Անբախտ Հռիփսիմե, Րաֆֆու՝ պարսկահայության կյանքը ներկայացնող գործերից գրված 1872 թվականին։ Հայ գրականության համար հայտնագործում է մի նոր աշխարհ՝ ազգային ճնշման, սոցիալական անարդարությունների, ֆեոդալական հետամնացության և մարդու կործանման ողբերգական սարսափներով[1]։

Անբախտ Հռիփսիմեն
Տեսակպատմվածք
ՀեղինակՐաֆֆի
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1872
Կերպարներ

Հռիփսիմե Մարթա(մայր) մահտեսի Հակո(հայր) Ստեփան Ջավահիր Ալեքսան Մելիք Մառտո(ծառա)

Մարտիրոս
ՀրատարակչությունՍովետական գրող
Հայերեն հրատ.1872թ.
ՎիքիդարանԱնբախտ Հռիփսիմեն

Նկարագիր խմբագրել

Բռնության ողբերգական հետևանքների մի բնորոշ պատկեր է Անբախտ Հռիփսիմեն։ Հռիփսիմեի հայրը ցանկանում է իր աղջկան բռնի կերպով կնության տալ գյուղի մելիքին։ Նրա ցանկությունը ունի որոշակի նյութական շահագրգռություն. մելիքը իրենց կպահպանի ամեն չարիքից։ Կարելի է հասկանալ այս գյուղացու հանցանքը, տնտեսական քայքայման վտանգը ստիպում է քայլել աղջկա զգացմունքնորի վրայով։ Ալեքսանը, այս գյուղացի տղան ուզում է պաշտպանել իր և Հռիփսիմեի թաքուն սերը և դուրս գալով տիրող բարքերի դեմ՝ ցանկանում էր պաշտպանել իր ազնիվ կամքը, բայց դա նման իրականության մեջ անհնար է։ Մելիքը բանտարկել է տալիս նրան, իսկ հետո սպանում։ Իսկ Հռիփսիմեն խելագառվում է։ Ուրեմն այս իրականության մեջ պաշտպանել անհատի ազատության իրավունքը անհնար էր, ահա և ամբողջ ողբերգությունը։

Տպագրման պատմություն խմբագրել

«Անբախտ Հռիփսիմե» պատմվածքը տպագրվել է 1872 թվականին Թիֆլիսում։ Առաջին անգամ հրապարակվել է նույն թվականի «Մշակի» նոյեմբերի 9-ի և 16-ի համարներում՝ Մելիքզադե ստորագրությամբ։ Ըստ հեղինակի՝ «Անբախտ Հռիփսիմեն» պետք է ընդգրկվեր «Փունջի» իններորդ հատորում[1]։ Ավելի ուշ այս պատմվածքը տեղ է գտել «Վիպակներ և պատմվածքներ» ժողովածուի առաջին հատորում, 1913 թվականին՝ «Պարսկական պատկերներ» ժողովածուի մեջ։ Մեր օրերում այն տպագրվել է Րաֆֆու «Չորս պատմվածք» վերնագրով գրքույկում[1]։

Սյուժե խմբագրել

«Անբախտ Հռիփսիմե» պատմվածքի հիմքում ընկած է բռնության ողբերգական հետևանքների մի բնորոշ պատկեր[2]։ Հռիփսիմեի հայրը՝ Մահտեսի Հակոն, լսելով, որ մելիքը սիրահարվել է իր 17-ամյա աղջնակին՝ Հռիփսիմեին, աշխարհով մեկ է լինում և այդ լուրը հայտնում է իր կնոջը՝ Մարթային։ Կին և ամուսին շատ են ուրախանում, սակայն նրանց մեջ հարց է առաջանում՝ արդյոք մելիքը աղքատ ընտանիքից աղջիկ կտանի և իրենց հանգստացնում են հետևյալ տողով. «Իրավ, մենք աղքատ ենք, բայց աստված մեզ տվել է գեղեցիկ Հռիփսիմեն, որի պատճառով հարուստ փեսա կունենանք... և մենք էլ գուցե կհարստանանք...[1]» Խոսակցությունը լսելով՝ Հռիփսիմեն շատ է տանջվում, քանի որ իր սրտում մի ուրիշ ցավ կար։ Ամուսնության լուրը հայտնում են նաև իրենց որդուն՝ Ստեփանին, իսկ որդին, ի հակադրություն ծնողների, չուրախացավ, այլ պատասխանեց, որ Հռիփսիմեն չի ամուսնա մելիքի հետ, քանի որ նա սիրում է Եղոյի տղային՝ Ալեքսանին։ Ծնողներին դուր չեկավ Ստեփանի խոսքերը, և հայրը Ալեքսանի մասին անվայել խոսքեր ասաց, իսկ այդ ամենը բարկացրեց Ստեփանին, քանի որ Ալեքսանը իր ընկերն էր և փորձեց պաշտպանել ընկերոջը, ասելով՝ ժիր, ուրախ և աշխատասեր տղա է. մելիքի չափ գումար չունի, բայց կարող է աշխատել և ունենալ։ Լուրը լսելով Հռիփսիմեն՝ շատ է տխրում և իր տեղը չի գտնում։ Մայրը հարսին ուղարկում է աղջկա մոտ մի բան իմանալու համար, սակայն նա ոչինչ չի պատասխանում, միայն ասում է, որ մինչև քսան տարեկան դառնալը չի ցանկանում ամուսնանալ։ Օրեր անց, երբ Ալեքսանը երգելով, շվշվացնելով, ուրախ գալիս է, որ հանդիպի սիրելի Հռիփսիմեին, լսում է երաժշտության ձայներ, նրան է մոտենում Ստեփանը, պատմում է եղելությունը և ասում, որ ոչինչ չձեռնարկի, քանի որ ինքը կարող է լուծել այդ հարցը։ Չլսելով նրան՝ Ալեքսանը զայրանում է, վերցնում դանակը, որպեսզի խանգարի նշանդրեքը, սակայն մելիքի հրամանով րոպեններ անց ոստիկանները բռնում են նրան։ Բանտում եղած ժամանակ Ալեքսանը շատ է տանջվում՝ հիշելով իր սիրելիին։ Մի օր բանտում հայտնվում է Ստեփանը և ասում Ալեքսանին, որ կօգնի իրեն դուրս գալ այդտեղից և փախչի Հռիփսիմեի հետ, սակայն նրանց գաղտնալսում են և տեղեկացնում մելիքին։ Մելիքը դահիճ է ուղարկում և այդ նույն օրը սպանում են Ալեքսանին։

  Քանի օր հետո, պատռոտած շորերը հագին, կիսամերկ և խառնված մազերով մի աղջիկ վազ էր տալիս դաշտերում։ Ստեփանը կամենում էր բռնել նորան և չէր կարողանում։ Աղջիկը վազեց, վազեց և վերջապես ընկավ մի թարմ հողադամաբարանի վրա, ուր դրած էր անբախտ Ալեքսանի մարմինը։

Այդ աղջիկը դժբախտ Հռիփսիմեն էր։ Խղճալին ցնորված էր արդեն...[3]

 

Կերպարներ խմբագրել

  • Հռիփսիմե
  • Մարթա(մայր)
  • մահտեսի Հակո(հայր)
  • Ստեփան
  • Ջավահիր
  • Ալեքսան
  • Մելիք
  • Մառտո(ծառա)
  • Մարտիրոս

Թարգմանություններ խմբագրել

«Անբախտ Հռիփսիմեն» թարգմանվել է վրացերեն և «Սով» և «Սպանդանոց» գործերի հետ լույս է տեսել Թիֆլիսում՝ 1981 թվականին Րաֆֆու «Մի քանի պատմվածք» խորագրով վրացերեն ժողովածուի մեջ։ 1912 թվականին այս պատմվածքը լույս է տեսել Հ. Սարգսյանի թարգամնությամբ, իսկ 1953 թվականին Յա. Խաչատրյանի թարգմանությամբ։ 1966 թվականին Ս. Խիտարովայի թարգմանությամբ պատմվածքը տպագրվում է նաև Րաֆֆու ռուսերեն ժողովածուի մեջ։ Նույն թարգմանությունը մտել է նաև Րաֆֆու «Золотой питушок» խորագրով ռուսերեն ժողովածուի մեջ։ Րաֆֆու կրտսեր որդին՝ Արշակ Րաֆֆին, «Անբախտ Հռիփսիմեն» թարգմանել է ռուսերեն, որի ձեռագիր տարբերակը պահպանվում է Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում, Րաֆֆու արխիվում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Երկերի ժողովածու, հատոր առաջին. Երևան: Սովետական գրող. 1983. էջեր 545:. {{cite book}}: |first= missing |last= (օգնություն)CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  2. «Րաֆֆու կյանքի և ստեղծագործության ընդհանուր բնութագիրը» (PDF). {{cite web}}: |first= missing |last= (օգնություն)
  3. Երկերի ժողովածու, հատոր առաջին. Երևան: Սովետական գրող. 1983. էջեր 345:. {{cite book}}: |first= missing |last= (օգնություն)CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)