Անդրեաս Զապատինաս (հունարեն՝ Ανδρέας Ζαπατίνας, 1957, Աթենք, Հունաստան), հույն արդյունաբերական դիզայներ։ Գլխավորապես զբաղվել է ավտոմեքենաների դիզայնով։

Անդրեաս Զապատինաս
Ծնվել է1957
ԾննդավայրԱթենք, Հունաստան
ՔաղաքացիությունFlag of Greece.svg Հունաստան
ԿրթությունԱրվեստի կենտրոնի դիզայնի քոլեջ
Մասնագիտությունդիզայներ և ճարտարագետ
ԱշխատավայրAlfa Romeo
Fiat Barchetta-ն՝ Զապատինասի դիզայնով
,,Սուբարու իմպրեսան,,

ԿենսագրությունԽմբագրել

Զապատինասը ծնվել է Աթենքում։ Մասնագիտական կրթությունն ստացել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում՝ Կալիֆոռնիա նահանգի Փասադենա քաղաքի Art Center College of Design-ում, որն ավարտել է 1986 թվականին[1][2]։

1988-1994 թվականներին աշխատել է Ֆիատի Stile կենտրոնում, որտեղ ծանոթացել է Քրիս Բանգլին։ Ավտոմոբիլաշինական այդ հանրահայտ ֆիրմայում Զապատինասը եղել է Fiat Barchetta ավտոմեքնաների արտաքին տեսքի գլխավոր դիզայները[2][3][4], իր ավանդն է ներդրել նաև Fiat Coupé և Alfa Romeo 145 մոդելների ձևավորման գործում[3][4]։

1994 թվականին, հետևելով Բանգլին, աշխատանքի է անցել BMW-ում[2][3]։ 1998-ին դարձել է գլխավոր դիզայներ «Ալֆա Ռոմեո»-ի Stile կենտրոնում[3][5]։ Այստեղ նա զգալի ներդրում է ունեցել «Ալֆա Ռոմեո 147» մոդելի ետնամասի՝ այն ժամանակներում եզակի համարվող դիզայնի ստեղծման գործում[6]։

2002 թվականին Զապատինասը Subaru ֆիրմայում նշանակվել է առաջատար դիզայնի բաժանմունքի վարիչ[7]։ Այստեղ վիճարկելի են համարել նրա առաջարկած «տարածուն թևերի վանդակները» (spread wings grille), որ նախ կիրառել են Subaru R2-ի, ապա՝ Subaru Tribeca|B9-ի[2][4][7],, այնուհետև՝ Subaru Impreza-ի վրա։ Հայտարարվել է, որ Զապատինասի առաջարկածը նորույթ չէ, այլ՝ կրկնություն, քանզի մինչև նրա գալն են ունեցել հար և նման առաջարկություն[8]։ Ծագած հակասությունների պատճառով «Սուբարուն» մի կողմ է թողել այդ դիզայնը[9]։ Ի վերջո Զապատինասը, որ նշանակվել էր «Սուբարուի» գլխավոր դիզայներ, 2006 թվականին հեռացել է այդ ֆիրմայից[8][10]։

2009 թվականից նա սկսել է համագործակցել վերելակաշինական KLEEMANN Lifts ֆիրմայի հետ[11]։

2016 թվականին աշխատանքի է անցել չինական Changan Automobile ֆիրմայում, որը գործում է իտալական Թուրին քաղաքում[12]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Andreas Zapatinas appointed as head of Subaru Advanced Design»։ Car Design News։ ապրիլի 3, 2002։ Արխիվացված է օրիգինալից ապրիլի 18, 2010-ին։ Վերցված է ապրիլի 19, 2010 
  2. 2,0 2,1 2,2 2,3 Patton Phil (փետրվարի 7, 2005)։ «If Subarus Grow Up to Be Pretty, Will They Still Be Attractive?»։ The New York Times։ Վերցված է մայիսի 19, 2009 
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Andreas Zapatinas to head Alfa Romeo's Centro Stile»։ AutoWeb։ հոկտեմբերի 28, 1998։ Արխիվացված է օրիգինալից հուլիսի 6, 2011-ին։ Վերցված է ապրիլի 19, 2010 
  4. 4,0 4,1 4,2 «I believe I can fly»։ Torque։ January 2007։ Վերցված է մայիսի 19, 2009 
  5. «Liberty reborn»։ carsguide.com.au (News Limited)։ հունիսի 6, 2003։ Արխիվացված է օրիգինալից հուլիսի 21, 2011-ին։ Վերցված է մայիսի 19, 2009 
  6. Davis Matt (մարտի 31, 2003)։ «Racing-bred Alfa turns heads and inspires lust»։ AutoWeek։ Վերցված է մայիսի 19, 2009 
  7. 7,0 7,1 Newbury Stephen (2004)։ The Car Design Yearbook 3: The Definitive Annual Guide to All New Concept and Production Cars Worldwide։ Merrell։ էջ 232։ ISBN 978-1-85894-242-1 
  8. 8,0 8,1 McGrath Gavin (օգոստոսի 26, 2006)։ «Subaru "propeller" grille to change»։ Herald Sun (republished at carsguide.com.au, News Limited)։ Արխիվացված է օրիգինալից օգոստոսի 13, 2011-ին։ Վերցված է մայիսի 19, 2009 
  9. «WRX: 'The Impreza's wilder brother'»։ The Globe and Mail։ հունիսի 13, 2007։ Վերցված է մայիսի 19, 2009 
  10. «Will Subaru's all-new Tribeca fly?»։ The Age (Melbourne)։ նոյեմբերի 16, 2006։ Վերցված է մայիսի 19, 2009 
  11. «Kleemann’s Participation In Interlift 2009»։ նոյեմբերի 12, 2009։ Արխիվացված է օրիգինալից մարտի 10, 2012-ին։ Վերցված է օգոստոսի 9, 2010 
  12. «Mr. Andreas Zapatinas presents Kleemann Design»։ նոյեմբերի 12, 2009։ Վերցված է օգոստոսի 9, 2010