Անդրանիկ Սարգսյան

քաղաքական գործիչ

Անդրանիկ Վանիկի Սարգսյան (դեկտեմբերի 17, 1972(1972-12-17), Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), արցախցի քաղաքական գործիչ, Արցախի Հանրապետության 5-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր[1]։

Անդրանիկ Սարգսյան
Ծնվել էդեկտեմբերի 17, 1972(1972-12-17) (51 տարեկան)
ԾննդավայրՍտեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԱրցախի պետական համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ

Կենսագրություն խմբագրել

Անդրանիկ Սարգսյանը ծնվել է 1972 թվականի դեկտեմբերի 17-ին Ստեփանակերտ քաղաքում։ 1989 թվականին ավարտել է Հրազդան քաղաքի թիվ 11 միջնակարգ դպրոցը։ 2008 թվականին ավարտել է Արցախի պետական համալսարանի տնտեսաիրավագիտական ֆակուլտետը։

Ղարաբաղյան շարժման ակտիվ մասնակից է, կամավորագրվել է Արցախի ինքնապաշտպանությանը՝ շարքային, դասակի հրամանատար, վաշտի հրամանատար։

1992-1997 թվականներին ծառայել է Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակում, եղել է Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի Կենտրոնական պաշտպանական շրջանի հետախուզության պետ։ Ազատամարտի երկրորդ կարգի հաշմանդամ է։

1998-2003 թվականներին եղել է թանկարժեք քարերի մշակման արտադրության տնօրեն։

2007 թվականին ընտրվել է «Արցախի ազատամարտիկների միություն» հասարակական կազմակերպության Ստեփանակերտի տարածքային միավորման խորհրդի նախագահ[2]։ Միության վարչության անդամ է։

2005 թվականի հունիսի 19-ի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է Արցախի Հանրապետության չորրորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր՝ համամասնական ընտրակարգով, Արցախի ժողովրդավարական կուսակցության ընտրացուցակով[3]։ Եղել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ[4]։

2010 թվականի մայիսի 23-ի խորհրդարանական ընտրություններում թիվ 3 ընտրատարածքից ընտրվել է Արցախի Հանրապետության հինգերորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր[5]։

2010 թվականի հունիսի 10-ին ընտրվել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։ Եղել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Ժողովրդավարություն» խմբակցության անդամ։

Սպորտի վարպետի թեկնածու է։

Անկուսակցական է։

Ամուսնացած է, ունի երեք զավակ։

Պարգևներ խմբագրել

  • «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշան (ԼՂՀ նախագահի թիվ 0375-1 հրամանագիր 25.07.1994 թվական)
  • «Շուշիի ազատագրման համար» մեդալ (ԼՂՀ նախագահի թիվ 304 հրամանագիր 08.05.2002 թվական)

Տես նաև խմբագրել

Արցախի 5-րդ գումարման Ազգային ժողովի ընտրություններ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Սարգսյան Անդրանիկ Վանիկի». www.nankr.am. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 23-ին.
  2. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի պաշտոնական կայք». president.nkr.am. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 23-ին.
  3. «19 հունիսի 2005թ. | ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով» (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 23-ին.
  4. «Լեռնային Ղարաբաղում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները». news.am. 2023 թ․ օգոստոսի 23. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 23-ին.
  5. «23 մայիսի 2010թ. | ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով» (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 23-ին.

Արտաքին հղումներ խմբագրել