Անդրաշ Տյորյոչիկ (հունգ.՝ Törőcsik András, մայիսի 1, 1955(1955-05-01)[1], Բուդապեշտ, Հունգարիա - հուլիսի 9, 2022(2022-07-09)[2], Budapest District XIII, Բուդապեշտ, Հունգարիա[2]), հունգարացի նախկին ֆուտբոլիստ, հարձակվող։ Առավել հայտնի է «Ույպեշտ Դոժա» ակումբի կազմում իր ելույթներով։ Հունգարիայի հավաքականի կազմում մասնակցել է 1978 և 1982 թվականների աշխարհի առաջնությունների եզրափակիչ փուլերին։

Անդրաշ Տյորյոչիկ
հունգ.՝ Törőcsik András
Անձնական տվյալներ
Ազգությունը հունգարացի
Քաղաքացիությունը Հունգարիա Հունգարիա
Մականուն Տյորյո
Ծննդյան ամսաթիվ մայիսի 1, 1955(1955-05-01)[1]
Ծննդավայր Բուդապեշտ, Հունգարիա
Մահվան ամսաթիվ հուլիսի 9, 2022(2022-07-09)[2] (67 տարեկան)
Մահվան վայր Budapest District XIII, Բուդապեշտ, Հունգարիա[2]
Հասակ 172 սմ
Քաշ 67 կգ
Դիրք Հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ ավարտել է կարիերան
Պատանեկան կարիերա
1967-1974 Հունգարիա Վաշուտաշ

Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1974-1985 Հունգարիա Ույպեշտ Դոժա 236 (69)
1985-1986 Ֆրանսիա Մոնպելիե 26 (3)
1987-1988 Հունգարիա Վոլան ? (?)
1988-1989 Հունգարիա ՄՏԿ 2 (0)
Ազգային հավաքական
1976-1984 Հունգարիա Հունգարիա 45 (12)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարիերա

խմբագրել

Ակումբային

խմբագրել

12 տարեկան հասակում Անդրաշ Տյորյոչիկը դարձել է «Վաշուտաշ» պատանեկան թիմի խաղացող, որի կազմում հանդես է եկել 7 տարի։ 1974 թվականի ամռանը տեղափոխվել է մայրաքաղաքի «Ույպեշտ Դոժա» ակումբ։ Լավ տեխնիկայի, գոլեր խփելու ու հակառակորդի համար անսպասելի իր թիմակիցներին փոխանցումներ կատարելու ունակությունների շնորհիվ Անդրաշ Տյորյոչիկը դարձել է թիմի առաջատար խաղացողներից մեկը[3]։ «Ույպեշտի» կազմում Տյորյոչիկը երեք անգամ արժանացել է Հունգարիայի չեմպիոնի տիտղոսին և երեք անգամ էլ դարձել է Հունգարիայի գավաթակիր։ 1977[4] և 1981[5] թվականներին Տյորյոչիկն ընդգրկվել է Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստների ցանկում, որ կազմվել էր ըստ «France Football» ամսագրի անցկացրած հարցումների։

Անդրաշ Տյորյոչիկը եղել է «Ույպեշտի» երկրպագուների սիրելին, ովքեր նրան ոգևորում էին՝ գոռալով «Պարի՛ր, Տյորյո» (հունգ.՝ Táncolj, Törő!)[6]:

1985 թվականին Տյորյոչիկը տեղափոխվել է ֆրանսիական «Մոնպելյիե» ակումբ։ Հունգարիայի ֆուտբոլի ֆեդերացիան Տյորյոչիկին թույլ տվեց արտասահմանյան ակումբների հետ պայմանագիր կնքել միայն նրա 30 տարին լրանալուց հետո, այդ պատճառով էլ ֆուտբոլիստը արտասահմանյան ակումբ տեղափոխվեց իր կարիերայի լավագույն մասն ավարտելուց հետո[7]։ Ֆրանսիայում Տյորյոչիկը խաղացել է մեկ մրցաշրջան՝ մասնակցելով «Մոնպելիեի» 31 պաշտոնական հանդիպումներին և խփելով 4 գոլ[8]։ Դրանցից 26 խաղը նա անցկացրել է երկրորդ դիվիզիոնում (խփել է 3 գոլ)[9]։ Անդրաշ Տյորյոչիկը ֆուտբոլիստի կարիերան ավարտել է Հունգարիայում՝ «Վոլան» և ՄՏԿ ակումբներում խաղալուց հետո։

Հավաքականում

խմբագրել

Հունգարիայի ազգային հավաքականի կազմում Անդրաշ Տյորյոչիկն առաջին անգամ խաղացել է 1976 թվականի հոկտեմբերի 13-ին՝ Վիեննայում մասնակցելով Ավստրիայի հավաքականի հետ ընկերական հանդիպմանը, որտեղ հյուրերը հաղթեցին 4:2 հաշվով[10]։ Հօգուտ հավաքականի առաջին անգամ գոլ է խփել 1977 թվականի փետրվարի 9-ին Լիմայում, երբ Հունգարիայի հավաքականը խաղում էր Պերուի հավաքականի դեմ։ Հանդիպումն ավարտվել է պերուացիների հաղթանակով (3:2)[10]։

Հավաքականի կազմում Տյորյոչիկի մասնակցած առաջին պաշտոնական խաղը եղել է 1977 թվականի հոկտեմբերի 29-ին կայացած Բուդապեշտում Բոլիվիայի հավաքականի դեմ հանդիպումը, որ անցկացվել է 1978 թվականի աշխարհի առաջնության նախընտրական փուլի շրջանակներում։ Հանդիպման 18-րդ րոպեին Տյորյոչիկը հաշիվը դարձրել է 2:0 հօգուտ հունգարացիների, իսկ խաղն ավարտվել է 6:0 հաշվով հօգուտ տանտերերի[11]։ Պատասխան հանդիպման 36-րդ րոպեին Տյորյոչիկը բացել է խաղի հաշիվը, և արդյունքում հունգարացիները հաղթել են 3:2 հաշվով ու դուրս եկել եզրափակիչ փուլ[12]։ 1977 թվականը Անդրաշ Տյորյոչիկը եղել է Հունգարիայի հավաքականի լավագույն ռմբարկուներից մեկը. նա խփել էր յոթ գոլ, ինչպես և Տիբոր Նյիլաշին[13]։ Աշխարհի առաջնութան եզրափակիչ փուլում Տյորյոչիկը մասնակցել է երկու հանդիպման[10]. Արգենտինայի հավաքականի դեմ խաղի վերջում դատավորը դաշտից հեռացրել է Տյորյոչիկին ու Նյիլաշիին կոպիտ խաղալու պատճառով[14]։ Հունգարիայի հավաքականը պարտվել է խմբի բոլոր երեք խաղերում և դուրս մնացել առաջնությունից[15]։

1980 թվականի Եվրոպայի առաջնության ախընտրական փուլումՏյորյոչիկը մասնակցել է ընդամենը երկու խաղի[10], սակայն 1979 թվականի մայիսի 19-ին Թբիլիսիում անցկացված ԽՍՀՄ հավաքականի դեմ եղել է Հունգարիայի հավաքականի առաջատար խաղացողներից մեկը. Տյորյոչիկը փոխանցում է կատարել Լասլո Պուստաիին, ինչից հետո վերջինս խփել է երկրորդ գոլը ԽՍՀՄ հավաքականի դարպասը. խաղն ավարտվել է 2:2 հաշվով[16]։ 1982 թվականի աշխարհի առաջնության նախընտրական փուլում Տյորյոչիկը մասնակցել է Հունգարիայի հավաքականի բոլոր 8 խաղերին[10] և եզրափակիչ փուլի սկսվելուց առաջ համարվել է Հունգարիայի հավաքականի լավագույն խաղացողներից մեկը[17]։ Եզրափակիչ փուլում Տյորյոչիկը մասնակցել է երկու խաղի՝ չխփելով ոչ մի գոլ[10], իսկ Հունգարիայի հավաքականը զբաղեցրել է երրորդ տեղը և կրկին չի կարողացել հաղթահարել խմբային փուլը[18]։

Անդրաշ Տյորյոչիկը Հունգարիայի հավաքականի հիմնական խաղացողների թվում է եղել նաև 1984 թվականի Եվրոպայի առաջնության նախընտրական փուլի ժամանակ, երբ նա մասնակցել է 5 խաղի և խփել 3 գոլ (1983 թվականի դեկտեմբերի 3-ին Հունաստանի հավաքականի դարպասը)[10]. այդ ժամանակ երկու թիմերն էլ արդեն կորցրել էին հաջորդ փուլ անցնելու հնարավորությունը[19]։ Հույների դապասը խփած գոլը եղավ վերջինը Անդրաշ Տյորյոչիկի կարիերայում։ Թեև նա հրավիրվել էր մասնակցելու մարզումների 1986 թվականի աշխարհի առաջնության նախապատրաստվելու համար, սակայն վնասվածք է ստացել և չի ընդգրկվել հավաքականի կազմում[20]։

Հունգարիայի հավաքականի կազմում Անդրաշ Տյորյոչիկը խաղացել է 1976-1984 թվականներին՝ մասնակցելով 45 հանդիպման և խփելով 12 գոլ[21]։

Նվաճումներ

խմբագրել
  • Հունգարիայի չեմպիոն (3) - 1974/75, 1977/78, 1978/79
  • Հունգարիայի գավաթակիր (3) - 1974/75, 1981/82, 1982/83

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Gyász: elhunyt Törőcsik András (հունգ.) — 1997. — ISSN 1418-1630
  3. «Brief history of the club» (անգլերեն). Az Újpest FC hivatalos honlapja. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 20-ին.
  4. José Luis Pierrend. (2005 թ․ մայիսի 1). «European Footballer of the Year ("Ballon d'Or") 1977» (անգլերեն). RSSSF. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 20-ին.
  5. José Luis Pierrend. (2005 թ․ մարտի 26). «European Footballer of the Year ("Ballon d'Or") 1981» (անգլերեն). RSSSF. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 20-ին.
  6. «Táncolj, Törő! — 55 éves az Újpest legendája» (անգլերեն). Telesport.hu. 2010 թ․ մայիսի 1. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 20-ին.
  7. Nicolas Deltort. Budapest : le cercle des poètes disparus Արխիվացված 2009-10-14 Wayback Machine (ֆր.). Actufoot.34. № 39, décembre 2008.
  8. «Les joueurs les plus capés — Complet» (ֆրանսերեն). MHSCFoot- Site Officiel du Montpellier Hérault Sport Club. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 20-ին.
  9. «Les joueurs les plus capés — Championnat» (ֆրանսերեն). MHSCFoot- Site Officiel du Montpellier Hérault Sport Club. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 20-ին.
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 10,6 «PLAYER of the national football team Törőcsik András» (անգլերեն). eu-football.info. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 20-ին.
  11. Венгрия — Боливия — 6:0 // Футбол-Хоккей. 6 ноября 1977. № 45 (911). С. 16.
  12. Боливия — Венгрия — 2:3 // Футбол-Хоккей. 4 декабря 1977. № 49 (915). С. 13.
  13. Нискач Л. Преодоление кризиса // Футбол-Хоккей. 16 апреля 1978. № 16 (934). С. 14.
  14. Филатов Л. Мир ищет чемпиона // Футбол-Хоккей. 11 июня 1978. № 24 (942). С. 10—12.
  15. Филатов Л. Защита атаки // Футбол-Хоккей. 18 июня 1978. № 25 (943). С. 10—11.
  16. Филатов Л. Максимум осложнений // Футбол-Хоккей. 27 мая 1979. № 21 (991). С. 8—9.
  17. Трое непохожих // Футбол-Хоккей. 9 мая 1982. № 19 (1145). С. 13—15.
  18. Лидер висел на волоске // Футбол-Хоккей. 27 июня 1982. № 26 (1152). С. 8—9.
  19. Чемпионат Европы. Третья группа. // Футбол-Хоккей. 11 декабря 1983. № 50 (1228). С. 15.
  20. Асаулов Л. В фокусе — Венгрия // Футбол-Хоккей. 25 мая 1986. № 21 (1355). С. 14—15.
  21. Савин А. В. Мировой футбол: кто есть кто: Полная энциклопедия. — М.: Эксмо, 2007. — С. 607. — ISBN 978-5-699-22359-6

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրաշ Տյորյոչիկ» հոդվածին։