Անդրեաս Առաքյալի հուշարձան (Բատայսկ)

հուշարձան Բատայսկում

Սուրբ Անդրեաս Առաքյալի հուշարձան (ռուս.՝ Памятник Андрею Первозванному), հուշարձան Ռուսաստանի Դաշնության Բատայսկ քաղաքի պատմական կենտրոնում, Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտ, որը կանգնեցված է տասներկու առաքյալներից մեկի` Անդրեասի պատվին։

Սուրբ Անդրեաս Առաքյալի հուշարձան
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Ստեղծում2003
Բարձրություն6 մետր
Երկիր Ռուսաստան
ՔաղաքԲատայսկ
ԲնակավայրԲատայսկ
Նյութբրոնզ և Լաբրադորիտ
Ներկա վիճակկանգուն

Պատմություն խմբագրել

Հուշարձանի բացումը տեղի է ունեցել 2003 թվականի սեպտեմբերի 27-ին` Խաչվերացի տոնակատարության օրը։ Ռուսաստանի վաստակավոր նկարիչ և քանդակագործ Սերգեյ Իսակովի հեղինակած վեցմետրանոց քանդակի պատրաստման և տեղադրման աշխատանքները ֆինանսավորել է Նիկողայոս Հրաշագործի բարեգործական հիմնադրամը, որը և հանդես է եկել նախագծի նախաձեռնողի դերում։ Արժեքի մի մասը հատուցվել է մասնավոր նվիրատվությունների և Դոնի կազակական զորքի միջոցներով։ Հուշարձանն օրհնել և օծել է Ռոստովի և Նովոչերկասկի մետրոպոլիտ Պանտելեյմոնը։ Բացման արարողությանը ներկա են եղել ատաման Նիկոլայ Կոզիցինը, Բատայսկի բնակիչներ, Դոնի և Զապորոժիեի կազակներ, Ռոստովի ծովագնացության քոլեջի ուսանողներ։ Հուշակոթողը սուրբ Անդրեաս Առաքյալի միակ հուշարձանն է Ռուսաստանի հարավում[1]։

Ընդհանուր տեղեկություններ խմբագրել

Դոն գետից 10 կիլոմետր հեռու կանգնած է եկեղեցական պարեգոտով վեցմետրանոց բրոնզե առաքյալը, որը դեպի վեր է պարզել քառաթև մեծ խաչը։ Անդրեասը միակն է Հիսուսի տասներկու առաքյալներից, որին վերագրվում է իրական այցելությունը Հին Ռուսիա։ Եվ այդ ճանապարհորդությունը սկսվել է հենց հարավային սահմաններից, որտեղ բոլոր ժամանակներում եղել է և լեզուների, և կրոնների բազմազանություն։

Քանդակի պատվանդանը պատրաստած է սև լաբրադորիտից։ Նրա չորս կողմերում փորագրված են բառեր վարք սրբոցից։ Պատվանդանն իր հերթին կանգնած է յոթանկյուն փոքր բարձրության վրա, որի պարագծով կա հինգ աստիճանով սանդուղք։ Հուշարձանի շուրջ տարածքը սալարկված է մայթի սալիկներով, կահավորված է նստարաններով։ Հոկտեմբերի 50-ամյակի և Կույբիշևի փողոցների հատման այս վայրը անվանվել է Անդրեաս Առաքյալի հրապարակ։ Բատայսկի բնակիչները հատուկ այս հուշարձանի համար բարեկարգել են քաղաքի գեղատեսիլ վայրերից մեկը` այն ժամանակ կառուցվող Սուրբ Երրորդության տաճարի հարևանությամբ, որի շինարարությունն ավարտվել է 2004 թվականին[2][3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «В Батайске (Ростовская область) открыт памятник Андрею Первозванному» (ռուսերեն). Regnum. Վերցված է 2017 թ․ փետրվարի 2-ին.
  2. «В Батайске появится памятник Андрею Первозванному». Дон-ТР. Վերցված է 2017 թ․ փետրվարի 2-ին.
  3. «Первый памятник Андрею Первозванному открыт на юге России». Православие.RU. Վերցված է 2017 թ․ փետրվարի 2-ին.

Արտաքին հղումներ խմբագրել