Անդյան կատու
Անդյան կատու | ||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||||
|
||||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||||
Leopardus jacobitus | ||||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||||
Հոմանիշներ | ||||||||||||||||
|
||||||||||||||||
Արեալ | ||||||||||||||||
|
Անդյան կատու (լատին․՝ Leopardus jacobitus), հարավամերիկյան կատվազգի (Felidae)։ Բնակության վայրի դժվարամատչելիության պատճառով այս տեսակը վատ է ուսումնասիրված։
Արտաքին տեսքը
խմբագրելԱնդյան կատուն արտաքնապես հիշեցնում է պամպասյան կատվին, որը հանդիպում է նույն տարածաշրջանում։ Երկու տեսակների միջև տարբերությունների հարցը ուսումնասիրությունների առարկա է գիտնականների մոտ, որոնք իրենց տրամադրության տակ ունեն միայն մի քանի նմուշ թանգարաններից։ Այս կատվի երկարությունը կազմում է 70 սմ, պոչի երկարությունը՝ 45 սմ, զանգվածը՝ 4-7 կգ։ Մորթին բավականին երկար է՝ ցրտերից պաշտպանվելու համար։ Գունավորումը մոխրագույն-շագանակագույն է, սև խալերով։ Պոչի վրա ունի օղակաձև նախշ։
Տարածվածությունը և կենսակերպը
խմբագրելԱնդյան կատուն համարվում է Հարավային Ամերիկայի ամենահազվադեպ հանդիպող կատվազգին։ Տարածված է Անդերում. նրա արեալը ձգվում է հարավային Պերուից Բոլիվիայի հարավ-արևմուտքով մինչև Արգենտինայի հյուսիս-արևմուտք։ Հավանաբար նախընտրում է բնակվել 3000-5000 մ բարձրությունների վրա։
Սնվում է մանր կաթնասուններով, սակայն, ինչպես բոլոր կատվազգիները, բավական ճկուն է որսի ընտրության հարցում։
Գրականություն
խմբագրել- D. E. Wilson und D. M. Reeder։ Mammal Species of the World. Johns Hopkins University Press, 2005. ISBN 0-8018-8221-4
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդյան կատու» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդյան կատու» հոդվածին։ |