Անգլիական ընտանիքի հնդիկ ժառանգը

«Անգլիական ընտանիքի հնդիկ ժառանգը» (հինդի՝ अंग्रेजी बाबू देसी मेम, English Babu Desi Mem), նկարահանվել է ռեժիսոր Պրավին Նիսչոլի կողմից և 1996 թվականի հունվարի 8-ին տրվել է վարձույթով։ Դերակատարներն են Շահրուխ Խանը, Սոնալի Բենդրեն և Սանի Ս.-ը։ Ֆիլմում Շահրուխ Խանը ներկայանում է երեք դերով՝ Գոպալ Մայուրի և նրա որդիների՝ Հարիի և Վիկրամի[4][5][6][7]։

Անգլիական ընտանիքի հնդիկ ժառանգը
Երկիր Հնդկաստան
Ժանրռոմանտիկ ֆիլմ
Թվական1996
Լեզուհինդի
ՌեժիսորՊրավին Նիսչոլ[1][2]
Սցենարի հեղինակՍ․ Ալի Ռազա
ԴերակատարներՇախրուխ Խան[1] և Սոնալի Բենդրե[1]
ԵրաժշտությունՆիխիլ-Վինայ
Տևողություն170 րոպե[3]

Սյուժե խմբագրել

Հարին և Վիկրամը հարուստ գործարար Գոպալ Մայուրի որդիներն են։ Գոպալն իր գործընկերոջը խոստանում է ավագ որդուն ամուսնացնել նրա դստեր հետ։ Հարին չցանկանալով ամուսնանալ անծանոթուհու հետ՝ վերադառնում է Հնդկաստան։ Ինքնաթիռի բեմադրած վթարի շնորհիվ բոլորը հավատում են, որ մահացել է։

Բոմբեյում Հարին հանդիպում է աղքատ աղջկա, ում սիրահարվում է և ամուսնանում։ Մի անգամ Դիվալիի արարողության ժամանակ նրանց տունը վառվում է հրավառությունից։ Հարին կնոջ հետ հրդեհվում է և մահանում հիվանդանոցում; Նրանց նորածին որդուն՝ Նանդլալին դաստիարակում է Բիժուրիան՝ նրա ութամյա մորաքույրը։

Ութ տարի անց Վիկրամը պարզում է, որ եղբայրը փրկվել է ինքնաթիռի վթարից և այժմ ունի որդի։ Եղբորորդուն գտնելու համար մեկնում է Հնդկաստան։

Այստեղ կանգնում է դժվար ընտրության առջև. եղբորորդուն հետ տանել Լոնդոն կամ Բիժուրիայի հետ մնալ Հնդկաստանում, ում հետագայում սիրահարվում է։

Դերերում խմբագրել

  • Շահրուխ Խան — Գոպալ Մայուր և նրա որդիներ Հարի և Վիկրամ
  • Սոնալի Բենդրե — Բիջուրիա
  • Սաիդ Ջաֆրի — իրավաբան Մադադգար
  • Սանի Սինխ — Նանդլալ «Նանդու»
  • Ռաջեշվարի Սաչդև — Կատարիա, Հարիի կինը
  • Կիրան Կումար — Բհիմա Կհալասի

Սաունդթրեք խմբագրել

# ԱնվանումԿատարողներ Տևողություն
1. «Bharatpur Lut Gaya»  Պուրնիմա 4:29
2. «Deewana Main Tera Deewana»  Կումար Սանու, Ալկա Յագնիկ 5:19
3. «Dhol Baje Khuddam»  Վինոդ Ռատհոդ, Ալկա Յագնիկ 5:30
4. «Kaise Mukhde Se»  Աշա Բհոսլե 5:00
5. «Love Me Honey Honey»  Ուդիտ Նարայան, Պուրնիմա 5:51
6. «Na Tere Bina»  Կավիտա Կրիշնամուտրի 5:20
7. «O Bijuria Sun»  Ուդիտ Նարայան, Աալկա Յագնիկ, Ջոլի Մուկերջի 5:19

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 http://stopklatka.pl/film/mlodzieniec-z-anglii-i-hiunduska
  2. http://www.imdb.com/title/tt0136153/
  3. Internet Movie Database — 1990.
  4. «Bollywood Superstars Have Always Flopped In Triple Roles». Indiaglitz.com (անգլերեն). 2014 թ․ հունիսի 18. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 27-ին.
  5. Raja Sen (2011 թ․ հոկտեմբերի 31). «The Ten Worst Shah Rukh Khan Movies» (անգլերեն). Rediff.com. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 27-ին.
  6. Joginder Tuteja (2012 թ․ հունիսի 28). «20 years - The might of Shah Rukh Khan: Part 2» (անգլերեն). Bollywood Hungama. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 27-ին.
  7. Saibal Chatterjee, Saira Menezes (1996 թ․ փետրվարի 28). «Gorgeous Ghatans». Outlook (անգլերեն). Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 27-ին.

Արտաքին հղումներ խմբագրել