Անդրադարձ փոխառություն, փոխառության այն երևույթը, երբ փոխատու լեզվից անցած բառը՝ փոխառու լեզվից նորից վերադառնում է փոխատուին նույն կամ փոփոխված իմաստով։ Ուղին նշվում է A→B→A, որտեղ A-ն առաջին փոխատու լեզուն է։

Արդյունքում սովորաբար առաջանում են դուբլետներ, որտեղ վերափոխառված բառը գոյություն է ունենում սկզբնական բառի հետ, չնայած որոշ դեպքերում սկզբնական բառը հնարավոր է արդեն դուրս է եկել կիրառությունից։

Որոշ դեպքերում փոխառման գործընթացը կարող է ավելի բարդ լինել, բառերը մինչև սկզբնական լեզվին վերադառնալը կարող են անցնել մի լեզվից մյուսը։

Օրինակ՝ ֆրանսերենից անգլերեն անցած «boget» բառը՝ «փողի տոպրակ» նշանակությամբ, իմաստով և արտասանությամբ փոփոխվելով՝ նորից անցել է ֆրանսերենին և այլ լեզուներին՝ «բյուջե» նշանակությամբ։ Թյուրքական լեզուներից ռուսերենին անցած «карандаш»՝ «սև քար» բառը իմաստափոխվելով նորից վերադարձել է թյուրքական լեզուներ[1]։

Վերափոխառված ձևույթներ խմբագրել

Նույնատիպ գործընթաց է տեղի ունենում, երբ լեզվի նոր բառը ստեղծվում է որևէ լեզվի բաղադրիչի հիման վրա, ապա նորից վերադառնում բաղադրիչի փոխատու լեզվին կամ դրա ժամանակակից տարբերակին։ Արևմտյան լեզուներում այս գործընթացը հիմնականում է տեղի է ունենում հին հունարենից և լատիներենից փոխառված բաղադրիչների հետ, որոնք ռոմանիզացվելուց հետո կարող են վերադառնալ ժամանակակից հունարեն լեզու[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյուլյան, Լեզվաբանական բառարան (խմբ. Էդ. Բ. Աղայան), Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1975, էջ 12։
  2. Chung, Karen Steffen (2001). «Some Returned Loans: Japanese Loanwords in Taiwan Mandarin». In McAuley, T. E (ed.). Language change in East Asia. Psychology Press. էջեր 161–163.