրցանակներ խմբագրել

  • «Մատուցած ծառայությունների համար» III աստիճանի շքանշան (հուլիսի 25 2013 ), Կազանում 27-րդ համաշխարհային ամառային ունիվերսիադայում բարձր մարզական արդյունքների հասնելու, անձնվիրության և հաղթանակի կամքի դրսևորման, Ուկրաինայի միջազգային հեղինակության բարձրացման համար[5]

Անձնական կյանք խմբագրել

Ավարտել է Դնեպրոպետրովսկի ֆիզիկական կուլտուրայի բարձրագույն ուսումնարանը։ Այժմ Անդրեյը Օլես Գոնչարի անվան Դնեպրոպետրովսկի ազգային համալսարանի ուսանող է։ Ամուսնացած է։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 11.7.2013
  2. Украинский пловец взял «золото» в Москве
  3. Украинец завоевал бронзу на московском этапе Кубка мира по плаванию
  4. «Андрей Говоров стал бронзовым призером чемпионата мира по плаванию - 24.07.2017 19:39 — Новости Укринформ» (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 31-ին.
  5. Указ Президента Украины № 392/2013 от 25 июля 2013 года «О награждении государственными наградами Украины» Արխիվացված 2014-07-08 Wayback Machine

Արտաքին հղումներ խմբագրել