Անդին. հայոց ճանապարհորդության տարեգրություն

Անդին. հայոց ճանապարհորդության տարեգրություն (անգլ.՝ Andin. Armenian Journey Chronicles), կինոռեժիսոր Ռուբեն Գինեյի[1] կողմից նկարահանված էպիկ վավերագրական ֆիլմ հայ-չինական և հայ-ասիական պատմական կապերի մասին։ Ֆիլմը 2014 թվականի դրությամբ արժանացել է մի շարք մրցանակների[2][3][4]։

Անդին. հայոց ճանապարհորդության տարեգրություն
անգլ.՝ Andin. Armenian Journey Chronicles
Երկիր
ԺանրՎավերագրական
Թվական2014
ԼեզուԱնգլերեն
ՌեժիսորՌուբեն Գինեյ
ՊրոդյուսերՀրանտ Սահակյան
ԵրաժշտությունԼուիս Արգուելյես
ԿինոընկերությունՕրիոն
Տևողություն128 րոպե
IMDbID 4060466

Բովանդակությունը խմբագրել

Մի քանի գլուխներից բաղկացած ֆիլմը պատմում է Եվրոպական ու Ասիական երկրների միջև վաղ շրջանից մինչև այսօր գոյություն ունեցած մշակութային, ռազմական և կրոնական կապերի մասին։ Առաջնահերթ դեր է խաղում Հայաստանի մասնակցությունը այդ կապերի հաստատման և զարգացման հարցում։ Ֆիլմի որոշ մասը տրամադրված է Մետաքսի ճանապարհին և Համեմունքի ուղուն՝ կարևորագույն պատմական տարրերին։

Ստեղծումը խմբագրել

Սկզբնական շրջանում չինական հեռուստաալիքներից մեկի պատվերով նախատեսված էր կարճամետրաժ ֆիլմ պատրաստել, սակայն հետագայում պրոյեկտը մեծ ծավալ ստացավ հիմնվելով հայկական բազմաթիվ հետքերի վրա Միջին Ասիայում, Հնդկաստանում և Չինաստանում։ Նկարահանման խումբը երեք տարվա ընթացքում անցավ 80.000 կմ տարածություն՝ այցելելով 11 երկիր և 72 քաղաք աշխարհով մեկ[5]։

Ինչպես ասում է ֆիլմի ռեժիսոր՝ Ռուբեն Գինեյը.

  Մենք ստիպված էինք ճանապարհորդել և նկարահանել այն ինչ տեսնում էինք հայերի հետ կապված. հակառակ դեպքում մեզ ուղղակի չէին հավատա։  

Պատմական հայտնագործությունները խմբագրել

  • 2013 թվականի փետրվար ամսին նկարահանման խմբին հաջողվեց գտնել Պանտուսովի կայրակը, որը 1894 թվականից կորցված էր համարվում[6]։
  • Առաջին անգամ մեծ էկրանի վրա և հանրային հեռուստատեսությունով ցուցադրվեցին ստորջրյա նկարահանումները Կարիբյան Ծովում, որտեղ 2007 թվականին գտնվել է հանրահայտ ծովահեն Վիլյամ Քիդդի կողմից զավթած հայկական նավը։
  • Նկարահանվել է Հեթում պատմիչի լատիներեն ձեռագիրը, որտեղ նշված է հայոց թագավոր Հեթում Ա-ի ճանապարհորդությունը Չինաստանի սահմանի մոտ 1254 թվականին[7][8]։ Հետաքրքին այն է, որ Մակրո Պոլոն այդ ժամանակ ընդամենը մեկ տարեկան է եղել։
  • 2012 թվականին Սերամպոր քաղաքում, որը գտնվում է Բենգալյաում, մի քանի տասնյակ կիլոմետր Կոլկաթայից հարավ հայտնաբերվել է առաջին Աստվածաշունչը չինարեն լեզվով, որի հեղինաքն է հայ երիտասարդ Ջոաննես Լասսարը (Ղազարյանը)։ Ֆիլմում ցուցադրվում է նրա իսկ կողմից կատարված աշխատանքը։ Այդ հրատարակչությունը լույս է տեսել առաջին անգամ 1813 թվականին։
  • 2012 թվականին Ռուբեն Գինեյը արշավախումբ հավաքեց Իսիկ-Կուլ լճի հատակը որոնելու նպատակով[7]։ Ըստ միջնադարյան քարտեզին՝ Կատալոնյան Ատլասին, Իսիկ-Կուլի շրջակայքում է գտնվում հայկական առասպելական վանքը։
 
Իսիկ-Կուլ լճի հատակին (կադր ֆիլմից)
  • Մեքսիկայի ազգային արխիվում հայտնաբերվել է մի հետաքրքիր փաստաթուղթ, որը ցույց է տալիս հայերի առկայությունը Ամերիկյան մայրցամաքում դեռ վաղ շրջանին։ Առաջին հայերը ճանապարհ էին բռնում դեպի Ակապուլկո չինական քաղաք Կանտոնից։
  • Ստեղծվել է Դվին քաղաքի 3D մոդելը[9]։

Մրցանակներ խմբագրել

  • 2014 - Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության "Նվարդ" մրցանակ (ՈՍԿԵ ԾԻՐԱՆ Երևանի միջազգային կինոփառատոն)
  • 2014 - Ժյուրիի հատուկ մրցանակ և հանդիսատեսի ընտրության մրցանակ (ՆՈՒՌ կինոփառատոն, Տորոնտո)
  • 2015 - Հայաստանի նախագահի մրցանակ[10]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ռուբեն Գինեյ, անձնական էջը Ֆեյսբուքում
  2. https://style.news.am/arm/news/15084/osketsiranyan-selfin-haxtoxnery-hatuk-mrcanaknern-u-paratoni-pakman-ayl-manramasner.html
  3. http://style.arka.am/hy/armstyle/cinema/andin-hayots-chanaparhordowtyan-taregrowtyown-vaveragrakan-filmi-hamashkharhayin(չաշխատող հղում)
  4. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 20-ին.
  5. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 5-ին.
  6. http://golosarmenii.am/article/23679/tajny-kamnya-s-kitajskoj-granicy
  7. 7,0 7,1 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 5-ին.
  8. https://www.youtube.com/watch?v=JI_N1a1lhIk
  9. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 20-ին.
  10. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 24-ին.

Արտաքին հղումներ խմբագրել