Անդրանիկ Արմենակի Կռանյան (հունվարի 20, 1929(1929-01-20), Բեյրութ, Լիբանան - սեպտեմբերի 27, 2017(2017-09-27), Բեյրութ, Լիբանան), աստվածաբան, մանկավարժ, խմբագիր։ Ծայրագույն վարդապետ (2001 թվական)։

Անդրանիկ Կռանյան
Ծնվել էհունվարի 20, 1929(1929-01-20)
ԾննդավայրԲեյրութ, Լիբանան
Մահացել էսեպտեմբերի 27, 2017(2017-09-27) (88 տարեկան)
Մահվան վայրԲեյրութ, Լիբանան
Մասնագիտությունաստվածաբան, մանկավարժ և խմբագիր

Կենսագրություն խմբագրել

Սովորել է Բեյրութի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ճեմարանում (1937–1943 թվականներ), Զմմառի դպրեվանքում (1943–1947 թվականներ), ավարտել է Հռոմի Գրիգորյան համալսարանը (1954 թվական)։

1965-1968 թվականներին պաշտոնավարել է Զմմառի վանքում՝ ուսումապետ, գրադարանապետ, կազմակերպել է մատենադարանը և թանգարանը։

1973–2001 թվականներին դասավանդել է Բեյրութի Հայկազ­յան համալսարանում։

1973–2013 թվականներին՝ «Մասիս» օրաթերթի, 1980–1991 թվականներին, միաժամանակ՝ Զմմառի «Զուարթնոց» պարբերաթերթի, 1991 թվականից՝ «Հայկազեան հայագիտական հանդես»-ի պատասխանատու խմբագիր։

Լույս են տեսել Կռանյանի «Գրաբար (քերականութիւն եւ հրահանգ)։ Ոճաբանութիւն։ Հատընտիրք» (1968 թվական, 1984 թվական) դասագիրքը, «Գործնական բառարան հայերէն լեզուի» (1970 թվական, 1983 թվական, 1987 թվական, 1995 թվական), «Բառգիրք հայերէն լեզուի» (1998 թվական) բառարանները, «Անապահով օրեր» (1999 թվական), «Լուսարձակդ բաց վրաս» (2000 թվական) երկերը, «Երկու դար անց» (1966 թվական), «Զմմառի ազգային թանգարան» (հայերեն, ֆրանսերեն, 1966 թվական), «Զմմառ։ Դարերու ընթացքին» (հայերեն, ֆրանսերեն, 1979 թվական), «Հայ ծիսական պաշտամունքը» (2001 թվական), «Խօսէ ինծի Հայ եկեղեցիի մասին» (2012 թվական) ուսումասիրությունները (բոլորը՝ Բեյրութում), նաև խոհափիլիսոփայական ստեղծագործություններ, պիեսներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։