Անգլուխ ձիավորը (ֆիլմ, 1972)

Անգլուխ ձիավորը (անգլ.՝ The Headless Horseman), արտադրվել է 1972 թվականին, խորհրդային ռեժիսոր Վլադիմիր Վայնշտոկի կողմից Թոմաս Մայն Ռիդի համանուն վեպի հիման վրա[2][3]։ Այն բավականին պահանջված էր։ Գնվել է ֆիլմի 51.7 միլիոն տոմս[4][5]։ Ֆիլմը նկարահանվել է Ղրիմի՝ Յալթա, Բելոգորսկ և այլ շրջաններում։

Անգլուխ ձիավորը
ռուս.՝ Всадник без головы
Երկիր ԽՍՀՄ
Ժանրռոմանտիկ ֆիլմ և վեստեռն
Թվական1973
Լեզուռուսերեն
ՌեժիսորՎլադիմիր Վայնշտոկ
Սցենարի հեղինակՊավել Ֆինն և Վլադիմիր Վայնշտոկ
ԴերակատարներԼյուդմիլա Սավելևա, Աառնե-Մատի Յուկսկյուլա, Օլեգ Վիդով, Վլադիմիր Վայնշտոկ[1], Օլեգ Պոպով[1] և Էսլինդա Նունյես[1]
ԵրաժշտությունՆիկիտա Բոգոսլովսկի
Պատմվածքի վայրՏեխաս
ԿինոընկերությունԼենֆիլմ
Տևողություն104 րոպե

Սյուժե խմբագրել

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 1850 թվականին ԱՄՆ Տեխաս նահանգի սահմանամերձ շրջաններում։ Հարուստ կալվածատեր Վուդլի Փոյնդեքսթերի դուստրը՝ Լուիզա Փոյնդեքսթերը, սիրահարվում է աղքատ մուստանգերին՝ Մորիս Ջերալդին։ Սակայն Լուիզայի զարմիկը ամեն կերպ ցանկանում էր ազատվել Ջերալդից։ Մի գիշեր նրանց գաղտնի հանդիպման ժամանակ նրա եղբայր Հենրի Փոյնդեքսթերը անհետանում է։ Սպանության մեղքը ընկնում է մուստանգեր Ջերալդի վրա։ Երբ կատաղած ամբոխը պատրաստվում էր պատժել մուստանգերին, հայտնվում է առեղծվածային ձիավորը։

Դերերում խմբագրել

Օլեգ Վիդով - Մորիս Ջերալդ

Լյուդմիլա Սավելևա - Լուիզա Փոյնդեքսթեր

Առնե Յուսկյուլա - Քասսիուս Քոլհաուն

Ալեքսանդր Միլոկոստի - Հենրի Փոյնդեքսթեր

Էսլինդա Նունիես - Իսիդորա Կովարուբիո Դե Լոս-Լյանոս

Իվան Պետրով - Զեբուլոն Սթումփ

Ալեքսանդրո Լուգո - Վուդլի Փոյնդեքսթեր

Էնրիկե Սանտիեստեբան

Վիկտոր Բելովոլսկի

Մարիա Ֆարա

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. «Всадник без головы (1973)». kino-teatr.ru.
  3. «Всадник без головы. Х/ф». Russia-1. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 9-ին.
  4. «"Всадник без головы": техасские прерии под Белогорском». RIA Novosti.
  5. Sergey Kudryavtsev. «Отечественные фильмы в советском кинопрокате».

Արտաքին հղումներ խմբագրել