Անա Բելեն Գարսիա Միլան (իսպ.՝ Ana Belén García Milán, նոյեմբերի 3, 1973(1973-11-03)[1][2], Ալիկանտե, Վալենսիա, Իսպանիա), իսպանացի դերասանուհի, հաղորդավար, մոդել, լրագրող և գրող։ Ճանաչում է ձեռք բերել «Ֆիզիկա կամ քիմիա» հեռուստասերիալում կատարած Օլիմպիայի դերի շնորհիվ։

Անա Միլան
Ծնվել էնոյեմբերի 3, 1973(1973-11-03)[1][2] (50 տարեկան)
ԾննդավայրԱլիկանտե, Վալենսիա, Իսպանիա
ԿրթությունUniversity CEU Cardenal Herrera?
Քաղաքացիություն Իսպանիա
Մասնագիտությունդերասանուհի, լրագրող, դրամատուրգ, հեռուստահաղորդավարուհի, մոդել և գրող

Կենսագրություն խմբագրել

Անա Միլանը եղել է ընտանիքի երեք երեխաներից ամենակրտսերը։ Սկզբում զբաղվել է մոդելի մասնագիտությամբ, իսկ քոլեջն ավարտելուց հետո՝ լրագրությամբ, սակայն ի վերջո դարձել է դերասանուհի։ Մադրիդ տեղափոխվելուց հետո գրեթե անմիջապես ստանում է աշխատանք Antena 3 հեռուստաալիքում, միաժամանակ շարունակելով մոդելի աշխատանքը։ Մասնակցում է բազմաթիվ թատերական բեմադրությունների և հեռուստատեսային ծրագրերին։ 2008 թվականին նա հրավիրվել է կատարելու անգլերենի ուսուցչուհի Օլիմպիայի դերը «Ֆիզիկա կամ քիմիա» սերիալում, որտեղ նա նկարահանվել է մինչև նախագծի փակումը 2011 թվականին (յոթերորդ սեզոն)։

2011 թվականին լույս է տեսել Աննա Միլանի «Մեքս Միլանում» գիրքը[3]։

«Ֆիզիկա կամ քիմիա» սերիալի ավարտվելուց հետո նկարահանվել է Antena 3 ալիքի՝ տասը մասից բաղկացած El tiempo entre costuras սերիալում, որի պրեմիերան կայացել է 2012 թվականի հունվարին. այդ սերիալում նա կատարել է Բերտա Սթերլինգի դերը։

Անա Միլանը ամուսնացած է Խորխե Խուան Պերեսի հետ։ Ունի որդի առաջին ամուսնությունից[4][5]։

Ֆիլմագրություն խմբագրել

Սերիալներ խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1999-2006 ս 7 կյանք 7 vidas Կառլա
2005 ս Իսկական Ռոդրիգո Լեալ El auténtico Rodrigo Leal Բեգոնիա
2005-2009 ս Կամերա սրճարան Camera Café Վիկտորյա դե լա Վեգա
2006-2007 ս Ես Բեան եմ Yo soy Bea Սանդրա դե լա Վեգա
2007 ս Իմ սիրելի հարևաններ Mis adorables vecinos տանտիրուհի
2008-2011 ս Ֆիզիկա կամ քիմիա Física o Química Օլիմպիա Դիաս
2009 ս ¡Fibrilando! Վիկտորյա դե լա Վեգա
2012 ս El tiempo entre costuras Բերտա Սթերլինգ

Ֆիլմեր խմբագրել

Սարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր
2009 Ճանապարհի վերջը Al final del camino Ինմա
2010 Խաղալիքների պատմություն 3 Toy Story 3 Դոլլի (հնչյունավորում)
2011 Թիթեռ մարդը El hombre de las mariposas Սիլվիա
2012 Սիրո մահը Muertos de Amor ?

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

Տարի Մրցանակ Կատեգորյա Ֆիլմ Արդյունք
2007 Zapping Awards Լավագույն դերասանուհի Ես Բեան եմ
Կամերա սրճարան
Առաջադրված
2008 Premios TP de Oro Լավագույն դերասանուհի Ֆիզիկա կամ քիմիա Առաջադրված
2009 Լեոն պատմական թագավորության կինոյի և հեռուստատեսության միջազգային փառատոն Հատուկ ձեռքբերումների համար Հաղթանակ
Premios del Público TV Դրամատիկական լավագույն դերասանուհի Առաջադրված

[6]

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անա Միլան» հոդվածին։