Վիքիպեդիայում կան հոդվածներ Շահինյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Անդրանիկ Խաչատուրի Շահինյան (նոյեմբերի 29 (դեկտեմբերի 12), 1906[1], Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1] - սեպտեմբերի 3, 1967(1967-09-03)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), խորհրդային պետական և կուսակցական աշխատող, պատմական գիտությունների թեկնածու (1955

Անդրանիկ Շահինյան
Ծնվել էնոյեմբերի 29 (դեկտեմբերի 12), 1906[1]
ԾննդավայրՎան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1]
Մահացել էսեպտեմբերի 3, 1967(1967-09-03)[1] (60 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՊլեխանովի անվան ռուսական տնտեսագիտական համալսարան (1931)[1]
Գիտական աստիճանպատմական գիտությունների թեկնածու[1] (1955)
Մասնագիտությունպետական ծառայող և կուսակցական աշխատող
ԱշխատավայրՀԿԿ[1]
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
Պարգևներ և
մրցանակներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և «Պատվո նշան» շքանշան
Անդրանիկ Շահինյանին նվիրված հուշատախտակ Երևանում

Ավարտել է Մոսկվայի Պլեխանովի անվան ժողովրդական տնտեսության ինստիտուտի արտաքին առևտրի ֆակուլտետը (1931 թվական)։ 1925 թվականից կոմերիտական աշխատանք է տարել Լենինականում (այժմ՝ Գյումրի) և Էջմիածնում։ 1928-1929 թվականներին եղել է «ժողովրդական կրթություն» ամսագրի պատասխանատու քարտուղարը։ 1933 թվականից անցել է կուսակցական աշխատանքի (ՀԿԿ ԿԿ հրահանգիչ, Լենինականի կուսքաղկոմի բաժնի վարիչ, ՀԿԿ ԿԿ հրահանգիչ, ապա՝ բաժնի վարիչ)։ 1937 թվականից՝ ՀԽՍՀ ժողկոմխորհին կից արվեստի գործերի վարչության պետ, 1942 թվականից՝ Կարմիր բանակի հայկական տան պետ, 1945 թվականից՝ ՀԽՍՀ Մինիստրների խորհրդին կից կուլտլուս․ հիմնարկների գործերի կոմիտեի նախագահ։ 1949-1953 թվականներին ՀԽՍՀ կինեմատոգրաֆիայի մինիստրն էր, 1963-1964 թվականներին՝ ՀԽՍՀ կուլտուրայի մինիստրության կինեմատոգրաֆիայի գլխավոր վարչության պետը, 1954-1960 թվականներին՝ ՀԽՍՀ կուլտուրայի մինիստրը, 1960 թվականից՝ մինիստրի առաջին տեղակալը։ ԽՄԿԿ անդամ (1926)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 (հայ.) — հատոր 8. — էջ 423.

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 423