Անդրանիկ Մանուկյան (երաժիշտ)

երաժիշտ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անդրանիկ Մանուկյան (այլ կիրառումներ)

Անդրանիկ Քյարամի Մանուկյան (մայիսի 1, 1967(1967-05-01), Ներքին Բազմաբերդ, Թալինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ազգային, հասարակական, մշակութային գործիչ, «Սասուն» ազգագրական երգի-պարի համույթի ղեկավար[1], «Գաթա Բենդ» խմբի համահիմնադիր։

Անդրանիկ Մանուկյան
Ծնվել էմայիսի 1, 1967(1967-05-01) (57 տարեկան)
Ներքին Բազմաբերդ, Թալինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտություներգիչ
Գործիքներվոկալ

Աշխատանքները

խմբագրել

Ծնվել է 1967 թվականի մայիսի 1-ին Ներքին Բազմաբերդ գյուղում (Թալինի շրջան)։ Ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը։ 1975 թվականին՝ 8 տարեկանում, առաջին անգամ նկարահանվել է «Գորանի» վավերագրական ֆիլմում։ 1980 թվականից մասնակցել է Հայաստանի Պետական Ճարտարագիտական համալսարանում անցկացվող, արդեն ավանդական դարձած փառատոնների և տարիներ շարունակ արժանացել առաջին կարգի մրցանակների ու դափնիների։ 1985 թվականին զորակոչվել է խորհրդային բանակ։ 1987 թվականին վերադարձել է Հայաստան, ավարտել Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ բաժինը։ 1987 թվականին Մոսկվայում արժանացել է Ժողարվեստի համամիութենական երկրորդ փառատոնի դափնեկրի մեդալի։

1988 թվականին Երևանի Պետական Ճարտարագիտական համալսարանում ստեղծել է «Սասուն» ազգային երգի-պարի համույթը։ 1990 թվականին ընդունվել է Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի քահանայից լսարան, ձեռնադրվել սարկավագ։ Հոգևոր ծառայության է անցել Արագածոտնի մարզի Թալին համայնքի Ս. Աստվածածին եկեղեցում։ 2005 թվականին ծառայությունը շարունակել է Արագածոտնի մարզի Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում, որտեղ էլ հիմնադրել է «Օշական» համույթ-երգչախումբը։ 2006 թվականին Աշտարակ քաղաքի մանկապատանեկան ստեղծագործության տանը հիմնել է «Անդրանիկ» երգի-պարի համույթը։ Միաժամանակ նաև Հայաստանի Պետական Ճարտարագիտական համալսարանում ստեղծել է «Սասուն» մանկական ազգային երգի-պարի համույթը։ Նրա նախաձեռնությամբ նկարահանվել են ազգային ծեսերը պատկերող «Զատիկ», «Վարդավառ», «Վարդանանք», «Տարոն աշխարհի հարսանեկան ծես», «Դրդո», «Տեր ողորմեա» ֆիլմերը, «Բարեշնորհ հայ», «Հայոց աշխարհ», «Նարոտ-կարոտ», «Ողջույն տվեք», «Արաբո», տեսաերիզները, «Լիլի», «Սասնո տղա», «Սասուն» և «Ցորեն-Գարի» ձայնասկավառակները։

2013 թվականին Գարեգին Առաքելյանի հետ հիմնել է «Գաթա Բենդ» խումբը։ Հարուստ մշակութային կենսագրության ընթացքում իրականացրել է բազում այլ ծրագրեր և ստեղծել հայոց ազգային ծեսերը, երգերն ու պարերը ներկայացնող ֆիլմեր, տեսահոլովակներ, տեսաերիզներ ու ձայնասկավառակներ։

2017 թվականին պարգևատրվել է ՀՀ Երախտագիտության մեդալով[2]։

ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի նախարարության կողմից Հայ արվեստի զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար պարգևատրվել է պատվոգրով, արժանացել ՀՀ մշակույթի նախարարության «Սուրբ Գրիգոր Նարեկացի» մեդալի։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Narot karot https://www.facebook.com/NarotKarot/. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  2. ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Ա. Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, 2017 թիվ, Մայիսի 24, Երևան, ՆՀ- 438 -Ա

Արտաքին հղումներ

խմբագրել