Բացել գլխավոր ցանկը

Անգլո-եգիպտական պայմանագիր, ստորագրվել է 1936 թվականի օգոստոսի 26-ին Լոնդոնում։

Անգլո-եգիպտական պայմանագիրը, ձևականորեն հայտարարելով Եգիպտոսի ռազմական օկուպացման վերացումը, փաստորեն Անգլիային իրավունք էր վերապահում զորքեր ունենալ Եգիպտոսում և իր ձեռքում պահել Ալեքսանդրիայի ծովային բազան։ Պատերազմի դեպքում Եգիպտոսը պարտավոր էր իր նավահանգիստները, օդանավակայանները ու կապի միջոցները տրամադրել անգլիական հրամանատարությանը։

Պայմանագիրը վերականգնում էր նաև Արևելյան Սուդանը համատեղ կառավարելու մասին 1899 թվականի անգլո-եգիպտական համաձայնությունը, որը փաստորեն չեղյալ էր համարվել 1924 թվականին, երբ Անգլիան իր տիրապետությունը հաստատեց Սուդանում։ 1954 թվականի անգլո-եգիպտական համաձայնագրով 1936 թվականի անգլո-եգիպտական պայմանագիրը կորցրեց իր ուժը։

Արտաքին հղումներԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 383